Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը հերթական անգամ արժեքավոր գրքեր է ստացել Ֆրանսիայից։ Մեզ հասած այս գրականությունը կարևոր ներդրում է կենտրոնի գիտական գրադարանի հարստացման և հայագիտական հետազոտությունների զարգացման գործում։
Մեծ երախտագիտություն ենք հայտնում այն կազմակերպությանը և բոլոր անձանց, ովքեր արդեն երկար ժամանակ սիրով ու հետևողականորեն աջակցում են մեր կենտրոնին՝ գրքեր և գիտական նյութեր ուղարկելով Հայաստան։ Նման աջակցությունը ոչ միայն նյութական, այլև մեծ բարոյական նշանակություն ունի՝ հատկապես մարզային գիտակրթական կառույցների գործունեության համար։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանին, ով իր կարևոր ներդրումն ու աջակցությունն ունի այս նախաձեռնության իրականացման գործում և մշտապես նպաստում է գիտական ու մշակութային կապերի ամրապնդմանը։
Ստացված գրքերը կծառայեն հայագիտական, լեզվաբանական, պատմամշակութային և գրականագիտական ուսումնասիրություններին՝ հասանելի լինելով հետազոտողներին, ուսանողներին և ընթերցասեր հանրությանը։
Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր բարեկամներին ու գործընկերներին՝ վստահության, ուշադրության և շարունակական համագործակցության համար։
Discover more from ՍՀՀԿ
Subscribe to get the latest posts sent to your email.
