Նոր գիրք․ “The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone”

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնում (ՍՀՀԿ) լույս է տեսել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրքը (The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone)։ Այն կազմվել և հրատարակվել է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «ՀՀԿԳՄՍՆ ԴՄՄԺ-037» հայտարարված դրամաշնորհային մրցույթի («Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն») շրջանակներում։ Հեղինակներ են լրագրող, Քաշաթաղի շրջանի նախկին «Մերան» թերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը (բովանդակություն, լուսանկարներ) և ՍՀՀԿ նախագահ, ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բ․գ․թ․, դոցենտ Մհեր Քումունցը (գիտական խմբարում, ստուգաբանություններ)։ Գրքի խմբագիրն է ԳՊՀ բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Լուսինե Ներսիսյանը, թարգմանիչ՝ Սոնա Քումունցը։[su_custom_gallery source=”media: 18421,18420,18419,18418″ limit=”13″ link=”custom” target=”blank” width=”500″ height=”330″]

Գիրք-պատկերագիրքը լույս է տեսել «Ոսկան Երևանցի» տպագրատանը՝ 1000 տպաքանակով, և ըստ ծրագրի՝ գրեթե բոլոր օրինակները տարածվելու են արտասահմանում։ Գիտական քննարկումը անցկացվել է Գորիսի պետական համալսարանում։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը, կարծում ենք, սպասված է հայ հասարակության կողմից։ Շուրջ երեք տասնամյակ բաց են թողնվել կարևոր աշխատանքներ այս բնագավառում։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը պատմական Սյունիք-Արցախի հայկականությունը ամրագրող փաստագրում ունի, ստվերում է  Հայաստանի Հանրապետությունից դուրս գիտական և քաղաքական հարթակներում հրատարակվող և հրապարակվող կեղծ թեզերին, պատմաքաղաքական կողմնորոշումներին։ Այն կարող է օգտակար լինել հայ և հայանպաստ դիվանագիտական ինստիտուտներին  հայկական մշակույթի արևելան հատվածի միջազգայնացմամբ, օգնել ոչ հայախոս հանրությանը շիտակ տեղեկատվությամբ՝ Արցախի հարցում ունեցած պատկերացումները, կողմնորոշումները հստակեցնելու, առնչվելու տարածաշրջանի քրիստոնեական և նախաքրիստոնեական բազմադարյան մշակույթին և նրան  սպառնող վտանգներին։

Ավելի մանրամասն տե՛ս՝ “Առավոտ”— ի մամուլում


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Վաղատուր-Բայանդուր գյուղը գոյապայքարի տարիներին

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից”։ Գրքի մյուս հատվածը կարելի է տեսնել՝ Գրատպությունը…

Read More

Comprehension of Historical PhBWs and Contemporary PhCFs in Armenian: Linguistic Analysis, Generational Differences, and Pedagogical Implications

Հեղինակ՝ Mher S. Kumunts et al.Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16,…

Read More

Semantic and Stylistic Variations of Synonyms and Conceptually Related Terms in Syunik Artsakh Dialect

Հեղինակ՝ Mher S. Kumunts Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16, No.…

Read More

Indo-European Origins of Syunik-ArtsakhAgricultural Terms

Հեղինակ՝ Mher Kumunts, Inga Margaryan, Sona Miqayelyan, Valentin Khachatryan, Gayane Gevorgyan, Hasmik Khachatryan, Susanna Grigoryan,…

Read More