Դրվագներ կապանյան դպրոցների պատմությունից

Կր­թա­կան գոր­ծի սկիզ­բը. հոգ­ևո­րա­կա­նութ­յան դե­րը

1828 թ. Արևելյան Հայաստանի Ռու­սաս­տա­նին միա­ցու­մով զար­գա­ցում ապ­րե­ցին հայ դպրոցն ու ման­կա­վար­ժա­կան միտ­քը, վե­րելք ապ­րեց կրթութ­յու­նը: «Սկ­սած 1830-ա­կան թվա­կան­նե­րից, տար­բեր ժա­մա­նակ­նե­րում ռու­սաս­տան­յան կայս­րութ­յան սահ­ման­նե­րում բաց­վել ու գոր­ծել են շուրջ 1200 հայ դպրոց­ներ, այդ թվում`Եր­ևա­նի թե­մում՝ 550»[1]: Ելի­զա­վետ­պո­լի նա­հան­գի Եր­ևա­նի թե­մի Տաթ­ևի վի­ճա­կի Սի­սիա­նի, Գո­րի­սի, Ղա­փա­նի և Մեղ­րու շրջան­նե­րում բաց­վել և գոր­ծել է 59 դպրոց, ո­րից 24-ը՝ Ղա­փա­նում: Թեև դպրոց­նե­րը կրել են ե­կե­ղե­ցա­կան ծխա­կան ա­նու­նը, սա­կայն ու­նե­ցել են աշ­խար­հիկ ուղղ­վա­ծութ­յուն: Դպ­րոց­նե­րի մեծ մա­սը կար­ճատև կյանք է ու­նե­ցել և փակ­վել է մի­ջոց­նե­րի բա­ցա­կա­յութ­յան պատ­ճա­ռով: Հայտ­նի են փակ­ված դպրոց­նե­րի վե­րա­բաց­ման դեպ­քեր:

Կապանը 1830-ական թվականներին։
Կապանը 1830-ական թվականներին։

Դպ­րոց­նե­րի պատ­մութ­յան ու­սում­նա­սի­րութ­յան գլխա­վոր աղբ­յուր պի­տի հան­դի­սա­նան վի­ճա­կագ­րա­կան տե­ղե­կութ­յուն­նե­րը, հաշ­վետ­վութ­յուն­նե­րը, այլ վա­վե­րագ­րեր: Սա­կայն 19-րդ դա­րի 30-60-ա­կան­նե­րին ընդ­հան­րա­պես չի ե­ղել վի­ճա­կագ­րութ­յուն, իսկ հե­տա­գա­յում թեև ո­րոշ չա­փով կար­գա­վոր­վել է գոր­ծը, բայց ա­մեն բան ար­վել է չհա­մա­կարգ­ված, կի­սատ-պռատ: Կան դպրոց­ներ, ո­րոնք ար­խիվ­ներ են ու­նե­ցել, սա­կայն դրանք կո­րել են ան­վե­րա­դարձ: Այս բո­լո­րը վե­րա­բե­րում է նաև այն­պի­սի մի շրջա­նի, ինչ­պի­սին Կա­պանն է: Կա­պան­յան դպրո­ցի մա­սին մենք խո­սում ենք գրա­վոր ու բա­նա­վոր հի­շո­ղութ­յուն­նե­րի, մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րի և­ ար­խի­վա­յին վա­վե­րագ­րե­րի հի­ման վրա: 1836թ.­մար­տի 11-ի՝ Ռու­սա­կան կա­ռա­վա­րութ­յան ըն­դու­նած «­Հայ լու­սա­վոր­չա­կան հա­վա­տի հոգ­ևոր գոր­ծե­րի կա­ռա­վար­ման կա­նո­նադ­րութ­յու­նը» (Положение) հնա­րա­վո­րութ­յուն տվեց գյու­ղե­րում ու­նե­նալ ծխա­կան դպրոց­ներ: Ե­կե­ղե­ցա­կան ծխա­կան դպրոց­նե­րը բաց­վում էին ե­կե­ղե­ցի­նե­րին կից, պահ­վում էին ե­կե­ղե­ցու, բնակ­չութ­յան, բա­րե­րար­նե­րի, բա­րե­գոր­ծա­կան հաս­տա­տութ­յուն­նե­րի մի­ջոց­նե­րով և­ ուս­ման վար­ձա-վճար­նե­րով: Դ­րանք տար­րա­կան դպրոց­ներն էին՝ եր­կու տի­պի՝ մի­դաս­յան /եր­կամ­յա/ և­ երկ­դաս­յան /չոր­սամ­յա/: Դպ­րոց­նե­րը մշտա­պես կա­րի­քի մեջ էին: Պե­տութ­յու­նը, ինչ­պես ա­սում են, ձեռ­քե­րը լվա­ցել էր դպրո­ցից:

Ինչ­պես Հա­յաս­տա­նի այլ շրջան­նե­րում, Ղա­փա­նում ևս կր­թա­կան գոր­ծը իր վրա էր վերց­րել հոգ­ևո­րա­կա­նութ­յու­նը: Ղա­փան­յան հոգ­ևոր տոհ­մե­րը խոր ազ­դե­ցութ­յուն ու­նեին հա­սա­րա­կութ­յան վրա, աչ­քի էին ընկ­նում ի­րենց ան­հա­տա­կա­նութ­յուն­նե­րով, ժո­ղովր­դին ծա­ռա­յե­լու, նրան օգ­տա­կար լի­նե­լու բազ­մա­թիվ օ­րի­նակ­նե­րով: Արդ­յոք ղա­փան­յան հոգ­ևո­րա­կա­նութ­յու­նը կա­րող էր իր վրա վերց­նել տա­րա­ծաշր­ջա­նի կրթութ­յան գոր­ծը: Սկզբ­նա­կան շրջա­նում՝ ա­յո՛:

Հոգ­ևո­րա­կան­նե­րի զա­վակ­նե­րը գյու­ղե­րում սո­վո­րե­լուց հե­տո մեկ­նում էին Տաթև, Գո­րիս, Շու­շի, Էջ­միա­ծին, Թիֆ­լիս, կրթութ­յուն էին ստա­նում և  վե­րա­դառ­նում էին՝ խա­վա­րից ու ան­գի­տութ­յու­նից հայ­րե­նա­կից­նե­րին դուրս բե­րե­լու մտադ­րութ­յամբ: 19-րդ դա­րա­վեր­ջի և 20-րդ դա­րասկզ­բի հոգ­ևոր այս տնե­րից ծա­գող քա­հա­նա­յա­կան ըն­տա­նի­քի շատ ու շատ զա­վակ­ներ կրթութ­յուն էին ստա­նում հիմ­նա­կա­նում Շու­շիում և վե­րա­դառ­նում էին ոչ որ­պես հոգ­ևո­րա­կան­ներ. ի­րենց հա­մար նոր աշ­խար­հիկ զբաղ­մունք­ներ էին գտնում: Մի մա­սը ու­սուց­չութ­յուն էր ա­նում դպրոց­նե­րում:

Ղա­փան­յան հոգ­ևոր տոհ­մե­րը ծա­գում էին գյու­ղե­րից, ապ­րում էին գյու­ղե­րում, աչ­քի էին ընկ­նում ի­րենց ուս­յալ զա­վակ­նե­րով[2]:

Ձ­ևա­վոր­վել էր ու­սուց­չութ­յան եր­կու խավ՝ ծխա­կան դպրոց­նե­րի և պե­տա­կան դպրոց­նե­րի: Ա­ռա­ջի­նը կապ­ված էր ե­կե­ղե­ցու հետ, վար­ձատր­վում էր նրա կող­մից, երկ­րոր­դը վճար­վում էր պե­տութ­յան կող­մից: Հա­սա­րա­կա­կան կյան­քում ա­ռա­ջըն­թաց էր այն, որ այս եր­կու խմբե­րը հա­մե­րաշխ­վել և հա­մա­գոր­ծակ­ցում էին միմ­յանց հետ:

«Ու­սուց­չութ­յան այս եր­կու հատ­ված­նե­րը,- գրում է Ստ. Լի­սից­յա­նը,- չնա­յած այն հան­գա­ման­քին, որ են­թարկ­վում էին տար­բեր ի­րա­վա­սութ­յուն­նե­րի, հա­վա­սա­րա­պես հա­մե­րաշխ ակ­տի­վութ­յամբ էին մաս­նակ­ցում տե­ղա­կան հա­սա­րա­կա­կան խնդիր­նե­րի լուծ­մանն ու ծա­վալ­վող դա­սա­կար­գա­յին, ինչ­պես և­ ազ­գա­յին պայ­քա­րին՝ հա­րե­լով այս կամ այն կու­սակ­ցա­կան խմբա­վոր­մա­նը և­ ի­րենց ետ­ևից տա­նե­լով տե­ղա­կան մտա­վո­րա­կա­նութ­յա­նը, ո­րը կազմ­ված էր ա­ռա­վե­լա­պես պե­տա­կան և հա­սա­րա­կա­կան հիմ­նարկ­նե­րի, ինչ­պես և հան­քա­վայ­րե­րում ծա­ռա­յող­նե­րից»[3]:

Շատ են հոգ­ևո­րա­կան գոր­ծիչ­նե­րի այն զա­վակ­նե­րը, ով­քեր հե­ղա­փո­խա­կան­ներ, ազ­գա­յին-հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ ու մտա­վո­րա­կան­ներ դար­ձան: Բայց և չի կա­րե­լի պնդել, որ հոգ­ևոր դա­սի գոր­ծու­նեութ­յու­նը ամ­բող­ջո­վին նվիր­վա­ծութ­յուն էր և հա­մա­ժո­ղովր­դա­կան հա­մակ­րանք էր վա­յե­լում: Ե­ղել են և­ այն­պի­սիք, ով­քեր ժո­ղովր­դի հի­շո­ղութ­յան մեջ մնա­ցին իբրև շա­հա­գոր­ծող­ներ:

 

Գ­յու­ղա­կան ա­ռա­ջին դպրոց­նե­րը Ղա­փա­նում: Ոգ­ևո­րութ­յունն ու ան­տար­բե­րութ­յու­նը կողք կող­քի

 

 Մեզ հայտ­նի ա­ռա­ջին դպրո­ցի հիմ­նա­դիրն էր Տաթ­ևի վա­նա­կան դպրո­ցի շրջա­նա­վարտ Սո­ղո­մոն Մե­լիք-Ա­ղա­միր­յա­նը /1817-1895/, ո­րը մաս­նա­վոր դպրոց է բա­ցել հայ­րե­նի Նո­րա­շե­նիկ գյու­ղում: 40-ա­կան­նե­րին նա իր տա­նը հա­վա­քել է Ա­ճա­նա­նի գա­վա­ռի ե­րե­խա­նե­րին ու դա­սա­վան­դել իշ­խա­նութ­յուն­նե­րից գաղտ­նի: Հե­տա-պնդել են, մատ­նել, սա­կայն իր գոր­ծը հա­մա­ռո­րեն ա­ռաջ է տա­րել՝ չվա­խե­նա­լով աք­սո­րի սպառ­նա­լի­քից: Պա­րապ­մունք­նե­րին հեր­թա­պա­հութ­յուն էր նշա­նա­կել՝ գյուղ մտնող ճա­նա­պարհ­նե­րը հսկո­ղութ­յան տակ առ­նել, որ չլի­նի թե հան­կարծ ցա­րա­կան իշ­խա­նա­վոր­ներ մտնեն գյուղ: Պա­տա­հել է, որ նրանց գալն ի­մա­ցել և դա­սե­րը դա­դա­րեց­րել են: Նա մտա­հոգ էր իր զա­վակ­նե­րի կրթութ­յամբ: Դըպ­րո­ցում ընդգր­կել է նաև դստե­րը, մի բան, որ հազ­վագ­յուտ եր­ևույթ էր այն ժա­մա­նակ­նե­րի հա­մար: «­Նոր դար»-ում տպագր­ված անս­տո­րա­գիր թղթակ­ցութ­յու­նը գու­ժում է նրա մա­հը, գնա­հա­տում գոր­ծե­րը, այդ թվում՝ կրթա­կա­նը. «Ուս­ման գոր­ծի մեջ հան­գուց­յա­լը միակն էր այդ երկ­րում և մինչև վեր­ջին տա­րի­ներս պա­հում էր Նո­րա­շե­նի­կում մաս­նա­վոր դպրոց: Յուր կրթութ­յու­նը ստա­ցել է Տաթ­ևի վան­քում Սի­մոն վար­դա­պե­տից և ս­տա­ցել է ա­վագ սար­կա­վա­գութ­յան աս­տի­ճան: Հան­գուց­յա­լը յուր կուռ և քրտ­նա­ջան վաս­տա­կի հա­մար ար­ժա­նա­ցած է Եփ­րեմ և Ներ­սես կա­թո­ղի­կոս­նե­րի կոն­դակ­նե­րին»[4]:

Ղա­փա­նը նախ և­ ա­ռաջ գյու­ղաշ­խարհ էր: Ծանր, ա­նա­սե­լի ծանր էր հայ գյու­ղա­ցու վի­ճա­կը Ղա­փա­նի գյու­ղե­րում՝ վաշ­խա­ռու­ներ, ու­ժից վեր աշ­խա­տանք, հա­մա­ճա­րակ, ան­բեր­րիութ­յուն և սով: Գ­յու­ղա­ցին ան­կա­րող էր մեջքն ուղ­ղել: Բայց այս­քա­նից հե­տո նա իր մեջ ուժ էր գտնում խոր­հե­լու իր զա­վակ­նե­րի կրթութ­յան մա­սին՝ հույ­սեր փայ­փա­յե­լով, որ ի­րեն թշվա­ռութ­յու­նից հա­նո­ղը լի­նե­լու են ուս­յալ զա­վակ­նե­րը:

Իր ըն­չա­զուրկ վի­ճա­կը մո­ռա­նա­լով՝ հան­գա­նա­կութ­յուն էր կա­տա­րում, օգ­նում դպրո­ցա­կան շեն­քե­րի կա­ռուց­մա­նը: «­Նա կրա­հորն էր վա­ռում, գրաստ­նե­րով քար կրում, գե­րան­նե­րի ու մար­դակ­նե­րի հա­մար ան­տառ գնում, որ­պես բա­նող ուժ մաս­նակ­ցում շի­նա­րա­րութ­յա­նը: Որ­պես կա­նոն, կա­ռույ­ցի պա­տե­րը շա­րում էին գյու­ղի ա­մե­նահ­մուտ որմ­նա­դիր­նե­րը, ա­տաղ­ձա­գոր­ծութ­յու­նը վստա­հում էին ճա­նաչ­ված հյուս­նե­րին: Շեն­քե­րի շա­հա­գործ­ման ա­ռի­թով կազ­մա­կեր­պում էին տո­նախմ­բութ­յուն­ներ»[5]:

Ղա­փա­նին բնո­րոշ պատ­կեր էր: Բայց Ղա­փանն ա­ռանձ­նա­հա­տուկ էր[6]: Երբ խորանում ենք դպրո­ցա­կան շեն­քե­րի կա­ռուց­ման, դպրոց­նե­րի հիմ­նադր­ման պատ­մութ­յան մեջ, մեծ ակ­նա­ծան­քով ենք լցվում հայ գյու­ղա­ցու նկատ­մամբ: Գ­յու­ղա­ցին խնդրագ­րեր է ու­ղար­կել ուր ա­սես, վեր­ջին լու­ման է դրել դպրո­ցի հա­մար, պատ­րաստ է ե­ղել չար­քաշ աշ­խա­տան­քի, քար և փայ­տան­յութ է քարշ տվել, վար­պետ շի­նա­րար­նե­րի հա­մար հեր­թով հյու­րա­սի­րութ­յուն է կազ­մա­կեր­պել, բայց կա­ռույ­ցի հա­մար հո­ղակ­տո­րը չի զի­ջել… Ծառ չպի­տի հատ­վեր, սևա­հո­ղը չպի­տի քեր­վեր: Սա գյու­ղա­ցու հա­վա­տամքն էր: Չի նա­հան­ջել, չի ընկր­կել, չի կա­շառ­վել, ոս­կեդ­րա­մի փայ­լից խել­քը չի կորց­րել: Գ­յու­ղա­ցին մատ­նա­ցույց է ա­րել լերկ ու ա­մա­յի վայ­րը:

Ղա­փա­նի գյու­ղե­րում հո­ղի հար­ցում չզի­ջե­ցին բա­րե­րար­ներ Մա­նու­չար Ա­վա­գո­վին, Փար­սա­դան Նու­րի­ջան­յա­նին, Գ­ևորգ Ե­ղիա­զար­յա­նին, Մես­րոպ Մա­գիստ­րոս Տեր-­Մով­սիս­յա­նին, Հով­հան­նես Ղա­րա­խան­յա­նին և նույ­նիսկ Գաս­պար Տեր-­Մար­գար­յան­ցին:

Բո­լոր գյու­ղե­րում դպրո­ցա­կան շեն­քե­րը քա­րոտ, բու­սա­զուրկ, մա­ցա­ռուտ­նե­րով պա­տած վայ­րե­րում կա­ռուց­վե­ցին:

Շի­կա­հո­ղում դպրոց կա­ռու­ցե­լու ցան­կութ­յուն ու­ներ Մես­րոպ Մա­գիստ­րո­սը: Սրբա­զա­նի պատ­վի­րակ­նե­րի խնդրան­քը՝ հող հատ­կաց­նել գե­տափն­յա այ­գի­նե­րից դպրոց կա­ռու­ցե­լու հա­մար, մերժ­վեց: Գ­յու­ղա­ցիք արև­կող ձո­րա­կին հա­րող թեք լան­ջը մատ­նա­ցույց ա­րին: Դպ­րո­ցը կա­ռուց­վեց այս­տեղ Մա­գիստ­րո­սի հան­գա­նա­կած մի­ջոց­նե­րով: Հ­րա­շա­լի շենք էր. ծա­ռա­յեց տաս­նամ­յակ­ներ, եր­կու երկ­րա­շարժ տե­սավ, բայց ճաք ան­գամ չտվեց: Հիաս­քանչ շենքն այլևս չկա, ա­վե­րիչ ձեռ­քե­րը այն քան­դե­ցին 20-րդ դա­րի 80-ա­կան­նե­րին:

Բա­րե­րար Տեր-­Մար­գար­յան­ցը Բաք­վից հա­սավ հայ­րե­նի Շր­վե­նանց գյուղ և խնդ­րեց հա­մագ­յու­ղա­ցի­նե­րին դպրո­ցի կա­ռուց­ման հա­մար քիչ ծախ­սեր պա­հան­ջող և հար­մար հո­ղակ­տոր հատ­կաց­նել:

Գ­յու­ղը մեր­ժեց բա­րե­րա­րին:

Դի­մեց իր հա­րա­զատ եղ­բայր­նե­րին՝ հայ­րա­կան հո­ղե­րից զի­ջել ի­րեն: Ն­րանք ևս մեր­ժե­ցին:

-­Ձեր ե­րե­խա­նե­րի հա­մար եմ կա­ռու­ցում: Ձեր հո­ղե­րի ար­ժե­քից ա­վե­լին կտամ,- հայ­տա­րա­րեց Տեր-­Մար­գար­յան­ցը:

-­Հողն ար­ժեք չու­նի,- հա­մա­ռե­ցին Շր­վե­նան­ցում:

Լ­ռեց…­վի­րա­վոր­ված էր: Բայց դպրո­ցը պի­տի կա­ռուց­վեր: Եվ ընտ­րեց քար­քա­րոտ, լերկ ու ա­մա­յի լան­ջը: Մի օր՝ ա­ռա­վոտ­յան, քայ­լերն ուղ­ղեց այս­տեղ, կանգ­նեց ցցված մի քա­րակ­տո­րի վրա և կար­գադ­րեց. «Շր­վե­նանց գյու­ղի դպրո­ցը այս­տեղ է լի­նե­լու: Փո­րե՛ք հիմ­քը»:

Փո­րե­ցին: Հիմքն իր ներ­կա­յութ­յամբ լցնե­լուց հե­տո Տեր-Մար­գար­յան­ցը վե­րա­դար­ձավ Բա­քու:

Ա­ռա­ջին բաց­ված դպրոց­նե­րից մե­կը ե­ղել է Արծ­վա­նի­կում՝ ե­կե­ղե­ցուն կից, 1855 թվա­կա­նին, և տա­ռա­ճա­նա­չութ­յուն սո­վո­րեց­նե­լու, պար­զա­գույն հա­շիվ սո­վո­րեց­նե­լու նպա­տակ ու­ներ:

1870թ. Էջ­միած­նի թույլտ­վութ­յամբ գյու­ղում դպրո­ցի հիմ­քե­րը դրվե­ցին, բայց դպրո­ցը բաց­վեց 1872-ին: Դպ­րոց սկսե­ցին հա­ճա­խել հար­ևան գյու­ղե­րից: Դա­սե­րը սկզբում անց­կաց­վում էին խո­ջա Ար­զու­մա­նի տա­նը: Դպ­րո­ցի ա­ռա­ջին ու­սու­ցիչն էր Մես­րոպ քա­հա­նա Տեր-­Հա­րութ­յուն­յա­նը՝ գյու­ղի քա­հա­նան, ով սո­վո­րել էր Տաթ­ևի վա­նա­կան դպրո­ցում, ա­պա Թիֆ­լի­սի Ներ­սիս­յան դպրո­ցում: Նա աչ­քի էր ընկ­նում բարձր կուլ­տու­րա­յով, գի­տե­լիք­նե­րով, հար­գանք ու­ներ Ղա­փա­նում:

Դպ­րո­ցի կա­ռուց­մա­նը, պա­րապ­մունք­նե­րի կազ­մա­կերպ­մա­նը ա­ջակ­ցութ­յուն է ցույց տվել հաշ­տա­րար դա­տա­վոր Մով­սես Բեկ-Բեկ­զադ­յա­նը, ո­րը բնակ­վում էր Արծ­վա­նի­կում: Արծ­վա­նի­կում էր գոր­ծում դա­տա­րա­նը: Դա­տա­վո­րը նաև ո­րո­շա­կի գու­մար է նվի­րա­բե­րել դպրո­ցի կա­ռուց­մա­նը:

1881-1882թթ. ուս­տա­րին սկսվեց նո­րա­կա­ռույ­ցում: Դպ­րո­ցի բաց­մա­նը ներ­կա էին նաև հար­ևան գյու­ղե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, Տաթ­ևի միա­բա­նութ­յան հոգ­ևոր ա­ռաջ­նոր­դը: Դպ­րո­ցի բաց­ման հան­դի­սութ­յա­նը ներ­կա էր նաև վի­պա­սան Րաֆ­ֆին, ո­րը շրջա­գա­յում էր Զան­գե­զու­րում: Դպ­րո­ցի ա­ռա­ջին զան­գը հնչեց­նե­լու պա­տի­վը շնորհ­վել է վի­պա­սա­նին[7]:

Դպ­րո­ցի ա­վագ ու­սու­ցիչ ընտր­վեց Մես­րոպ Տեր-­Հա­րութ­յուն­յա­նը:

Արծ­վա­նի­կի դպրո­ցում ա­վե­լի քան 10 տա­րի /1890-1901/ աշ­խա­տել է Շու­շիի թե­մա­կան դպրո­ցի շրջա­նա­վարտ  Եփ­րեմ Մե­լիք- Շահ­նա­զար­յա­նը: Նա ա­մուր հիմ­քե­րի վրա դրեց ռու­սե­րե­նի ու­սու­ցու­մը, կա­րո­ղա­ցավ ի­րա­կա­նաց­նել երկ­սեռ ու­սու­ցում, օգ­տա­կար ե­ղավ հա­սա­րա­կութ­յան ստո­րին խա­վե­րին: Ազ­գագ­րա­կան ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի հե­ղի­նակ էր, տպագր­վում էր «Кавказ» ժո­ղո­վա­ծո­ւի հա­մար­նե­րում:

Մե­լիք-Շահ­նա­զար­յա­նը 1900թ. Արծ­վա­նի­կում կազ­մա­կեր­պել է ա­ռա­ջին թա­տե­րա­կան

ներ­կա­յա­ցու­մը:

1890-ից Արծ­վա­նի­կի դպրո­ցը ստա­ցավ պե­տա­կան /զեմստ­վո­յա­կան/ դպրո­ցի կար­գա­վի­ճակ, ո­րոշ ա­ռար­կա­ներ սկսե­ցին ու­սու­ցան­վել ռու­սե­րեն: Բազ­մա­թիվ ու­սու­ցիչ­ներ աշ­խա­տե­ցին այս դպրո­ցում, սա­կայն ա­ռա­ջա­տա­րը մնաց Մես­րոպ Տեր-­Հա­րութ­յուն­յա­նը, ով ան­բա­սիր աշ­խա­տան­քի հա­մար ար­ժա­նա­ցավ Գան­ձա­կի նա­հան­գա­կան լու­սա­վո­րութ­յան վար­չութ­յան խրա­խու­սան­քին և պարգևա-տր­վեց «­Խաչ» մե­դա­լով:

Գ­յուտ­կու­մի[8] դպրո­ցի մա­սին. հա­սա­րա­կութ­յունն այս­տեղ ան­տար­բեր էր սերն­դի կրթութ­յան ու լու­սա­վո­րութ­յան հար­ցում: 1890-ա­կան­նե­րին այս­տեղ բաց­ված մի­դաս­յան ծխա­կան դպրո­ցը փակ­վեց, սա­կայն վե­րա­բաց­վեց պայ­մա­նով, որ ու­սուց­չի և բ­նա­կա­րա­նի ծախ­սե­րը պի­տի հո­գա­յին Գ­յուտ­կու­մի հա­սա­րա­կութ­յան ե­րեք գյու­ղե­րը[9]: Բայց նրանք հրա­ժար­վում են կա­տա­րել ի­րենց խոս­տու­մը և «շատ մա­զա­լու բա­ներ են տե­ղի ու­նե­նում, երբ տա­րին մեկ պետք էր լի­նում հան­գա­նա­կել այդ գու­մա­րը, էլ կռիվ, հի­շոց…»[10]:

1902թ.-ին մի քա­նի օ­րով Բաք­վից հայ­րե­նի Գ­յուտ­կում է գա­լիս մե­ծա­հա­րուստ Մա­նու­չար Ա­վագ­յան­ցը: Հայ­րե­նա­կից­նե­րը, մտա­հոգ ի­րենց ե­րե­խա­նե­րի ուս­ման խնդիր­նե­րով, դի­մում են մե­ծա­հա­րուս­տին՝ խնդրե­լով կա­ռու­ցել դպրո­ցա­կան շենք և դպ­րոցն ա­պա­հո­վել ու­սու­ցիչ­նե­րով:

«­Մի եր­կու տա­րուց հե­տո կա­տար­վում է գյու­ղա­ցոց խնդի­րը ի­հար­կե ոչ լիո­վին, այլ մա­սամբ: Պա­րոն Ա­վագ­յան­ցը շի­նել է տա­լիս իր ծննդա­վայ­րում մի շենք՝ 3-4 դահ­լի­ճից բաղ­կա­ցած, և դ­րա­նով վեր­ջաց­րած է հա­մա­րում իր՝ դե­պի հայ­րե­նիքն ու­նե­ցած պարտ­քը: Ու­սու­ցիչ­նե­րով ա­պա­հո­վե­լու հա­մար խոսք լի­նել չէր կա­րող, ո­րով­հետև պա­րո­նը լսել ան­գամ չէր ու­զում այդ մա­սին: Ըն­դա­մե­նը 7-8 տար­վա կյանք ու­նե­ցավ այդ շի­նութ­յու­նը. ա­նու­շա­դիր վե­րա­բեր­մուն­քի պատ­ճա­ռով հա­մար­յա կի­սա­վեր դար­ձավ. տա­նի­քը կա­թում էր՝ պա­տե­րը՝ ճեղք­ված, հիմ­քի քա­րե­րը՝ բաց­ված. ա­հա այն պատ­կե­րը, որ ու­ներ մեր հա­րուստ հայ­րե­նակ­ցի «ար­դեամբք և ծա­խիւք» կա­ռու­ցած շեն­քը: Տես­նե­լով այդ խղճուկ և­ ան­տեր շեն­քը՝ ա­կա­մա մտա­ծում ես, որ սա ոչ թե մի կար­ևոր բա­րե­րա­րութ­յուն է՝ հայ­րե­նի­քի մա­տաղ սերն­դի կրթութ­յա­նը նվիր­ված, այլ օ­ձի­քը մու­րա­ցիկ­նե­րից թո­թա­փե­լու հա­մար՝ ա­կա­մա կա­տա­րած նվի­րա­բե­րութ­յուն: Ե­թե այդ­պես չլի­ներ, հիմ­նա­դի­րը գեթ մի ան­գամ կհե­տաքրքր­վեր իր կա­ռու­ցած շեն­քի վի­ճա­կով:

Այս դպրո­ցի ան­փա­ռու­նակ վի­ճա­կի հա­մար պա­կաս մե­ղա­վոր չեն նաև գյուտ­կում­ցիք, մա­նա­վանդ բա­նի­մաց ու կա­րող ան­ձինք, ո­րոնց հա­մար խորթ զա­վակ էր դպրո­ցը: Ն­պա­տակ չու­նե­նա­լով վի­րա­վո­րել ոչ ո­քի՝ միա­ժա­մա­նակ չեմ կա­րող թաքց­նել ճշմար­տութ­յու­նը: Մինչ­դեռ մեզ­նից 15-20 և­ ա­վե­լի տա­րի­ներ ա­ռաջ մեր հայ­րերն ի­րենց սուղ մի­ջոց­նե­րով ոչ մի ջանք չէին խնա­յում գեթ գրա­գի­տութ­յուն տա­րա­ծել մա­նուկ սերն­դի մեջ, այ­սօր մեր ե­րի­տա­սարդ և­ ին­տե­լի­գենտ հա­մար­ված­նե­րը շատ ան­տար­բեր և սառն վե­րա­բեր­մունք ու­նեն դե­պի գյու­ղա­ցու կրթութ­յան գոր­ծը», — մտո­րում է Գե­դեոն Տեր-­Մի­նաս­յա­նը[11]

Եղ­վարդ գյու­ղի դպրո­ցը հիմ­նեց «Ա­րա­մազդ» ըն­կե­րութ­յու­նը: Եղ­վարդ գյու­ղի դպրո­ցի հիմ­նու­մը պա­ռակտ­ման, խռո­վութ­յուն­նե­րի պատ­ճառ դար­ձավ: Ո­րոշ­վեց, որ Եղ­վար­դի դպրոց պի­տի հա­ճա­խեն Ու­ժա­նի­սի ե­րե­խա­նե­րը, բայց եր­կու կի­լո­մետր հե­ռա­վո­րութ­յան վրա գտնվող գյու­ղը մեր­ժեց իր ե­րե­խա­նե­րին հար­ևան գյուղ ու­ղար­կել: Պա­հան­ջում էին դպրոց հիմ­նել Ու­ժա­նի­սում:

Եղ­վար­դի դպրո­ցի շի­նա­րա­րութ­յա­նը մաս­նակ­ցեց ամ­բողջ գյու­ղը: Բա­խում­նե­րից հե­տո էր. գյու­ղը տնտե­սա­կան ծանր վի­ճա­կի մեջ էր հայտն­վել, բայց բնա­կիչ­նե­րը ուժ էին գտել ի­րենց մեջ թե՛ մի­ջոց­ներ ներդ­նե­լու և թե՛ աշ­խա­տե­լու: Քար էին կրում, փայտ բե­րում, հող էին փո­րում..: Պի­տի 1908-ին ա­վար­տեին, բայց չհասց­րին: 1908-1909 ու­սում­նա­կան տա­րին դեռ չսկսած՝ դա­սե­րը ա­վարտ­վե­ցին /ե­րե­խա­նե­րը դպրոց հա­ճա­խե­ցին 3 ա­միս/: Կա­ռույցն ա­նա­վարտ էր մնա­ցել, և «Ա­րա­մազդ»-ը ու­սու­ցիչ չու­ղար­կեց:

1910-1911 թվա­կան­նե­րին դպրո­ցը կա­նո­նա­վոր գոր­ծեց, ո­րը ե­ռանդ հա­ղոր­դեց գյու­ղա­ցի­նե­րին: Մար­դիկ փող հա­վա­քե­ցին, նույ­նիսկ ի­րենց նպաստ տրված 200 փութ ցո­րե­նը ներդ­րե­ցին դպրո­ցի շի­նա­րա­րութ­յան ծախ­սե­րի հա­մար:

Դպ­րոց կա­ռու­ցե­լու ծրագ­րեր էին կազմ­վում Զեյ­վա­յում. այս­տեղ ոգ­ևո­րութ­յուն էր տի­րում: Բազ­միցս դի­մել էին Բաք­վի ի­րենց հայ­րե­նա­կից­նե­րին, բայց ստա­ցել ա­նո­րոշ պա­տաս­խան­ներ:

1910թ. Հուն­վա­րին կազ­մա­կերպ­վեց ծխա­կան ժո­ղով, ուր ու­սու­ցիչ­նե­րը հա­սա­րա­կութ­յա­նը ներ­կա­յաց­րին դպրո­ցա­կան շեն­քի կա­ռուց­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նը: Ժո­ղո­վա­կան­նե­րը նա­մա­կով դի­մե­ցին Բաք­վում բնակ­վող հա­մագ­յու­ղա­ցի Գ­ևորգ Ե­ղիա­զար­յա­նին: Պա­տաս­խա­նը չու­շա­ցավ: Նավ­թա­հան­քե­րում աշ­խա­տող, Բաք­վում առևտ­րա­կան տուն ու­նե­ցող Գ­ևորգն իր վրա վերց­րեց շեն­քի կա­ռուց­ման ամ­բողջ ծախ­սը: Գ­յու­ղում վճռա­կան էին, ոգ­ևո­րութ­յու­նը սահ­ման չու­ներ: Շ­նոր­հա­կա­լա­կան նա­մակ ու­ղար­կե­ցին բա­րե­գոր­ծին: Գ­յու­ղա­ցի­նե­րը փող հան­գա­նա­կե­ցին և հո­ղակ­տոր գնե­ցին:

Դպ­րո­ցա­կան կա­ռույ­ցի հիմ­նադր­մա­նը հրա­վիր­վեց դպրոց­նե­րի տե­սուչ Գ­ևորգ­բեկ­յա­նը, և մարտ ամս­վա մի կի­րա­կի գյու­ղում հնչեց զուռ­նան:

«­Գա­վա­ռը» հա­ղոր­դում է, որ ա­ռա­ջի­նը հիմ­քը փո­րե­լու պա­տի­վը տրվեց Հ. Հա­րութ­յուն­յա­նին, ա­պա հո­ղի տե­րե­րին, հե­տո քլունգ­ներն ու բա­հերն ա­ռան ու­սու­ցիչ­նե­րը, հրա­վիր­ված­նե­րը, քա­հա­նան: Կ­րա­հո­րը պատ­րաստ էր, կի­րը վառ­վեց…­միան­գա­մից ան­տառ մեկ­նե­ցին փայ­տան­յութ բե­րե­լու: Զեյ­վա­յում ա­ռանձ­նա­պես ոգ­ևոր­ված էր ե­րի­տա­սար­դութ­յու­նը:

«Գ­յու­ղա­ցիք գոր­ծում են հա­մե­րաշխ սի­րով և­ աշ­խույ­ժով: Ա­հա մի հա­սա­րա­կութ­յուն, որ կա­րող է օ­րի­նակ լի­նել և մ­յուս գյու­ղե­րին: Թող մո­տա­կա գյու­ղերն էլ վառ­վին բա­րի նա­խան­ձով և­ ի­րենք ևս շտա­պեն կա­տա­րել այն գե­ղե­ցիկ գոր­ծը, ո­րը կա­րող է պա­տիվ բե­րել»[12]:

Շի­կա­հո­ղում դպրո­ցա­կան շենք կա­ռու­ցե­լու մտադ­րութ­յուն ու­նեին դեռ 1901 թվա­կա­նից: 1906-ին բաց­ված դպրո­ցը գոր­ծում էր մաս­նա­վոր տան մութ սեն­յակ­նե­րի մեջ, գույքի և պի­տույք­նե­րի խիստ պա­կա­սութ­յան պայ­ման­նե­րում:

«­Շեն­քի կա­ռուց­ման հա­մար հսկա­յա­կան կիր էր պատ­րաստ­վել, սա­կայն գյու­ղի մի քա­նի մե­ծա­տուն­ներ, տես­նե­լով, որ շի­նա­րա­րութ­յու­նը ձգձգվում է, «տա­րան ու­սում­նա­րա­նի հա­մար ամ­բա­րած կրից և­ ի­րենց սև­ օ­թախ­նե­րը սպի­տա­կեց­րին: Դպ­րո­ցը մի քա­նի նկար­նե­րից և մի քա­նի համ­րի­չից զատ գրե­թե ոչ մի կա­նո­նա­վոր պի­տույք չու­ներ. բաղ­կա­ցած է ե­րեք բա­ժան­մուն­քից, ուներ 60 ա­շա­կերտ ա­շա­կեր­տու­հի: Ու­սու­ցիչն է Ռու­բեն Տեր-Հո­վա­կիմ­յա­նը՝ ե­ռան­դուն մի ե­րի­տա­սարդ: Ցան­կութ­յուն կար ամ­բողջ շրջա­նի ու­սում­նա­րան­նե­րը միաց­նել և Շի­կա­հո­ղում բա­ցել մի կենտ­րո­նա­կան դպրոց,- «­Գա­վա­ռին» գրում է շի­կա­հող­ցի Հով­հան­նե­սը[13]:

 

«­Կա­պան­յան կրթատ­նե­րի թագն ու պսա­կը»

 

Սա կա­պան­ցի ու­սու­ցիչ, բա­նա­հա­վաք, մեծ մտա­վո­րա­կան Ռո­բերտ Է­ջա­նան­ցու գնա­հա­տա­կանն է՝ տրված Շր­վե­նան­ցի դպրո­ցին:

 Շր­վե­նան­ցը հե­ռա­վոր և խուլ գյուղ է, բայց այս­տեղ դպրո­ցա­կան տի­պա­յին շենք է կա­ռուց­վել, նրա­նում նույ­նիսկ ռու­սա­կան ու եվ­րո­պա­կան բու­հե­րի շրջա­նա­վարտ այ­րեր ու օ­րիորդ­ներ էին դա­սա­վան­դում, հայ և թուրք ե­րե­խա­ներ էին կրթվում և դաս­տիա­րակ­վում:

Այս դպրո­ցի պատ­մութ­յունն ար­ժա­նի է լուրջ ու­սում­նա­սի­րութ­յան, բայց ինչ­պես որ շատ հաս­տա­տութ­յուն­նե­րի, այս դպրո­ցի ար­խի­վը ևս­ ան­հետ կո­րել է:

Միայն շնոր­հիվ դպրո­ցի շրջա­նա­վարտ Ա­ղա­միր Մե­լիք-Ա­ղա­միր­յա­նի՝ մո­ռա­ցութ­յու­նից փրկվել են ո­րոշ դրվագ­ներ ու ա­նուն­ներ[14]:

Շր­վե­նան­ցի դպրո­ցը լու­սա­վոր­յալ հե­ղա­փո­խութ­յուն էր Ղա­փա­նում:

Դպ­րո­ցա­կան շեն­քը կա­ռու­ցո­ղը և հե­տա­գա­յում բո­լոր ծախ­սե­րը հո­գա­ցո­ղը հոգ­ևո­րա­կա­նի զա­վակ էր՝ նույն գյու­ղի քա­հա­նա Տեր-Հով­հան­նե­սի որ­դի նավ­թա­տեր Գաս­պար Տեր-­Մար­գար­յան­ցը: Նա իր մի քա­նի հայ­րե­նա­կից­նե­րի հետ Բաք­վի «Ա­րա­մազդ»-ի հիմ­նա­դիր­նե­րից էր, հան­դես է ե­կել բա­րե­գոր­ծա­կան լուրջ նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րով: 30 տա­րե­կա­նում ա­մուս­նա­նում է Սի­սիա­նի Լոր գյու­ղա­ցի Շու­շա­նիկ Ա­վա­նես­յա­նի հետ: Միմ­յանց ան­սահ­ման սի­րով կապ­ված հրա­շա­լի այս զույ­գը ե­րե­խա չի ու­նե­նում և­ որ­պես մխի­թա­րութ­յուն որ­դեգ­րում են ի­րենց հա­րա­զատ­նե­րի զա­վակ­նե­րին, օգ­նում սով­յալ­նե­րին, դպրոց բա­ցում Լոր և Շր­վե­նանց գյու­ղե­րում:

«­Մեր կա­ռու­ցած դպրոց­նե­րը թող մեր զա­վակ­նե­րը լի­նեն»,- հայ­տա­րա­րել են ա­մու­սին­նե­րը:

Հայ­րե­նի գյու­ղում դպրոց բա­ցե­լու մտադ­րութ­յան մա­սին Տեր-Մար­գար­յան­ցը նա­մա­կով հայտ­նում է հայ­րե­նա­կից­նե­րին և հա­րա­զատ­նե­րին ու խնդրում հող հատ­կաց­նել դպրո­ցի կա­ռուց­ման հա­մար:

Շր­վե­նան­ցում դպրո­ցի գա­ղա­փա­րը ա­ռանձ­նա­պես ոգ­ևո­րիչ չէր գյու­ղա­ցի­նե­րի հա­մար. նրանք ա­վե­լի շատ Աստ­ծո հետ էին հույս կա­պում, քան դպրո­ցի և լու­սա­վո­րութ­յան:

Ա­վե­լի լավ կլի­ներ գյու­ղում ե­կե­ղե­ցի կա­ռու­ցել:

-­Մենք ե­կե­ղե­ցի չու­նենք, իսկ դա­սե­րը միշտ էլ կա­րե­լի է մե­կի տա­նը անց­կաց­նել: Գաս­պա­րը քա­հա­նա­յի զա­վակ է, պի­տի ե­կե­ղե­ցի կա­ռու­ցի,- ա­ռա­ջար­կե­ցին ո­մանք: Դպ­րո­ցին կողմ էր Տեր-­Հով­հան­նե­սը: Նա հոր­դո­րեց որ­դուն դպրոց կա­ռու­ցել:

Դպ­րո­ցը ի­րա­կա­նութ­յուն էր դառ­նա­լու: Բայց նրա հիմ­նադ­րու­մը իշ­խա­նութ­յուն­նե­րը դյու­րութ­յամբ չթույ­լատ­րե­ցին. պայ­ման­ներ ա­ռա­ջադ­րե­ցին, ո­րոնց բա­րե­րա­րը հա­մա­ձայ­նեց:

Ա­ղա­միր­յա­նի հու­շագ­րութ­յու­նը օգ­նում է մեզ ի­մա­նա­լու, որ Տեր-­Մար­գար­յան­ցը 1901թ.

հու­լի­սի 7-ին Զան­գե­զու­րի հաշ­տա­րար միջ­նոր­դին ուղղ­ված նա­մա­կում ներ­կա­յաց­րեց իր պար­տա­կա­նութ­յուն­նե­րը.

ա/Դպ­րո­ցի ծախ­սերն ամ­բող­ջութ­յամբ վերց­նել իր վրա, վճա­րել ման­կա­վարժ­նե­րի աշ­խա­տա­վար­ձը:

բ/­Կա­ռու­ցել նա­խագծ­ված շենք՝ իր մի­ջոց­նե­րով:

գ/­Հո­գալ դպրո­ցի պահ­պա­նութ­յան ծախ­սե­րը:

դ/­Հան­րակր­թա­կան ա­ռար­կա­նե­րից բա­ցի ու­սու­ցա­նել գյու­ղատն­տե­սա­կան գի­տե­լիք­ներ, ո­րի հա­մար ձեռք բե­րել հող, գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տան­քա­յին գոր­ծիք­ներ, ստեղ­ծել ար­հես­տա­նոց, այլ հար­մա­րութ­յուն­ներ:

Այս և­ այլ պար­տա­վո­րութ­յուն­նե­րից /խոս­տա­ցավ, օ­րի­նակ, գրա­դա­րան բա­ցել և­ օգ­նել չքա­վոր ե­րե­խա­նե­րին/ հե­տո բա­րե­րա­րը խնդրում է թույ­լատ­րել ի­րեն ան­ձամբ ի­րա­կա­նաց­նե­լու ու­սու­ցիչ­նե­րի ընտ­րութ­յու­նը:

Ձեռ­քի տակ ու­նե­նա­լով վա­վե­րագ­րեր, դպրո­ցի կա­ռուց­ման վե­րա­բեր­յալ նյու­թեր, հու­շեր՝ Ա­ղա­միր­յա­նը գրում է, որ 1901թ. օ­գոս­տո­սի 23-ին Կով­կաս­յան Ռու­սա­կան ու­սում­նա­րան­նե­րի օկ­րու­գից հայտ­նում են, որ լու­սա­վո­րութ­յան մի­նիստ­րը գո­հու­նա­կութ­յամբ է ըն­դու­նել և թույ­լատ­րել է կա­ռու­ցե­լու նոր շենք: Գաս­պար Ի­վա­նի­չը ձեռ­նար­կում է շեն­քի կա­ռու­ցու­մը Սմ­բատ Մե­լիք-Ս­տե­փան­յա­նի կազ­մած հա­տա­կագ­ծով:

Շեն­քը պի­տի լի­ներ երկ­հար­կա­նի՝ հինգ դա­սա­սեն­յակ­նե­րով, ու­նե­նար թա­տե­րա­կան դահ­լիճ, ու­սու­ցիչ­նե­րի հա­մար չորս սեն­յակ, եր­կու խո­հա­նոց, գրա­դա­րան: Ներք­նա­հար­կը ար­հես­տա­նո­ցի և­ այլ հար­մա­րութ­յուն­նե­րի հա­մար էր նա­խա­տես­վում:

Արդ­յո՞ք Մե­լիք-Ս­տե­փան­յա­նի նա­խագ­ծով է կա­ռուց­վել շեն­քը: Այս ըն­թաց­քում Մե­լիք-Ս­տե­փան­յա­նը ու­սա­նում էր Ֆ­րայ­բեր­գի լեռ­նա­յին ա­կա­դե­միա­յում: Գու­ցե նա­խագ­ծերն ա­րել ու հայ­րե­նիք է ու­ղար­կել Գեր­մա­նիա՞­յից:

Այս­պես թե այն­պես, հեռ­վից հե­ռու Տեր-­Մար­գար­յան­ցը հե-տևում էր շի­նա­րա­րութ­յա­նը, ան­հանգս­տաց­նում էր շի­նա­րար­նե­րին, անհ­րա­ժեշտ շատ նյու­թեր, նույ­նիսկ դռներն ու լու­սա­մուտ­նե­րը ու­ղար­կում էր Բաք­վից: Շ­տա­պեց­նում էր: Շի­նա­րա­րութ­յու­նը, սա­կայն, ա­վար­տել չհա­ջող­վեց, և դպ­րո­ցա­կան զան­գը հնչեց կի­սա­կա­ռույ­ցում:

Դա­սերն սկսվել էին, իսկ բա­րե­րա­րի եղ­բայր Ա­թան շա­րու­նա­կում էր ան­տա­ռում փայ­տան­յու­թի մշա­կու­մը:

Դպ­րո­ցի բա­ցու­մը վե­րած­վեց տո­նախմ­բութ­յան: Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ Գաս­պար Ի­վա­նի­չը ներ­կա չի ե­ղել դպրո­ցի բաց­մա­նը:

Դպ­րո­ցի ա­վագ ու­սու­ցիչ /վա­րիչ/ ընտր­վեց Ե­սա­յի Մե­լիք-Փար­սա­դան­յա­նը: Հե­տա­գա­յում ա­վագ ու­սու­ցիչ նշա­նակ­վում է գո­րի­սե­ցի Ար­շակ Ղա­զար­յա­նը, ով զգա­լի աշ­խա­տանք է կա­տա­րել դպրո­ցի հա­մար: Ն­րա ջան­քե­րով բա­րե­կարգ­վեց շրջա­պա­տը:

«1903թ. մար­տի 10-ին գրված հաշ­վետ­վութ­յան մեջ նշվում է, որ դպրո­ցում սո­վո­րում է 136 մա­նուկ, ո­րից աղ­ջիկ­ներ են 4-ը: Հե­տաքրքիր է ե­րե­խա­նե­րի սո­ցիա­լա­կան կազ­մի մա­սին տե­ղե­կա­գի­րը: Ազն­վա­կան­նե­րի ե­րե­խա­ներ 14-ն­ են, հոգ­ևո­րա­կան ծա­գում ու­նե­ցող՝ 12-ը, հար­կա­տու՝ 110»[15]:

1903թ. հու­նի­սի 12-ի օ­րեն­քից հե­տո թե ինչ է տե­ղի ու­նե­ցել դպրո­ցում, ստույգ հայտ­նի չէ, բայց որ դպրո­ցը գոր­ծել է, վկա­յում է Տեր-­Մար­գար­յան­ցին ուղղ­ված մի նա­մակ. «1904թ. հոկ­տեմ­բե­րի 19-ի նա­մա­կով դպրո­ցի ա­վագ ու­սու­ցիչ Ար­շակ Ղա­զար­յա­նը երկ­յուղ է հայտ­նում խո­լե­րա­յի վտան­գի մա­սին և խնդ­րում է Ղա­փա­նի միակ բու­ժակ Հով­հան­նես Դա­նիել­յա­նին /մեղ­րե­ցի/ հինգ ան­գամ կա­տա­րած այ­ցե­լութ­յան հա­մար ու­ղար­կել փո­ղը»[16]:

Վե­րին Խո­տա­նան­ցի Ար­տեմ Գալստ­յա­նի և տե­ղա­ցի­նե­րի զրույց­նե­րի հա­մա­ձայն՝ մինչև 1905 թվա­կա­նը պա­րապ­մունք­ներն անց­կաց­վել են ռու­սե­րեն լեզ­վով: Սա նշա­նա­կում է, որ դպրո­ցը պե­տա­կան կար­գա­վի­ճակ ու­ներ և չէր փակ­վել:

1905թ. հոկ­տեմ­բե­րից, երբ ցա­րա­կան կա­ռա­վա­րութ­յու­նը վե­րա­բա­ցեց դպրոց­նե­րը, ու­սու­մը տար­վեց հա­յե­րեն: Ռու­սե­րեն էին անց­նում՝ «­Ռու­սաց պատ­մութ­յուն», «­Ռու­սաս­տա­նի աշ­խար­հագ­րութ­յուն» ա­ռար­կա­նե­րը:

1906թ.՝ հայ-թա­թա­րա­կան բա­խում­նե­րի շրջա­նում, դպրո­ցը չի գոր­ծել, չեն գոր­ծել նաև Ղա­փա­նի դպրոց­նե­րը, և թեև տեղ-տեղ դպրոց­ներ հիմն­վե­ցին, բայց կա­նո­նա­վոր դա­սեր չանց­կաց­վե­ցին: 1907թ.-ին Շր­վե­նան­ցի դպրո­ցը վե­րա­բաց­ված էր: Դպ­րո­ցում ու­սու­ցա­նում էին նաև «­Հո­ղա­գոր­ծութ­յուն» և «­Մեղ­վա­բու­ծութ­յուն» ա­ռար­կա­նե­րը:

Ազ­գա­միջ­յան բա­խում­նե­րը ա­վե­լաց­րին ա­ռանց այն էլ թշվա­ռութ­յան մեջ ըն­կած գյու­ղե­րի վի­ճա­կը: Դժ­վար վի­ճա­կում հայտն­վել էր նաև դպրո­ցը:

1907թ. հոկ­տեմ­բե­րի 24-ին Շր­վե­նան­ցի դպրո­ցի հո­գա­բար­ձու­ներ Սա­հակ Աստ­վա­ծատր­յա­նը /ա­ռա­ջա­ձոր­ցի Սա­հակ Վար­ժա­պե­տը/, Սար­գիս Քո­չար­յա­նը /­Նո­րա­շե­նիկ/, Բախ­շի Հով­հան­նիս­յա­նը /Խ­լա­թաղ/, Սա­հակ Տեր-­Պետ­րոս­յա­նը /­Վե­րին Խո­տա­նան/ դի­մում են Տեր-­Մար­գար­յան­ցին՝ խնդրան­քով: Ն­կա­րագ­րե­լով ժո­ղովր­դի թշվառ վի­ճա­կը՝ նրանք խնդրում են ու­սու­ցիչ­նե­րի աշ­խա­տա­վար­ձի վճար­ման հետ միա­սին հո­գալ մյուս ծախ­սե­րը, ե­րե­խա­նե­րից վար­ձավ­ճար չվերց­նել: Որ­քան հայտ­նի է, ե­րե­խա­նե­րը ուս­ման հա­մար վճա­րել են 50 կո­պե­կից մինչև 3 ռուբ­լի:

1902թ.-ից մինչև 1917 թվա­կա­նը Շր­վե­նան­ցի դպրո­ցում կրթութ­յուն է ստա­ցել 400 ե­րե­խա: Հայ­կա­կան դպրո­ցում սո­վո­րել են նաև թուր­քեր: Ա­ղա­միր­յա­նը հի­շում է նրան­ցից ո­մանց ա­նուն­նե­րը:

Աշ­խա­տան­քա­յին կար­գա­պա­հութ­յան, մա­նուկ­նե­րի կրթութ­յանն ու դաս­տիա­րա­կութ­յա­նը նվիր­վա­ծութ­յան ու մա­նա­կա­վար­ժա­կան մտքի կենտ­րո­նը Ղա­փա­նում Շր­վե­նան­ցի դպրոցն էր: Այս­տեղ անց­կաց­վել են ման­կա­վար­ժա­կան քննար­կում­ներ, կար­դաց­վել են դա­սա­խո­սութ­յուն­ներ, կազ­մա­կերպ­վել են ու­շագ­րավ հան­դի­պում­ներ, բա­նա­վե­ճեր, ե­ղել է ա­ռողջ քննա­դա­տութ­յուն:

Դժ­բախ­տա­բար, 1910թ. փետր­վա­րին տե­ղի ու­նե­ցած մի պա­տա­հար մթագ­նեց դպրո­ցի գոր­ծու­նեութ­յու­նը:

1910թ. հուն­վա­րի վեր­ջին՝ Սուրբ Սարգ­սի օ­րը, ե­րե­խա­նե­րը դպրոց էին շտա­պում տո­նը նրա հար­կի տակ անց­կաց­նե­լու հա­մար: Բայց տա­րած­վեց ու­սուց­չի սպա­նութ­յան մա­սին լու­րը: Քն­նութ­յու­նը պար­զում է, որ խան­դի հո­ղի վրա ու­սու­ցիչ Ար­մե­նակ Ա­ղա­խան­յա­նը դա­նա­կա­հա­րել ու սպա­նել է ա­վագ ու­սու­ցիչ Հա­կոբ Այ­վազ­յա­նին:

Ա­ղա­խան­յա­նը բան­տարկ­վում է, ու­սուց­չու­հին, ո­րի հա­մար ե­ղել է վե­ճը, թող­նում-փախ­չում է գյու­ղից: Դպ­րո­ցը փակ­վում է:

Այ­վազ­յա­նի սպա­նութ­յան առ­թիվ Ղա­փա­նի ու­սու­ցիչ­նե­րի շրջա­նա­յին հա­վաք-քննար­կում ե­ղավ: Եվ ի՞նչ ո­րո­շեց այդ չա­րա­բաս­տիկ հա­վա­քը… իր մահ­վան հա­մար մե­ղա­վո­րը ինքն է`ա­վագ ու­սու­ցիչ Հա­կոբ Այ­վազ­յա­նը:

Այս սպա­նութ­յու­նը, ինչ­պես եր­ևում է, փոր­ձել են քո­ղար­կել, կոծ­կել: Զո­րա­վոր մի ձեռք ուղ­ղոր­դում էր հա­վա­քը, ո­րը հան­ցա­վոր հա­մա­ձայ­նութ­յամբ պատ­վեր կա­տա­րո­ղի դե­րում էր հայտն­վել:

Զար­մա­նում, հիաց­մուն­քով ու ակ­նա­ծան­քով ես լցվում դա­րասկզ­բի գա­վա­ռա­կան մա­մու­լի ա­նա­չա­ռութ­յան ու հա­մար­ձա­կութ­յան վրա /հա­մար­ձա­կութ­յուն Ար­մե­նա­կի թի­կուն­քում կանգ­նած ու­ժե­րի դեմ պայ­քա­րում/:

«­Գա­վա­ռը» հիաս­թափ­ված է բար­քե­րից, սկզբուն­քի, կար­ծի­քի նա­հան­ջից. «Տ­գետ հա­սա­րա­կութ­յու­նը յուր հա­տուկ ակ­նո­ցով պի­տի նա­յի այդ խնդրին և գու­ցե ան­հա­տա­կան սիմ­պա­տիա­նե­րը հրա­պա­րակ գա­լով քարշ կտան հա­սա­րա­կութ­յա­նը և կ­մեռց­նեն զուտ ճշմար­տութ­յու­նը: Ա­հա շրջա­նա­յին ու­սուց­չա­կան ժո­ղո­վի ե­թե չա­սենք սխա­լը, գո­նե ան­փոր­ձութ­յու­նը: Եվ դրա­նից հե­տո այդ նույն ու­սու­ցիչ­նե­րի, հա­սա­րա­կութ­յան գի­տա­կից­նե­րի բա­րո­յա­կան պար­տա­կա­նութ­յունն է տեղն ու տե­ղը վերջ տալ այդ ան­պատ­վա­բեր խնդրին և հան­ցա­վո­րի շու­տա­փույթ հե­ռա­ցու­մով վե­րա­կանգ­նել դպրո­ցի խա­ղաղ կյան­քը: Ս­պա­սում ենք, որ հա­նուն մա­տաղ սերն­դի հան­ցա­վոր կող­մը մի կողմ կքաշ­վի, իսկ ե­թե նա այդ բա­րեխղ­ճութ­յու­նը չու­նե­նա, այն ժա­մա­նակ ար­դեն դպրո­ցա­կան վար­չութ­յուն­նե­րը պետք է դնեն ի­րենց վճռա­կան վե­տոն»[17]:

«­Գա­վա­ռը» մե­ղադ­րանք է կազ­մում նաև դպրո­ցի ղե­կա­վար­նե­րի և­ իշ­խա­նութ­յուն­նե­րի հաս­ցեին:

Ղա­փա­նում ա­վագ ու­սուց­չի սպա­նութ­յան հետ­ևանք­նե­րի մա­սին քիչ բան է հայտ­նի: Հա­սա­րա­կութ­յու­նը խստո­րեն դա­տա­պար­տել է, ա­տե­լութ­յամբ և­ ար­հա­մար­հան­քով լցվել հան­ցա­գոր­ծի նկատ­մամբ, բայց սա միայն Շր­վե­նան­ցի և Ա­ճա­նա­նի հով­տի գյու­ղե­րի կորց­րած հի­շո­ղութ­յան փշրանք­ներն են:

Ե­ղած գրա­վոր տե­ղե­կութ­յուն­նե­րը զուսպ են ու ժլատ: Իսկ ա­հա Գո­րի­սում շատ ա­վե­լի մոտ են ե­ղել ի­րա­կա­նութ­յու­նը, դա­տա­պար­տել են հան­ցա­գոր­ծին, նրա ա­րար­քը կոծ­կող­նե­րին ու ար­դա­րաց­նող­նե­րին: Տե­ղի ծխա­կան հնգամ­յա դպրո­ցի կո­լեկ­տի­վը «Ի ցավ սրտի հայտ­նում է, որ Շր­վե­նան­ցի ա­վագ ու­սու­ցիչ Յա­կով Բ. Այ­վազ­յա­նի ըն­կե­րա­ցավ մահ­վան մա­սին» և տե­ղե­կաց­նում է, որ հո­գե­հան­գիս­տը կլի­նի Սրբ. Լու­սա­վո­րիչ ե­կե­ղե­ցում փետր­վա­րի 21-ի կի­րա­կի օ­րը՝ ա­ռա­վոտ­յան ժա­մը 10-ին:

«­Գա­վա­ռը» «Քստմ­նե­լի ո­ճիր» վեր­նագ­րով խմբագ­րա­կա­նում իր, Զան­գե­զու­րի հա­սա­րա­կայ­նութ­յան և բո­լոր ա­ռողջ մտա­ծող­նե­րի մտո­րում­ներն է ներ­կա­յաց­նում շրվե­նանց­յան դեպ­քի կա­պակ­ցութ­յամբ և­ ապ­տակ հասց­նում ու­սու­ցիչ­նե­րի շրջա­նա­յին խորհր­դին ու հան­ցան­քը կոծ­կող — ար­դա­րաց­նող­նե­րին:

«­Գա­զա­նա­յին վայ­րե­նի բնազդ­նե­րը չեն հանգս­տա­նում մեր դժբախտ ի­րա­կա­նութ­յան մեջ, նույ­նիսկ այն մարդ­կանց շրջա­նում, ո­րոնք հա­վակ­նութ­յուն ու­նեն ին­տե­լի­գենտ ա­նու­նը կրե­լու, ո­րոնք կոչ­ված են ի­րենց մտա­ծո­ղութ­յամբ և գոր­ծու­նեութ­յամբ օ­րի­նակ հան­դի­սա­նա­լու և տ­գետ ամ­բո­խին դե­պի մարդ­կա­յին վեհ բարձ­րութ­յան տա­նե­լու:

Ին­տե­լի­գենտ, գի­տա­կից տար­րե­րի, հենց Շր­վե­նան­ցի հա­սա­րա­կութ­յան բա­րո­յա­կան պար­տա­կա­նութ­յունն է լի­նել ար­դա­րա­միտ, հա­նուն զոհ­ված ա­վագ ու­սուց­չի պա­հան­ջել ար­դա­րա­դա­տութ­յուն և­ ոճ­րա­գոր­ծին ար­ժա­նի պա­տիժ:

Թող հե­ռու լի­նեն մեզ­նից Ար­մե­նակ Ա­ղա­խան­յան­նե­րը ի­րենց ար­յու­նա­ծա­րավ և­ ըն­կե­րա­ցավ բնազդ­նե­րով: Ժո­ղովր­դա­կան գոր­ծի, հա­սա­րա­կա­կան բա­րո­յա­կա­նութ­յան ա­մե­նա­մեծ թշնա­մի­ներն են: Զզ­վանք ու նող­կանք ըն­կե­րաս­պան ոճ­րա­գոր­ծին: Ա­հա այն դա­տավճի­ռը, որն այ­սօր կա­րող է կար­դալ նրա գլխին մա­մու­լը, հա­սա­րա­կա­կան գի­տակ­ցութ­յու­նը[18]:

Ղա­փա­նում Հա­կոբ Այ­վազ­յա­նին[19] հի­շում են, իսկ մար­դաս­պա­նին մո­ռա­ցել են ան­գամ Ա­ղա­խան­յան­նե­րը:

1912-1913 ու­սում­նա­կան տա­րում դպրո­ցում աշ­խա­տան­քի են նշա­նակ­վում Լայպ­ցի­գի հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տի 4-րդ կուր­սի ու­սա­նող Տիգ­րան Բոշ­նաղ­յա­նը և­ օ­րիորդ Նի­նան: Եր­գի ու պա­րի խմբեր էին գոր­ծում, պա­րա­պում էին ետ մնա­ցող ե­րե­խա­նե­րի հետ, գրքեր էին քննար­կում, նշվում էին տո­նա­կան օ­րե­րը, անց­կաց­նում էին էքս­կուր­սիա­ներ ու ար­շավ­ներ դե­պի Հա­լի­ձո­րի բերդ, Աղջկա­բերդ, Բա­ղա­բերդ:

1911-12-ին գոր­ծում էր 4 բա­ժան­մունք, սո­վո­րում էր 149 ա­շա­կերտ: Քիչ էր աղ­ջիկ­նե­րի քա­նա­կը՝ ըն­դա­մե­նը՝15:

Ու­շագ­րավ փաստ. բա­խում­նե­րից հե­տո թուր­քա­կան Օխ­տար, Շա­հար­ջիկ, Դով­րուս գյու­ղե­րից Շր­վե­նան­ցի դպրոց հա­ճա­խում էր 6 թուրք ե­րե­խա:

Ի դեպ, Ղա­փա­նում դա­րասկզ­բին գո­յութ­յուն ու­ներ միայն մեկ թուր­քա­կան դպրոց: «­Ղա­փա­նի ե­րե­սուն թուրք գյու­ղե­րից միայն Օխ­տա­րը մի դպրոց, կամ, ինչ­պես տե­ղա­ցի­ներն են ա­սում, մակ­թեբ­խա­նա ու­նի: Դպ­րո­ցում սո­վո­րում են մոտ քսան ե­րե­խա­ներ՝ հար­ևան գյու­ղե­րից, և­ ուս­ման վարձ վճա­րում են ամ­սա­կան եր­կու­սից-ե­րեք ռուբ­լի /ոս­կու ար­ժե­քով/: Ու­սու­ցի­չը կի­սագ­րա­գետ էր: Նա իր գի­տե­լիք­նե­րով ու սո­վո­րեց­նե­լու  մե­թոդ­նե­րով հի­շեց­նում էր մեր տեր­թո­դիկ­յան տի­պե­րը: Մա­նուկ­նե­րը տա­րի­ներ ի վեր սո­վո­րում են, սո­վո­րում, բայց հե­ռա­նում են դպրո­ցից դարձ­յալ տգետ ու անգ­րա­գետ»[20]:

Շր­վե­նան­ցի դպրո­ցում զբաղ­վում էի նաև ե­րե­խա­նե­րի գե­ղա­գի­տա­կան դաս­տիա­րա­կութ­յան խնդիր­նե­րով: Մե­լիք-Ա­ղա­միր­յա­նը վկա­յում է, որ ո­ւու­ցիչ Ա­լեք­սանդ­րը նո­տա­ներ ու եր­գեր էր ու­սու­ցա­նում:

Դպ­րոցն ա­ռանձ­նա­հա­տուկ էր նաև նրա­նով, որ գոր­ծում էին գի­շե­րօ­թիկ խմբեր: Հե­ռա­վոր գյու­ղե­րի ե­րե­խա­նե­րը գի­շե­րում էին գյու­ղում:

Ղա­փա­նում ա­ռա­ջին տո­նա­ծա­ռը դրվել է Շր­վե­նան­ցի դպրո­ցում. դա 1910 թվա­կա­նի Հուն­վա­րի 1-ին էր: Գաս­պար Տեր-­Մար­գար­յան­ցը հո­գա­ցել էր ծախ­սե­րը: Տո­նա­ծա­ռը եր­ևույթ էր ղա­փան­յան կյան­քում, և շա­տերն էին շտա­պում այն տես­նե­լու:

Փառք ու պա­տիվ Տեր-­Մար­գար­յան­ցին. նա մե­ծա­հո­գա­բար շա­րու­նա­կում էր տա­րե­կան 2000 ռուբ. նվի­րա­բե­րել դպրո­ցին: Բայց մե­ծա­հա­րուս­տը հե­ռուն չգնաց: Երբ նա Շր­վե­նան­ցում դպրո­ցի հիմ­նադ­րումն էր նա­խա­ձեռ­նում, Ներ­սես Մե­լիք-­Թանգ­յա­նը խնդրում էր նրան, որ փո­խա­նակ 30-40 հա­զար ռուբ­լի ծախ­սե­լու և գ­յու­ղում դպրոց բա­ցե­լու, այդ­քան գու­մա­րով անհ­րա­ժեշտ է գա­վա­ռում գյու­ղատն­տե­սա­կան դպրոց բա­ցել: Այդ նպա­տա­կով նա դի­մում է Զան­գե­զու­րի մյուս մե­ծա­հա­րուստ­նե­րին: Վա­նա­հայ­րը դեմ չէր Շր­վե­նան­ցում այդ­պի­սի դպրոց բա­ցե­լուն, պար­զա­պես կար­ծում էր, որ այն կա­րե­լի է բա­ցել՝ 3-4 հա­զար ռուբ­լի ծախ­սե­լով:

Միայն Տեր-­Մար­գար­յա­նը չէր: Գ­յու­ղը լու­սա­վո­րութ­յամբ փրկե­լու ա­ռաք­յալ­ներ դար­ձան Ներ­սես Մե­լիք-­Թանգ­յա­նը, Մես­րոպ Տեր-Մով­սիս­յա­նը, Աստ­վա­ծա­տուր Վաչ­յա­նը, Մա­նու­չար Ա­վագ­յան­ցը, Ս­տե­փան Բալ­յա­նը, Սմ­բատ Մե­լիք-Ս­տե­փան­յա­նը:

Գ­յու­ղատն­տե­սա­կան դպրոց ու­նե­նա­լու ա­ռա­ջար­կութ­յուն­նե­րի հան­դի­պում ենք ժա­մա­նա­կի մա­մու­լում, որ­տեղ այն միտքն է ար­տա­հայտ­վում, որ երկ­րա­մա­սի ա­ռա­ջա­դի­մութ­յան հա­մար հար­կա­վոր է երկ­րա­գոր­ծութ­յան, ա­նաս­նա­պա­հութ­յան և մեղ­վա­բու­ծութ­յան զար­գա­ցում: Վա­ղուց Զան­գե­զու­րում մտո­րում են գյու­ղատն­տե­սութ­յու­նը ա­ռա­ջա­դի­մա­կան ե­ղա­նա­կով վա­րե­լու, նոր ճյու­ղեր զար­գաց­նե­լու մա­սին: Իսկ դրա հա­մար անհ­րա­ժեշտ է գյու­ղատն­տե­սա­կան ու­սում­նա­րան, դպրոց ու­նե­նալ: Մի­ջոց­ներ են պետք դպրո­ցը կա­ռու­ցե­լու, այն պա­հե­լու հա­մար: Որ­տե­ղի՞ց: Գա­վա­ռը ցույց է տա­լիս մի­ջոց­ներ ձեռք բե­րե­լու ու­ղի­նե­րը. «1. Տաթ­ևի կալ­ված­նե­րից հատ­կաց­նել տա­րե­կան 1000ռ. 2. Ա­ռա­քել Ա­պեր-­Ծա­տուր­յա­նի կտա­կած 1000ռ. Տաթ­ևի վան­քին և 1000ռ. Գո­րի­սու ե­կե­ղե­ցուն հատ­կաց­նել դրան, 3. Խնդ­րել Զան­գե­զու­րի հա­րուստ­նե­րին գա­վա­ռա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի մի­ջո­ցով Ա­վագ­յա­նին, Տ. Մար­գար­յա­նին և­ այ­լոց տա­րե­կան ո­րոշ գու­մար հատ­կաց­նել նրան: Հան­գա­նա­կութ­յուն բա­նալ Զան­գե­զու­րի շրջա­նում և դր­սում հօ­գուտ դրան»[21]:

Ա­վե­լին են մտա­ծել Ղա­փա­նում. Է­ջա­նան­ցու վկա­յութ­յամբ՝ Սմբատ Մե­լիք-Ս­տե­փան­յա­նը և Ակ­նու­նին (­Խա­չա­տուր Մա­լում­յան) մտադ­րութ­յուն ու­նեին Ղա­փա­նի և Մեղ­րու լեռ­նաշղ­թա­յի Շիշ­կերտ գյու­ղում լեռ­նա­յին գոր­ծի ու­սում­նա­րան հիմ­նել:

 

Ի­գա­կան կրթութ­յու­նը: Դպ­րո­ցը մո­գա­կան գա­վա­զան

 

Սկզբ­նա­պես աղ­ջիկ­նե­րի կրթութ­յուն գո­յութ­յուն չու­ներ: Ա­ռա­ջինն ի­րենց աղ­ջիկ­նե­րին դպրոց ու­ղար­կե­ցին Սո­ղո­մոն Մե­լիք-Ա­ղա­միր­յա­նը, Նու­րի­ջան­յան­նե­րը, Անդ­րեաս Մե­լիք-Ս­տե­փան­յա­նը:

Անգ­րա­գի­տութ­յունն էր պատ­ճա­ռը, որ կնոջ հետ վատ էին վար­վում: Սո­վո­րույթ էր դառ­նում այն մտայ­նութ­յու­նը, որ աղ­ջիկ ե­րե­խա­նե­րը մտա­վոր կրթութ­յուն չպի­տի ստա­նան: Ծ­նող­նե­րը ցան­կութ­յուն չու­նեին նույ­նիսկ ի­րենց գյու­ղում, հար­ևա­նութ­յամբ գոր­ծող ծխա­կան դպրոց ու­ղար­կել աղ­ջիկ­նե­րին: Հա­մոզ­ված էին, որ տղա­նե­րի հետ աղ­ջիկ­նե­րին դպրոց ու­ղար­կել չի կա­րե­լի: Օ­րիոր­դաց դպրոց ստեղ­ծելն այդ ժա­մա­նակ ա­նի­մաստ բան կլի­ներ, գոր­ծը կա­րող էր տա­պալ­վել:

Դ­րա­կան քայլ էր դպրոց­նե­րում  ու­սուց­չու­հի­նե­րի եր­ևալը: Դա փշրեց սա­ռույ­ցը, և ծ­նող­նե­րը վստա­հե­ցին դպրո­ցին: Բայց լի­նում էին դեպ­քեր, երբ ծնո­ղը կորց­նում էր վստա­հութ­յու­նը և­ աղջ­կան հա­նում էր դպրո­ցից: Ն­ման օ­րի­նակ է Շր­վե­նան­ցի դպրո­ցը: Հա­կոբ Այ­վազ­յա­նի սպա­նութ­յու­նից հե­տո, երբ ու­սուց­չու­հին հե­ռա­ցավ դպրո­ցից, աղ­ջիկ­նե­րը դպրոց չհա­ճա­խե­ցին:

Հե­ռա­վոր քա­ղաք­նե­րում աղ­ջիկ­նե­րի կրթութ­յան մա­սին խոսք լի­նել չէր կա­րող: Ո՞վ կհա­մար­ձակ­վեր: Մեզ հայտ­նի միակ ղա­փան­ցի օ­րիոր­դը, ով կրթութ­յուն ստա­ցավ Պե­տեր­բուր­գում, Վար­սե­նիկ Մե­լիք-Ս­տե­փան­յանն էր: Մե­լիք-Ս­տե­փան­յան գեր­դաս­տա­նը, ի դեպ, ա­ջակ­ցում էր դպրոց­նե­րին: Նույ­նիսկ ող­բեր­գա­կան 1915-ին, երբ Երևա­նում` գաղ­թա­կան­նե­րի «­Քա­ղաք­նե­րի միութ­յան» հի­վան­դա­նո­ցում, բծա­վոր տի­ֆից մա­հա­ցավ որ­պես գթութ­յան քույր ծա­ռա­յող Վար­սե­նիկ Մե­լիք-Ս­տե­փան­յա­նը, նրա հի­շա­տա­կին մայ­րը` Ա­բի­հա­յա­թը /ծա­գում է Տաթ­ևի Օր­բել­յան­նե­րից/, ու եղ­բայր­նե­րը` Սմ­բատ և Ղահ­րա­ման Մե­լիք-Ս­տե­փան­յան­նե­րը, Ղա­փա­նի դպրոց­նե­րին և Զան­գե­լա­նի թուրք դպրո­ցին նվի­րե­ցին 100-ա­կան ռուբ­լի: Չ­մո­ռա­ցան թուրք ե­րե­խա­նե­րին[22]:

Ղա­փա­նի Ա­ռա­ջա­ձո­րը լու­սա­վոր շատ զա­վակ­ներ է տվել: Դ­րա­նում ա­ռանձ­նա­հա­տուկ դեր ու­նեին ու­սու­ցիչն ու դպրո­ցը: Այս­տեղ Անդ­րեաս Մե­լիք-Ս­տե­փան­յա­նի ծախ­սե­րով դպրոց էր բաց­վել դեռևս 1883 թվակա­նին: Բա­ցա­ռիկ էր այս գյու­ղի ա­ռա­ջին ու­սուց­չի ներդ­րու­մը, ով Անդ­րեաս բե­կի բա­ցած դպրո­ցում գրա­ճա­նա­չութ­յուն  էր սո­վո­րեց­նում ու­սում­նա­տենչ մա­նուկ­նե­րին:

Այդ ե­րախ­տա­վո­րը Սա­հակ վար­ժա­պետն էր՝ Սա­հակ Աս­ծատր­յա­նը: Սա­հակ Աս­ծատր­յանն ա­վար­տել էր Շու­շու թե­մա­կան դպրո­ցը, աշ­խա­տում էր գա­վա­ռում իբրև գրա­գիր:

Անդ­րեա­սի մա­հից հե­տո, երբ փակ­վեց դպրո­ցը, «­Սա­հակ վար­ժա­պետն իր տա­նը մաս­նա­վոր դա­սեր էր տա­լիս գյու­ղի ուն­ևոր ու չքա­վոր հայ և թուրք ե­րե­խա­նե­րին: Չն­չին ուս­ման վարձ էր վերց­նում, որ­պես­զի հնա­րա­վո­րին չափ շատ մա­նուկ­ներ գրա­ճա­նաչ դարձ­նի: Տար­վա ըն­թաց­քում ե­րե­խա­նե­րը սո­վո­րում էին 3-4 ա­միս»:

Սա­հակ վար­ժա­պե­տը միա­ժա­մա­նակ գրա­կան փոր­ձեր էր ա­նում, ու­ներ «­Ջա­նու­նի« գրա­կան ա­նու­նը: Ն­րա «­Ղա­փա­նի հայ-թուր­քա­կան թշնա­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րից ա­ռա­ջա­ցած վատ հե-տևանք­նե­րի ու դառն ար­կած­նե­րի ըն­դար­ձակ վե­պը» ար­ձակ գոր­ծը իր չա­փա­ծո «Տ­խուր նա­խեր­գանք»-ի հետ միա­սին կար­ևոր աղբ­յուր է Ղա­փա­նում հայ-թա­թա­րա­կան բա­խում­նե­րի պատ­մութ­յան[23]:

Ա­ռա­ջա­ձո­րում զգա­լի հետք թո­ղեց ու­սու­ցիչ Աբ­գար Մու­րադ­յա­նը /Ա­պա­րա­նից/:  Ն­րա ջան­քե­րի շնոր­հիվ սկսե­ցին դպրոց հա­ճա­խել նախ հա­րուստ խա­վի դուստ­րե­րը, հե­տա­գա­յում՝ նաև աղ­քատ­նե­րի: Ծայ­րա­հեղ աղ­քատ ըն­տա­նիք­նե­րից ուս­ման վարձ չէր գանձ­վում: Պա­րապ­մունք­նե­րը սկսվում էին աշ­նա­նը, ա­վարտ­վում ապ­րիլ-մա­յիս ա­միս­նե­րին՝ մինչև գար­նան գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­ներն սկսե­լը:

Ե­րե­խա­նե­րը սո­վո­րում էին գրել, կար­դալ, կա­տա­րել թվա­բա­նա­կան  պար­զա­գույն հաշ­վում­ներ չորս գոր­ծո­ղութ­յուն­նե­րի սահ­ման­նե­րում: Ու­սում­նա­ռութ­յան ա­ռա­ջին տա­րում  կրո­նա­կան ծե­սե­րի ու տո­նա­կա­տա­րութ­յուն­նե­րի հա­մար սո­վո­րում էին շա­րա­կան­ներ, տա­ղեր, հե­տա­գա­յում՝ կրոն:

1907 թվա­կա­նի դպրոցն ու­ներ եր­կու բա­ժան­մունք: Երկ­րորդ բա­ժան­մունքն ա­վար­տո­ղը գրա­ճա­նաչ էր հա­մար­վում, գի­տեր գրել ու կար­դալ, առև­տուր ա­նել: Ուն­ևոր­նե­րի ե­րե­խա­նե­րը ու­սում­նա­ռութ­յու­նը շա­րու­նա­կում էին Շր­վե­նան­ցի դպրո­ցում:

Ծ­խա­կան դպրոց. ինչ կա­րող էր նա ա­նել իր մեկ ու­սուց­չով, եր­կու-ե­րեք դա­սա­րա­նով և կի­սա­քաղց ու ցնցո­տիա­պատ ե­րե­խա­նե­րով: Ե­րե­խան գրա­ճա­նաչ է դառ­նում, կա­րո­ղա­նում է գրել-կար­դալ, ցան­կութ­յուն ու­նի շա­րու­նա­կել ու­սու­մը, բայց ո՞վ է նրա տե­րը, ո՞ւմ է պետք նրան սա­տար լի­նե­լը, գյու­ղա­ցու հա­զար ու մի ցա­վե­րի կող­քին դա ի՞նչ մի կար­ևոր բան է: Ու ե­րե­խան կրկին հայտն­վում է փո­ղո­ցում կամ էլ ծանր, ու­ժից վեր աշ­խա­տան­քում կորց­նում ա­ռող­ջութ­յու­նը: Ի՞նչ կա­րող է ա­նել ու­սու­ցի­չը, երբ մատ­նե­րի վրա հաշ­ված մար­դիկ են հաս­կա­նում դպրո­ցի և­ ուս­ման դե­րը: Սրան գու­մար­վում են հա­սա­րա­կութ­յան մեջ խո­րա­ցող քայ­քա­յու­մը, բա­րո­յազր­կու­մը, ան­տար­բե­րութ­յու­նը, հարս­տա­նա­լու տեն­չը, չար­չիութ­յու­նը, դրա­մի պաշ­տա­մուն­քը, հո­ղի ու ու­նեց­ված­քի հա­մար մա­հա­կակ­ռի­վը: Ս­րանք էին ա­ռաջ­նա­հեր­թութ­յուն­նե­րը: Օ­րի­նակ՝ Ղա­փա­նի Բե­խը՝ իր հնա­մե­նի Մե­լիք-­Փար­սա­դան­յան գեր­դաս­տա­նով: Հ­նա­մե­նի՞… Բայց ա­րի ու տես, որ բա­վա­կան հո­ղե­րի ու հա­րուստ Հա­լի­ձո­րի պղնձա­հան­քե­րին տի­րող 20 տնից բաղ­կա­ցած այս տոհ­մը տա­ռա­պում է ան­միա­բա­նութ­յամբ ու նա­խան­ձով, միմ­յանց ոտ­քի տա­կի հո­ղը քան­դե­լով, ա­հա թե ին­չու ո՛չ շա­հա­գոր­ծում են հան­քե­րը, ո՛չ էլ թող­նում, որ մե­կը դրանց մո­տե­նա:

Լա­վը, լու­սա­վո­րը այն­քա՛ն քիչ են այս գյու­ղում: Վ­կան՝ Ս­տե­մե­լը[24], ով որ­քան դի­պուկ է բնու­թագ­րել ծննդա­վայրն իր հրա­պա­րա­կում­նե­րում: Մի տեղ ուն­ևոր, հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի տեր մար­դիկ մի­ջոց­ներ չեն խնա­յում դպրոց բա­ցե­լու, գյու­ղա­ցի մա­նուկ­նե­րին, նույ­նիսկ թուրք մա­նուկ­նե­րին լու­սա­վոր դարձ­նե­լու հա­մար, մի այլ տեղ, ինչ­պի­սին Բեխն է, ուն­ևոր­նե­րը ար­հա­մար­հում են դպրո­ցը, ան­գամ ի­րենց հա­րա­զատ զա­վակ­նե­րի կրթութ­յան հա­մար գրպան­նե­րը դա­տարկ են ձևա­նում: Բեխ­ցի­նե­րը հա­րուստ էին, բայց ինչ­պես հա­ճախ է լի­նում ուն­ևոր­նե­րի հետ, ի­րենց խել­քով ու մտքով հետ էին: Բե­խը, ո­րը Մե­լիք-­Քա­րամ­յան­նե­րի Տան­ձա­տա­փա­յի պես հայտ­նի է Մե­լիք­նե­րի գյուղ ա­նու­նով, կա­նո­նա­վոր դպրոց չու­ներ: 1897 թվա­կա­նին սրանք մի ու­սու­ցիչ էին պա­հում ի­րենց ե­րե­խա­նե­րին տար­րա­կան կրթութ­յուն տա­լու հա­մար: Ա­ռանձ­նա­պես կրթութ­յուն գնա­հա­տող չէին, իսկ դպրո­ցի հա­մար հա­տուկ կա­ռուց­ված շեն­քը այդ­պես էլ լրջո­րեն նպա­տա­կին չծա­ռա­յեց:

Ուն­ևոր­նե­րը չեն ու­զում, չուն­ևոր­նե­րը չեն կա­րող, Բե­խը դպրոց չու­նի, որ­ևէ մե­կի մտքով դպրոց ու­նե­նա­լը չի անց­նում, իսկ գյու­ղում թա­փա­ռող ե­րե­խա­ներ` որ­քան ու­զեք: Միայն մի քա­նի ե­րե­խա­յի կա­րե­լի է տես­նել հար­ևան գյու­ղե­րի ճա­նա­պարհ­նե­րին դպրոց գնա­լիս: Բե­խում գտնվել է մե­կը` ե­րի­տա­սարդ Ար­սեն Գ­րի­գոր­յա­նը, ով գյու­ղի հա­մար ար­ևել­յան մա­սում գտնվող իր հո­ղակ­տո­րը նվի­րել է դպրո­ցա­կան շենք կա­ռու­ցե­լու, սա­կայն որ­տե­ղի՞ց մի­ջոց­ներ: Եվ Բե­խը` ազն­վա­կան ծա­գու­մով, ա­վան­դույթ­նե­րով, հե­րո­սա­կան անց­յա­լով, 20-րդ դա­րասկզ­բին հոգ­ևոր ու բա­րո­յա­կան ան­կում է ապ­րում[25]:

Եվ ոչ միայն Բե­խը: Գ­յու­ղը կոր­ծան­ման ու­ղու վրա էր, այն փրկե­լու ու­ղի­ներ էին ո­րոն­վում:

«Դպ­րո­ցը, ու­սու­ցի­չը, ժո­ղովր­դի լու­սա­վոր զա­վակ­նե­րը կա­րող են փրկել գյու­ղը,- այս­պես է մտա­ծում Գ­ևորգ­յան ճե­մա­րա­նի շրջա­նա­վարտ Սուլ­թան Տեր-Գ­ևորգ­յա­նը՝ Ար­քա­յի­կը[26], ո­րի՝ հայ­րե­նի Շի­կա­հո­ղի մա­սին նա­մա­կը հան­գիստ կա­րե­լի է տա­րա­ծել գա­վա­ռի դա­րասկզ­բի ու­զածդ գյու­ղի վրա:- Քանդ­վում, կոր­ծան­վում են գյու­ղե­րը, օ­րե­ցօր մեր­կա­նում դեռ ետ պա­հած բա­րե­մաս­նութ­յուն­նե­րից, ա­մեն կող­մից, ա­մեն գյուղ ե­կո­ղը նպաս­տում է այդ անկ­ման, մի ա­քա­ցի էլ ին­քը տա­լիս ու մեր­ձի­մահ հի­վան­դին գե­րեզ­մա­նի դռան մո­տեց­նում: Ա­մեն ոք իր հա­մար է, իր քսա­կի, իր բո­ղո­քի հա­մար: Գ­յու­ղը շատ է սպա­սել ա­պարդ­յուն. նա կա­րոտ է սրտա­լի խոս­քի, կա­րոտ` անձն­վեր գործ­չի»:

Զան­գե­զու­րի գյու­ղե­րում շրջող Տեր-Գ­ևորգ­յա­նը խնդրում, ա­ղա­չում-պա­ղա­տում է օգ­նութ­յան հաս­նել՝ վե­րա­կեն­դա­նաց­նել մեռ­նող գյու­ղը: Կա­րե­կից զա­վակ­նե­րի կա­րիք ու­նի գյու­ղը, որ «­Չեն ե­կել, բայց պի­տի գան… Ես հա­վա­տում եմ գյու­ղի վե­րա­կեն­դա­նութ­յան, հա­վա­տում, որ կոր­ծան­վում է ար­դեն լու­սար­գել պա­րիս­պը, ու ջերմ ար­ևի կեն­սա­շունչ շո­ղե­րը կյանք են տա­նում այն­տեղ… Ժո­ղովր­դի սրտում ապ­րող ու­սում­նա­րանն ու անձ­նա­զոհ ու­սու­ցի­չը կստեղ­ծեն մո­գա­կան մի գա­վա­զան, ո­րով տեն­չա­լի կեր­պա­րա­նա­փո­խութ­յուն կստա­նան մեր թա­քուն աշ­խարհ­նե­րում հյուծ­վող գյու­ղե­րը»,- մար­գա­րեա­նում է Ար­քա­յի­կը[27]:

Ար­ժա­նին պի­տի մա­տու­ցել «Ա­րա­մազդ», «­Հայ կուլ­տու­րա­կան միութ­յուն», «­Բա­րե­գոր­ծա­կան ըն­կե­րութ­յուն» հաս­տա­տութ­յուն­նե­րին, ո­րոնք լուրջ ու­շադ­րութ­յուն էին դարձ­նում կրթութ­յան գոր­ծին Ղա­փա­նում: «Ա­րա­մազդ» նավ­թարդ­յու­նա­բե­րա­կան ըն­կե­րութ­յան նա­խա­գահ Աստ­վա­ծա­տուր Վաչ­յա­նը, ով դպրոց­ներ էր բա­ցում Սյու­նի­քի հե­ռա­վոր ու աղ­քատ գյու­ղե­րում, ի­մա­նա­լով, որ Կոստ­յա Համ­բար­ձում­յա­նը ժո­ղովր­դի մեջ մեծ հե­ղի­նա­կութ­յուն ու­նի, նրան նշա­նա­կեց Ղա­փա­նի շրջա­նի լիա­զոր՝ դպրո­ցա­կան գոր­ծը կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Կոստ­յան դպրոց­ներ բա­ցեց գյու­ղե­րում, հրա­վի­րեց ու­սու­ցիչ­ներ, ինքն էլ դար­ձավ դպրո­ցա­կան տե­սուչ: Նույնն էր ա­նում Կուլ­տու­րա­կան միութ­յու­նը՝ Կոս­տան­դին Խա­տիս­յա­նի գլխա­վո­րութ­յամբ: Ա­մեն ինչ ու­զա­ծի պես չէր, բայց նաև շնոր­հիվ «­Բաք­վի Հայ կուլ­տու­րա­կան միութ­յան» և «Ա­րա­մազդ» ըն­կե­րութ­յան նպաստ­նե­րի էր, որ Ղա­փա­նը քիչ թե շատ մի կողմ նե­տեց տգի­տութ­յան քո­ղը: Կա­շառ­քի, ան­բա­րո­յա­կա­նութ­յան մեջ թաղ­ված ցա­րիզ­մը ո՛չ ցան­կութ­յուն ու­ներ, ո՛չ էլ ի վի­ճա­կի էր փրկել գյու­ղը և­ այն տա­նել ա­ռա­ջա­դի­մութ­յան ու զար­գաց­ման ու­ղիով: Ըստ քա­ղա­քա­կան ու­ժե­րի, ան­հատ­նե­րի, բա­րի կամ­քի ու նույն­պի­սի ցան­կութ­յուն­նե­րի տեր մարդ­կանց՝ գյու­ղը փրկե­լու ջան­քե­րը ա­պարդ­յուն էին ու ձա­խող­ված, բաց­վող դպրոց­ներն ու այլ բա­րե­գոր­ծութ­յուն­նե­րը կա­թիլ էին թշվա­ռութ­յան ծո­վում:


[1] Ս. Խուդոյան, Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Ե., 1987, էջ 8:

[2] Հոգևոր տոհմերն ըստ գյուղերի՝ Տեր-Հարությունյան, Տեր-Օհանյան /Արծվանիկ/, Տեր-Ավագյան, Տեր-Էլչիբեկյան /Գյուտկում/, Տեր-Մովսիսյան /Զեյվա/, Տեր-Դավթյան, Տեր-Ստեփանյան, Տեր-Հարությունյան, Տեր-Պետրոսյան /Խոտանան/, Տեր-Մինասյան /Խլաթաղ/, Տեր-Մարգարյան /Քաջարանց և Ծավ/, Տեր-Մարտիրոսյան /Խդրանց/, Տեր-Մարտիրոսյան /Կեմանց/, Տեր-Գրիգորյան /Ներքին Հանդ/, Տեր-Ստեփանյան /Վերին Հանդ/, Տեր-Ղարախանյան / Ձակատեն/, Տեր-Խաչատրյան /Մողես/, Տեր-Մովսիսյան, Տեր-Գևորգյան, Տեր-Կարապետյան /Շիկահող/, Տեր-Գրիգորյան /Շիշկերտ/, Տեր-Մարգարյան /Շրվենանց/, Տեր-Կարապետյան /Սրաշեն/, Տեր-Գրիգորյան /Սևաքար/:

[3] Ստ. Լիսիցյան, Զանգեզուրի հայերը Ե., 1969, էջ 254:

[4] «Նոր Դար», Ե., 1895, N 118:

[5] Ա. Ադամյան, Կրթության ոսկեդար, Ե., 2000, էջ 278:

[6] Ղափանում դպրոց բացելու վերաբերյալ նույնիսկ լեգենդ է հյուսվել: Իբր իշխանություններն արգելել են Ծավ գյուղում դպրոց բացել, ու մարդիկ մեկնել են Պետերբուրգ, հանդիպել ցար Նիկոլայ 2-րդին: Ցարը համակ ուշադրությամբ լսել է Ծավի պատվիրակներին, ժպտացել և անմիջապես հրաման է արձակել դպրոցի բացման մասին հրովարտակ պատրաստել: Այս մասին տե՛ս Գ. Սմբատյան, Սյունի-քը փորձության ճանապարհին (19 և 20-րդ դարերի սահմանագծում) /տպագրության ընթացքում/:

[7] Է. Մանուչարյան, Հ. Սահակյան, Արծվանիկ, Ե., 2009, էջ 122:

[8] Գյուտկում, այժմ ՝ Գեղանուշ գյուղը:

[9] Այդ գյուղերն են Գյուտկումը, Ճակատենը և Բաղաբուրջը:

[10] «Ղարաբաղ», 1912, N 19:

[11] Նույն տեղում:

[12] «Գավառ», 1910, N 14:

[13] «Գավառ», 1910, N 7:

[14] Ա. Մելիք-Աղամիրյան, Ղափանի շրջանի Շրվենանց գյուղի դպրոցի պատմության անցյալի էջերից, պահպանվում է ժառանգների մոտ:

[15] Ա. Մելիք-Աղամիրյան, նշված հուշագրության մեջ, էջ 4:

[16] Նույն տեղում:

[17] «Գավառ», 1910, N 5, 31 հունվարի:

[18] «Գավառ», 1910, N 8:

[19] Հակոբ Այվազյանը. դպրոցի պատմությանն անդրադարձողները նշում են, որ նա Բեռլինի համալսարանի շրջանավարտ էր: Եթե այդպես լիներ, «Գավառը» կհի-շատակեր այդ մասին: Իսկ ուսուցիչ Բախշի Հովհաննիսյանի կողմից շրջանա-ռության մեջ դրված կարծիքը, թե նա ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հորեղբոր տղան էր, թյուրիմացություն է: Հակոբը Շրվենանցի դպրոցի ավագ ուսուցիչ է նշանակվել 1909 թ. և սիրով նվիրվել է երեխաների կրթության և դաստիարակության գործին: Հայտնաբերված աղբյուրների հիման վրա հնարավոր է գոնե փոքր-ինչ ճանաչել ուսուցչին: Աղբյուրներն են՝ «Գավառը», Աղամիրյանի հուշերից մի պատառիկ, Սմբատ Մելիք-Ստեփանյանի արխիվից մի քանի դժվար ընթեռնելի նամակներ ու գյուղի հիշողությունը:

Այվազյանը Էջմիածնի Ալիբեկլու /Աթարբեկյան/ գյուղացի է: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ավարտելուց հետո դիմում է Պարսկաստանում ուսուցչություն անելու խնդրանքով: Այստեղ աշխատանքի է անցնում ֆրանսիական դեսպանատանը, դառնում է դեսպանի անմիջական թարգմանը: Աշխատանքի ընթացքում արժանացել է դեսպանի և բոլոր աշխատակիցների համակրանքին: Դեսպանի առաջարկով Այվազյանը մի քանի անգամ ուղեկցել է նրան, եղել Ֆրանսիայում, որտեղ կատարելագործվել է: Վերադառնալով հայրենիք՝ աշխատել է Ապարանի և Աշտարակի դպրոցներում: Այնուհետև առաջարկություն է ստացել աշխատելու Շրվենանցի դպրոցում:

[20] Ադրբեջանական գյուղերի կուլտուրական վերելքը /առանց հեղինակի/: Պղնձի համար, 1957, N 101/:

[21] Նույն տեղում:

[22] «Գթության քույր Վարսենիկ Մելիք-Ստեփանյանի հիշատակին նրա մայրը և եղբայրը սեփական հանքի ակցիաներից նվիրել են Ղափանի բարեգործականի ճյուղին` 300 ռ., Առաջաձորի և Շրվենանցի դպրոցներին՝ 200-ական ռուբլի, իսկ Ղափանում գտնված մյուս բոլոր դպրոցներին` 100-ական ռուբլի: Այդ դպրոցները գտնվում են հետևյալ գյուղերում` Վերին Խոտանան, Սևաքար, Զեյվա, Եղվարդ, Ագարակ, Շիշկերտ, Ծավ, Շիկահող, Գյուտկում, Ճակատեն, Վաչագան, Բեխ, Բաղաբուրջ, Բարաբաթում, Կավարտ, Վերին Հանդ և Զանգիլան (թուրքի գյուղ): Առաջաձորի եկեղեցուն` մի ոսկեզօծ խաչվառ: Հ.Տ.Յ», « Արև» թերթ, Բաքու, N 223, 16 դեկտեմբերի, 1915 Ղափան, 4 դեկտեմբերի:

[23] Սևագիր ձեռագիր, վերծանված ու մեքենագրված, 18 էջ, անձնական արխիվ:

[24] Ստեփան Ղազարի Մելիք- Փարսադանյան /1888, Բեխ — 15. 12. 1964, Ֆրեզնո/, ավարտել է Շուշիի Թեմական դպրոցը, Կիևի համալսարանը: Գորիսում աշխատել է որպես ատամնաբույժ, ակտիվորեն մասնակցել է Զանգեզուրի գոյամարտին: 1927-ին ձերբակալվել է ու աքսորվել: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերվել է գերմանացիների կողմից, ապա անցել է ԱՄՆ: Հրատարակվել է «Գավառ», «Ասպարեզ» թերթերում և «Հայրենիք» ամսագրում:

[25] «Գավառ», 1910, N 18:

[26] Սուլթան Տեր-Գևորգյանց. ծնվել է 1880թ. փետրվարի 1-ին Շիկահողում, Ջումշուդ Բաբայան-Տեր Գևորգյանցի և Թագուհի Մկրտչյանի ընտանիքում: Ուսումնատենչ ընտանիքի զավակ էր (երկու եղբայրները` Շահենն ու Մուշեղը, հետագայում անվանի մարդիկ դուրս եկան. Շահենը ՀՅԴ Ղափանի կազմակերպության հայտնի դեմքերից էր, Մուշեղը` կոմունիստ, կուսակցական աշխատող, երկուսն էլ` 1937-ի զոհ): Շիկահող գյուղի հասարակությունը 1894թ. մայիսի 2-ի աղերսագրով դիմել է Ամենայն հայոց կաթողիկոսին՝ խնդրելով Սուլթանին ընդունել Գևորգյան ճեմարան: Կաթողիկոսի միջամտությամբ Սուլթանն ընդունվում է Գևորգյան ճեմարան, սովորում, վերադառնում է Ղափան: Աշխատում է Գյուտկումի և Շիկահողի դպրոցներում: Չնայած վատ առողջությանը, թղթակցում է ժամանակի հանրահայտ պարբերականներին` «Մշակ», «Ալիք», «Աշխատանք», «Արև», «Ազգագրական հան-դես» և այլն: Հանդես է եկել Արքայիկ, Չոբան, Ղափանցի Արքայիկ ծածկանուններով: Նրա նամակներում թշվառության ու տգիտության մեջ խարխափող, սոցիալական անհավասարությամբ, ցավերով ու հոգսերով, մարդկային ճակատագրերով գյուղաշ-խարհն է: Նրան հուզում են գյուղերի քայքայումը, արտագաղթը, գյուղացու դաժան շահագործումը: Ժողովուրդների բարեկամության ջատագով է: Գրում է հայ-թուրքական ընդհարումների մասին, ներկայացնում մեզ իրադարձություններ ու երևույթներ, որոնք կարող էին մեզ անհայտ մնալ: Զբաղվել է բանահավաքչությամբ, գրել է նաև բարբառով, փրկել բարբառի մասունքներ: Հայրենի չնաշխարհիկ բնու-թյան ջերմ սիրահարն է, հավերժացրել է բնության չքնաղ պատկերներ: Գրադարանն ու արխիվը հրկիզվել են 1930-ականներին: Թղթերի մի մասը անհետացել է Գորի-սում: Մահացել է 1908թ. մարտի 8-ին` 28 տարեկանում, թաղվել Շիկահողի գերեզ-մանատանը:

[27] «Աշխատանք», 1906, N 19:

 


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

ՀՀ Սահմանադրության նախագիծ. Մալիկ Թելունց

Մալիկ Թելունց See author's posts Ընթերցված է՝ 3 Discover more from ՍՀՀԿ Subscribe to get…

Read More

Վաղատուր-Բայանդուր գյուղը գոյապայքարի տարիներին

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից”։ Գրքի մյուս հատվածը կարելի է տեսնել՝ Գրատպությունը…

Read More

Comprehension of Historical PhBWs and Contemporary PhCFs in Armenian: Linguistic Analysis, Generational Differences, and Pedagogical Implications

Հեղինակ՝ Mher S. Kumunts et al.Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16,…

Read More

Semantic and Stylistic Variations of Synonyms and Conceptually Related Terms in Syunik Artsakh Dialect

Հեղինակ՝ Mher S. Kumunts Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16, No.…

Read More