Զանգեզուրի գոյամարտի հերոս Խաչատուր Մալինցյան

11Աշոտ Սիմոնյանի «Զանգեզուրի գոյամարտի հերոս Խաչատուր Մալինցյան» գիրքը ներկայացնում է Զանգեզուրի 1918–1920 թթ. ինքնապաշտպանության կազմակերպիչներից ու հրամանատարներից մեկի՝ Հայկական բանակի գնդապետ Խաչատուր Մալինցյանի կյանքն ու գործունեությունը: Գիրքը կազմվել է արխիվային փաստաթղթերի հենքի վրա:  Զուգահեռաբար լուսաբանված են Զանգեզուրի գոյամարտը ամբողջացնող այն դրվագները, որ հայ պատմագրու­թյան մեջ դեռևս բավարար չեն ներկայացվել ու չեն արժանացել պատշաճ գնահատանքի:

Մեծ է Խաչատուր Մալինցյանի դերը Լեռնահայաստանի պաշտպանության,   հայոց նորագույն շրջանի պատմության հաղթական էջերը կազմելու և ուսուցանելու գործում: 

Malianc


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

1 comment

Զեմֆիրա Սարգսյան
Գիրքն ընթերցել եմ և երկու խոսք գրել անմիջական տպավորությամբ. <<ՍՅՈՒՆԻՔ – ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ>> ուշագրավ մատենաշար

2013 – 2014 թ.թ. լույս են տեսել այս խորագիրը կրող երկու գրքեր: Գիրք 1-ին – Ռուբեն Աբրահամյան, գիրք 2-րդ – Խաչատուր Մալինցյան: Երկու անուններն էլ հանիրավի անուշադրության մատնված գործիչների անուններն են՝ առաջինը ծնունդով պատմական Վայոց ձոր գավառի նախկին Գնիշիկ գյուղից, (1881 – 1952), երկրորդը՝ նախկին Ելիզավետապոլի նահանգի Գորիս քաղաքից, (1888 – բռնադատված 1932 թ,. հետագա ճակատագիրը՝ անհայտ): Մատենաշարի նախաձեռնողը և կազմողը Վայոց ձորի մարզից Աշոտ Սիմոնյանն է: ՀՀ ՊՆ <<Մայր Հայաստան>> զինվորական թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանի բնորոշմամբ, <<Աշոտ Սիմոնյանը մեր այն հայրենագետ-երկրագետներից է, ով տարիների տքնաջան աշխատանքի շնորհիվ նվիրումով և սիրով ներկայացնում է Հայոց պատմության նորագույն ժամանակաշրջանի հանիրավի անուշադրության, անգամ՝ մոռացության մատնված էջերն ու գործիչներին>>: Երկու գրքերն էլ կազմված են փաստա-վավերագրական նյութերից, սկզբնաղբյուրներից, վկայություններից, ժամանակի հայրենական ու սփյուռքի մամուլի հոդվածներից և այլն: Նյութերը ունեն տողատակերի հղումներ, որոնք ավելի են ամբողջացնում ասելիքը: Հեղինակը զերծ է մնում սեփական մեկնաբանություններից ու գնահատականներից՝ դրանք թողնելով ընթերցողի հայեցողությանը:
<<Զանգեզուրի գոյամարտի հերոս Խաչատուր Մալինցյան>> — այսպես է վերնագրված մատենաշարի 2-րդ գիրքը: Խաչատուր Մալինցյանը միանգամայն այլ կյանքով ու գործունեությամբ (նկատի ունեմ մատենաշարի առաջին գրքի հերոսին) մեր պատմության ծայրահեղ բարդ ժամանակաշրջանում նշանակալի հետագիծ թողած զինվորական է: Մասնակցելով առաջին համաշխարհային պատերազմին՝ նա հայրենի Զանգեզուր է վերադարձել խիզախության համար զինվորական բարձրագույն՝ Գեորգիևյան չորս մարտական խաչերի արժանացած: Իսկ դա 1918 թվականն էր՝ հայոց աշխարհի, հատկապես Զանգեզուրի հերոսական մաքառումներով, վայրիվերումներով ու գոյության պայքարով: 1918-1920 թ.թ. նա այդ գոյապայքարի, հերոսական ինքնապաշտպանության կազմակերպիչներից ու հրամանատարներից մեկն է եղել և, ըստ գրքում զետեղված վավերագրերի՝ վճռորոշ դեր է ունեցել այդ իրադարձություններում: Վավերագրերը մեծ հետաքրքրությամբ են ընթերցվում.- 1. Խ. Մալինցյանը իր գործունեության մասին, 2. Վտարանդի գործիչների հուշագրություններում, 3. Հայրենի գորիսցիների հուշերը, 4. Ցուցմունքներ Խ. Մալինցյանի մասին, 5. Խ. Մալինցյանի ցուցմունքները, 6. Խ. Մալինցյանի դատաստանը… ՉԷԿԱ-ն հետաքննել է Խ. Մալինցյանի գործունեությունը Զանգեզուրում 1918-1920 թ.թ., արտասահմանում՝ 1920-23 թ.թ., ԽՍՀՄ վերադառնալուց հետո նրա աշխատանքային գործունեությունը Մոսկվայում՝ 1923-1926 թ.թ. և Հայաստանում՝ 1926-1932 թ.թ. >>: Մեկ անգամ ևս իմ գնահատանքի խոսքն եմ հղում Ա. Սիմոնյանի կատարած աշխատանքի համար՝ մատենաշարի հաջորդ գրքերի հետ հանդիպման ակնկալիքով:

14.02.2015 թ.

Comments are closed.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Վաղատուր-Բայանդուր գյուղը գոյապայքարի տարիներին

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից”։ Գրքի մյուս հատվածը կարելի է տեսնել՝ Գրատպությունը…

Read More

Comprehension of Historical PhBWs and Contemporary PhCFs in Armenian: Linguistic Analysis, Generational Differences, and Pedagogical Implications

Հեղինակ՝ Mher S. Kumunts et al.Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16,…

Read More

Semantic and Stylistic Variations of Synonyms and Conceptually Related Terms in Syunik Artsakh Dialect

Հեղինակ՝ Mher S. Kumunts Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16, No.…

Read More

Indo-European Origins of Syunik-ArtsakhAgricultural Terms

Հեղինակ՝ Mher Kumunts, Inga Margaryan, Sona Miqayelyan, Valentin Khachatryan, Gayane Gevorgyan, Hasmik Khachatryan, Susanna Grigoryan,…

Read More