Գիտաժողով․ «Հայրենազրկման և գոյաբանական պայքարի գաղափարն արևմտահայ գրականության մեջ»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 16-ին, ժամը 10։00-ին Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կենտրոնում տեղի կունենա գիտաժողով՝ «Հայրենազրկման և գոյաբանական պայքարի գաղափարն արևմտահայ գրականության մեջ» թեմայով:
ԾՐԱԳԻՐ
Բացման խոսք- Սևակ Հակոբյան
ԳՆՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու
Ուղերձի խոսք- Վարդան Դևրիկյան
ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր
1. Վարդան Հակոբյան — ԳՆՀ ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր. «Ժամանակի և Եղեռնի կանխազգացման ներքին աղերսները հայոց քերթության տիեզերական ընկալումներում»:
2. Վոլոդյա Հովսեփյան — ԳՆՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, ԱՀ վաստակավոր Իրավաբան. «Ցեղասպանության հանցակազմը երիտթուրքերի արարքներում»։
3. Մհեր Քումունց — ԳՆՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու․ «Բուրդուր։ Ղարաբաղի բարբառը արևմտահայ կյանքում»։
4. Սոկրատ Խանյան — գրող, ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր. «Հայրենազրկման և գոյաբանական պայքարի թեման արևմտահայ պոեզիայում»։
5. Արկադի Թովմասյան — ԳՆՀ մանկավարժության ամբիոնի դասախոս, մ.գ.թ., պրոֆեսոր. «Արևմտահայերենի ուսուցման մի քանի խնդիրներ»։
6. Կիմ Գաբրիելյան — գրող, բանասիրական գիտությունների թեկնածու. «Հայոց ցեղասպանության էկզիստենցիալ ընկալման առանձնահատ¬կություն¬ները խորհրդահայ գրողների երկերում»։
Ը Ն Դ Մ Ի Ջ Ո Ւ Մ
7. Զինաիդա Բալայան — ԳՆՀ հայոց լեզվի և գրականության ամբինի վարիչ, բան. գիտ. դոկտոր. «Հայոց մեծ ցեղասպանության կոնցեպցիան և Հակոբ Օշականի «Մնացորդաց»-ը»։
8. Տաթև Սողոմոնյան — ԳՆՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու. «Մուշեղ Իշխանի պոետական արվեստը»։
9. Մհեր Հարությունյան — Պատմական գիտությունների թեկնածու. «Արևմտահայ ուսուցիչները Արցախի դպրոցներում»։
10. Գեղամ Միքայելյան — ԳՆՀ դասախոս, տեխն. գիտ. թեկնածու. «Արևմտահայ գրական կյանքը եղեռնից առաջ և հետո»։
11. Սոնա Համբարձումյան — ԳՆՀ իրավագիտության ամբիոնի դասախոս, Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի դիսերտանտ. «Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գեղարվեստական ավանդների ներկայությունը Միսաք Մեծարենցի և Սիամանթոյի ստեղծագործություններում»։
12. Ալիկ Սարգսյան — ԳՆՀ պատմության ամբիոնի դասախոս. «Այլադավան և ծպտյալ հայերը Թուրքիայում»։
13. Էդվարդ Մկրտչյան — ԳՆՀ դասախոս, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր. «Արևմտահայ իրականությունը անցյալ դարասկզբին. բացահայտումներ՝ գրականանության լույսի ներքո»։
Եզրափակման խոսք: Յուրաքանչյուր զեկուցողի հանձնվում է ԳՆՀ հավաստագիր:


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Comprehension of Historical PhBWs and Contemporary PhCFs in Armenian: Linguistic Analysis, Generational Differences, and Pedagogical Implications

Հեղինակ՝ Mher S. Kumunts et al.Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16,…

Read More

Semantic and Stylistic Variations of Synonyms and Conceptually Related Terms in Syunik Artsakh Dialect

Հեղինակ՝ Mher S. Kumunts Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16, No.…

Read More

Indo-European Origins of Syunik-ArtsakhAgricultural Terms

Հեղինակ՝ Mher Kumunts, Inga Margaryan, Sona Miqayelyan, Valentin Khachatryan, Gayane Gevorgyan, Hasmik Khachatryan, Susanna Grigoryan,…

Read More

Productive Word-Formation Patterns in Modern Armenian: A Lexicographical Data Analysis

Ինգա Մարգարյան See author's posts Մհեր Քումունց See author's posts Լուսինե Ներսիսյան See author's posts…

Read More