6․ Զանգեզուրի 1917-1921թթ. գոյապայքարի հերոսներն ու գործիչները. Զաքար Տեր-Ղազարյան

Զաքար Տեր-Ղազարյան (1882-1920), Սիսիանի Ղարաքիլիսա (Ներկայիս Սիսիան քաղաքը) գյուղացի, 38 տարեկան: Եղել է գյուղական ուսուցիչ: 1918 թվականից մինչև 1920թ. հուլիս ամիսը վարել է նախ՝ Զանգեզուրի Շրջանային Խորհրդի և ապա՝ Հայաստանի հանրապետության իշխանությունների օրով՝ գավառա­կային կոմիսարի պաշտոն: Հանգուցյալը քաջ և խիզախ ռազմիկի համբավ էր վայելում ժողովրդի կողմից: Իր կոմիսարության ժամանակաշրջանում բազում անգամ, նա իր եռանդուն գործունեությամբ սանձահարել է հասարակական ու պետական չարամիտ, ոճրագործ տարրերին, որով և փրկել է ժողովուրդը անիշխանության կործանարար հետևանքներից…

Հանգուցյալ Զաքար Տեր-Ղազարյանը մեկն էր Զանգեզուրի հաղթական հերոսամարտի այն հերոսներից, որոնք իրենց կյանքի գնով պահ­պա­նեցին Զանգեզուրը որպես մայր Հայաստանի անբաժան մաս՝ հաջորդ սերունդներին թողնելով սրբազան ավանդ՝ շարունակելու հայրենիքի ազատագրության կիսակատար գործը:

Надпись: Հանգուցյալն իր հեծելազոր­քով բազմիցս՝ թե՛ Զաբուղի ու Քաչալ Դաղի բարձունք­ներում՝ Ադրբեջանի զորքերի դեմ վարած կռիվներում, և թե՛ Նախի­ջևանի խաների ուժերի դեմ ունեցած օր­հա­սական ճակատամարտերում կատա­րել է հերոսա­կան սխրագոր­ծություններ: Թշնամու դեմ իր անողոք գոր­ծելա­կեր­պով նա վաստակել էր բոլշևիկների թշնա­մու­թյունը, որոնք Զան­գե­զուրը ռուսական սվին­ներով բռնա­գրավվելուց հե­տո, ձերբակալեցին նրան ու 1920թ. հուլիսի 7-ին, Գորիսի բան­տում գազանաբար սպանեցին:


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Վաղատուր-Բայանդուր գյուղը գոյապայքարի տարիներին

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից”։ Գրքի մյուս հատվածը կարելի է տեսնել՝ Գրատպությունը…

Read More

Փոքր Հանդի մեծ պատմությունը

1920-ական թվականներին Հայաստանում հապշտապ ընդօրինակեցին Խորհրդային Ռուսաստանի չարագործությունը և փորձեցին հետ չընկնել ռուս բոլշևիկներից և…

Read More

Գրատպությունը Գորիսում. «Սասուն» տպարանի հիմնադրումը

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից” [6.] Գրատպությունը Գորիսում.  «Սասուն» տպարանի հիմնադրումը[1] 1903-1905թթ.…

Read More

Լույս է տեսել Գ․ Սմբատյանի “Ստեմել” գիրքը

Ս­յու­նի­քի հա­րա­զատ զա­վակ Ս­տե­մե­լը՝ Ս­տե­փան Մե­լիք-­Փար­սա­դան­յա­նը, ցա­վոք ան­ծա­նոթ է մեր հան­րութ­յա­նը: Թեև հազ­վա­դեպ, սա­կայն տաս­նամ­յակ­ներ…

Read More