Սույն թվականի Նոյեմբերի 1-ին «Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը» ամփոփեց «Մեր բանն ու գործը» ծրագրի շրջանակում իրականացրած իննամսյա աշխատանքները: Ծրագրով ձևավորված կամավորական խմբերի կողմից կազմվեց “Մեր բանն ու գործը” մենագրությունը, որտեղ ընդգրկված են Գորիս համայնքում կնոջ դերի, հանդուրժողականության և անհանդուրժողականության, ինչպես նաև խորհրդային արժեհամակարգի արտացոլանքի վերաբերյալ բանավոր զրույցներ, բանահյուսական նմուշներ։
Գիրքը ձևավորվել է Գորիս համայնքի հոգևոր մշակութային արժեքները պահպանելու ազնիվ նպատակադրմամբ։
Հեղինակային իրավունքները պաշտպանված են։
Գրքում տեղ գտած բոլոր անունները հիշատակվում են պատմող-ասացողների թույլտվությամբ։
Ծրագրի ընթացքում ձևավորված բանավոր մշակութային արժեքները արխիվացված են։
Գիրքը գիտահետազոտական ուղղվածություն ունի, բայց և՝ նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար։
Հեղինակ՝ Քումունց Մ․
Կազմողներ՝ Ղավալբաբունց Ա․, Լալաբեկյան Ա․, Խաչատրյան Ք․, Բալասանյան Լ․, Մինասյան Ն․, Փանդունց Մ․ Մկրտչյան Ա․, Թավադյան Ա․։
Մեր բանն ու գործը։ Երևան։ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի հրատ., 2024, 55 էջ։
Գիրք-ծրագրիDiscover more from ՍՀՀԿ
Subscribe to get the latest posts sent to your email.
