Իմ ե­րա­զած գիր­քը լույս աշ­խարհ է բեր­ել մեր կո­րուս­յալ հայ­րե­նի­քի անց­յա­լը…

ևա­սար Ղա­րա­դա­ղը մեզ հա­մար ա­ռեղծ­վա­ծա­յին աշ­խարհ է, մի տե­սակ «­Թա­քուն աշ­խարհ», ո­րի անց­յա­լի է­ջե­րը խամ­րած ու մո­ռաց­ված են: Թ­վում էր՝ այդ երկ­րա­մա­սին վի­ճակ­ված չէր պատ­մութ­յուն դառ­նալ, այլ կմո­ռաց­վեր ու կմնար սփռված զա­նա­զան վա­վե­րագ­րերում, հու­շագ­րութ­յուն­նե­րում, կմո­ռաց­վեին մար­դիկ, ի­րա­դար­ձութ­յուն­ները, տե­ղա­նուն­ները: Այս երկ­րա­մա­սի անց­յա­լի պատ­մութ­յու­նը գրե­լը պա­հան­ջում է գի­տե­լիք­ներ, հա­մառ աշ­խա­տանք ու ան­սահ­ման նվիր­վա­ծութ­յուն: Արդ­յուն­քը կա. մեծ աշ­խա­տանք է կատարվել. գրվել է բա­վա­կան բարդ, ար­ժե­քա­վոր, ժա­մա­նա­կագ­րա­կան ա­ռու­մով ընդգր­կուն, ղա­րա­դաղ­ցի­նե­րի, ղա­րա­դաղ­յան ծա­գում ու­նե­ցող­նե­րի, սյու­նե­ցի­նե­րի հա­մար ցան­կա­լի գիրք… Իմ ե­րա­զած գիր­քը լույս աշ­խարհ է բեր­ել մեր կո­րուս­յալ հայ­րե­նի­քի անց­յա­լը, ո­րի հա­մար պի­տի գնա­հա­տել հե­ղի­նա­կին: Գիրքն արժ­ևո­րել է նաև ազ­գագ­րա­գետ Հ­րա­նուշ Խա­ռատ­յա­նը. «Ար­ժե­քա­վոր աշ­խա­տանք… Ա­վե­լի ար­ժե­քա­վոր է կոնկ­րետ տա­րած­քի անց­յա­լը ներ­կա­յին կա­պող դեպ­քե­րի և­ եր­ևույթ­նե­րի շղթան վե­րա­կանգ­նե­լու ի­մաս­տով: Կար­ծում եմ՝ ըն­թեր­ցո­ղը այս աշ­խա­տան­քով լավ կպատ­կե­րաց­նի հայ­րե­նազրկ­ումը: Կան նաև ա­ռան­ձին շատ ար­ժե­քա­վոր վե­րա­կանգ­նում­ներ, ինչ­պես, օ­րի­նակ, Ա­ղա­ղան գյու­ղի բնակ­չութ­յան ջար­դի ման­րա­մաս­նե­րը՝ իբրև Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան թերևս ան­հայտ դրվագ, որն իր հեր­թին ըստ էութ­յան ներ­կա­յաց­նում է ոչ միայն կոնկ­րետ տա­րած­քի ի­րա­վի­ճա­կը, այև Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յա­ն աշ­խար­հագ­րութ­յու­նը»:

Կա­պա­նում յու­րա­հա­տուկ սեր ու ակ­նա­ծանք կա Ղա­րա­դա­ղի հան­դեպ, որ գա­լիս է մարդ­կանց ման­կութ­յան ու պա­տա­նե­կան շրջա­նից: Աչ­քի ա­ռաջ են Ղա­րա­դա­ղի լեռ­նե­րը, ո­րոնք խորհր­դա­վոր են դառ­նում և­ ի­րենց են ձգում, երբ լսում են տա­րեց­նե­րից զա­նա­զան պատ­մութ­յուն­ներ ու զրույց­ներ: Այդ­պես է հա­վա­նա­բար ծա­գու­մով Ղա­րա­դաղ­ցի տ.գ.թեկնածու Սեր­գեյ Ջ­հան­գիր­յա­նի դեպ­քում, ո­րի հայ­րե­նի Մո­ղես (­Մոգք) գյուղն ու լեռ­նաշ­խար­հը բա­ժա­նում է Ա­րաք­սը: Ղա­րա­դա­ղը այս­տե­ղից ա­փիդ մեջ է. մտո­րե­լու, ե­րա­զե­լու, տխրե­լու շատ բան կա: Հու­սով ենք՝ Ղա­րա­դաղ — Սևա­սա­րի մա­սին պատ­մող գրքով Սեր­գե­յը Ջհանգիրյանը սկիզբ է դնում երկ­րա­մա­սի պատ­մութ­յան խո­րութ­յամբ ու­սում­նա­սի­րութ­յանն ու ի­մաս­տա­վոր­մա­նը:

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պատմաբան, ազգագրագետ Գ. Սմբատյան


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

ՀՀ Սահմանադրության նախագիծ. Մալիկ Թելունց

Մալիկ Թելունց See author's posts Ընթերցված է՝ 3 Discover more from ՍՀՀԿ Subscribe to get…

Read More

Վաղատուր-Բայանդուր գյուղը գոյապայքարի տարիներին

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից”։ Գրքի մյուս հատվածը կարելի է տեսնել՝ Գրատպությունը…

Read More

Փոքր Հանդի մեծ պատմությունը

1920-ական թվականներին Հայաստանում հապշտապ ընդօրինակեցին Խորհրդային Ռուսաստանի չարագործությունը և փորձեցին հետ չընկնել ռուս բոլշևիկներից և…

Read More

Գրատպությունը Գորիսում. «Սասուն» տպարանի հիմնադրումը

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից” [6.] Գրատպությունը Գորիսում.  «Սասուն» տպարանի հիմնադրումը[1] 1903-1905թթ.…

Read More