Խոտանանի Ավետարանը

Խոտանանի Ավետարանը

 

Մա­տե­նա­դա­րան 290

Ա­վե­տա­րան: 1635թ., 1640թ.: Խո­տա­նան գյուղ (ի յեր­կիրն Է­ճա­նան, ի գեաւղն, որ կո­չի Խո­տա­նան), Տիգ­րա­նա­կերտ: Գ­րիչ՝ Հով­հան­նես, ծաղ­կող՝ Ե­ղիա­զար Համ­թե­ցի (տիգ­րա­նա­կերտ­ցի), ստա­ցող՝ Ա­րիս­տա­կես վար­դա­պետ, ա­պա՝ Փի­լի­պոս կա­թո­ղի­կոս:

Թերթ՝ 326, նյութ՝ թուղթ, 22×16սմ, գիր՝ երկս­յուն բո­լոր­գիր, տող՝ 21, կազմ՝ դրոշ­մա­զարդ շա­գա­նա­կա­գույն կա­շի՝ դռնա­կով, մի­ջու­կը՝ տախ­տակ:

Ման­րան­կար­չութ­յուն՝ Երկր­պա­գութ­յուն մո­գուց՝ 20բ, Մկըր­տութ­յուն՝ 23բ, Այ­լա­կեր­պութ­յուն՝ 62ա, Մուտք Ե­րու­սա­ղէմ՝ 72բ, Ք­րիս­տոս՝ յա­ղօթս 9բ, Զին­վոր­նե­րի ծաղ­րե­լը՝ 96բ, Յու­ղա­բեր կա­նայք՝ 99բ, 100բ, Մատ­նութ­յուն՝ 150բ, Խա­չե­լութ­յուն՝ 150ա, Հայտ­նութ­յուն՝ 164բ, Ըն­ծա­յու­մը՝ 169բ, Ժո­ղովր­դի կե­րակ­րու­մը ձկնով՝ 144բ, Աղ­քատ Ղա­զա­րո­սը Աբ­րա­հա­մի գրկում՝ 220ա, Համ­բար­ձու­մը՝ 249բ, Ղա­զա­րի հա­րութ­յու­նը՝ 240, Ոտնլ­վա՝ 296ա, Հո­գե­գա­լուստ՝ 300ա։ Մատ­թէոս՝ 16բ, Մար­կոս՝ 103բ, Ղու­կաս՝ 161բ, Հով­հան­նէս՝ 251բ։ Խո­րան­ներ՝ 8 հատ։ Կի­սա­խո­րան­ներ՝ 4 հատ։ Լու­սան­ցա­զար­դեր՝ բու­սա­կան, կեն­դա­նա­կան, տա­ճար, խաչ, հրեշ­տակ։ Զար­դա­գիր՝ հան­գու­ցա­գիր, կեն­դա­նա­գիր, թռչնա­գիր։ Գույ­ներ՝ կար­միր, կա­նաչ, կա­պույտ, դե­ղին, վար­դա­գույն, մա­նու­շա­կա­գույն, ոս­կի: Վի­ճա­կը՝ բա­վա­րար:

Հի­շա­տա­կա­րան
























322 բ

  Արդ, զայս լուր բա­նի տէ­րու­նա­կան հրա­մա­նին ի միտ ա­ռեալ տէր Ա­րիս­տա­կէս քաջ րա­բու­նին և­ ետ գրել զքա­ռա­ջա­հեան և զմշ­տա­բուխ տառս քրիս­տո­սեան, որ և կո­չի Ա­ւե­տա­րան։ Արդ, գրե­ցաւ սա ի թվա­կա­նու­թեանս Հա­յոց Ռ և ՁԴ (1635) ա­մի, ձե­ռամբ ու­մեմն գրչի Յո­վա­նէ­սի, ի յեր­կիրն Է­ճա­նան, ի գեաւղն, որ կո­չի Խո­տա­նան, ընդ հո­վա­նեաւ Սուրբ Աս­տո­ւա­ծած­նին՝ յի­շա­տակ ան­ձին իւ­րոյ և ծը­նաւ­ղացն՝ մահ­դա­սի Մար­տի­րո­ցին և Մէհր­շին, և­ ա­մե­նայն ա­րեա­նա­ռու ազ­գա­կա­նաց նո­րին, որ և­ ա­ղա­չեմ զհան­դի­պողքդ, որ լի բե­րա­նով Աս­տո­ւած ո­ղոր­մի ա­սէք տէր Ա­րիս­տա­կէս վար­դա­պե­տին և­ իւր ծնաւ­ղացն, և գծագ­րո­ղի սո­րին՝ Յո­վա­նէ­սի, այլ և ծ­նաւ­ղաց նո­րին և­ ազ­գա­կա­նացն, և դուք յի­շողքդ՝ յի­շեալ լի­ջիք ի Ք­րիս­տո­սէ Աս­տու­ծոյ մե­րոյ, որ է աւրհ­նեալ յա­ւի­տեանս. ա­մէն։

323ա

  ­Դար­ձեալ յի­շե­ցէք ի Ք­րիս­տոս և Աս­տո­ւած ո­ղոր­մի ա­սա­ցէք Յամ­թե­ցի մահ­դա­սի խո­ճայ Ե­րե­միա­յին, որ ծաղ­կել զսուրբ Ա­ւե­տա­րանս, զի այս ինչ եղև պատ­ճառ և պա­տա­հումն գրոցս, քան­զի մինչ­դեռ ի մարմ­նի էր վար­դա­պետն Ա­ւիս­տա­կէս, ետ գրել զսուրբ Ա­ւե­տա­րանս, նաև զչո­րե­սին ա­ւե­տա­րան­չացն զպատ­կերսն՝ խո­րա­նաւն հան­դերձ, ոս­կեն­կար ան­կո­ւա­ծով, և զ­բո­վան­դակ թփե­րոյն զքա­շո­ւածսն՝ միայն լո­քով ա­րա­րեալ։ Եւ յետ փո­խե­լոյն նո­րա յաս­տեացս՝ մնա­ցեալ ա­մա­յի և­ ան­կա­տար սուրբ Ա­ւե­տա­րանս, զոր ա­ռեալ սուրբ հաւրս մեր տեառն տէր Փի­լի­պոս կա­թու­ղի­կո­սի Ա­մե­նայն Հա­յոց, և­ ետ բե­րել զսա ի քա­ղաքս Յա­միթ առ բա­րե­միտ և պա­տո­ւա­կան, հա­ւա­տա­րիմ և ք­րիս­տո­սա­սէր իշ­խանն մահ­դա­սի խո­ճայ Ե­րե­միայն՝ վասն կա­տար­ման սո­րին։ Եւ նա յաւ­ժար կա­մաւք և­ ե­ռա­փա­փագ սի­րով յանձն էառ կա­տա­րել զխնդրո­ւածս հաւրն մեր հոգ­ևո­րի։ Վասն ո­րոյ ետ ա­ւար­տել զսուրբ Ա­ւե­տա­րանս ոս­կեն­կար ան­կո­ւա­ծով և­ երկ­նա­գոյն լազ­վար­դով //(323բ) զհամ­բար­բառսն, և զտ­նաւ­րի­նա­կանսն՝ ըստ վկա­յե­լոյն յիւ­րա­քան­չիւր տե­ղիս. նաև՝ զթփե­րոյն և զգ­րին և զտէ­րու­նա­կան ա­նո­ւանց զոս­կին և զե­րակս լիով կա­տա­րել։ Եւ եղև ա­ւարտ լրման սո­րան ըստ ա­բե­թա­կան Հայ­կա­զեան տու­մա­րիս ի շրջա­գա­յու­թեան ա­մա­նա­կաց թո­ւա­բե­րու­թեան Ռ-որ­դի Ձ-ե­րոր­դի Թ-ե­րոր­դի (1640), յաշ­խարհս Մի­ջա­գե­տաց Ա­սո­րոց նա­հան­գի, ի Տիգ­րա­նա­կերտ մայ­րա­քա­ղա­քիս, որ և Յա­միթ [յ­]որ­ջոր­ջի, ընդ հո­վա­նեաւ Սր­բոյն Կի­րա­կո­սի և մաւրն նո­րա Յու­ղա­տիա­յի և­ այլ բազ­մա­հա­ւաք սրբոցս, որ աստ կան ի պահ­պա­նու­թիւն քա­ղա­քիս, մա­նա­ւանդ քրիս­տո­նեայ ազ­գիս, ձե­ռամբ յոք­նա­մեղ, ե­ռաթ­շո­ւառ, զա­ռա­ծեալ ան­ձին՝ ա­նար­հեստ սուտ և փուտ գրչի Ե­ղիա­զա­րի, ի հայ­րա­պե­տու­թեան Սուրբ Էջ­միած­նայ տէր Փի­լի­պոս սրբաս­նեալ կա­թո­ղի­կո­սի, զոր Տէր Աս­տո­ւած պա­հես­ցէ զսա յա­խո­յեան յաղ­թող ընդ­դէմ ներ­հա­կաց, ի վա­նումն հե­րե­տի­կո­սաց և­ ի հեր­քումն չա­րա­փա­ռաց՝ ի պայ­ծա­ռու­թիւն նո­րոյս //(324ա) Սիո­նի և­ ի պար­ծանս ազ­գիս Հա­յոց, ա­մէն։

­

Ծա­նո­թագ­րութ­յուն

Հա­մա­ձայն հե­տա­գա­յի հի­շա­տա­կա­րա­նի՝ ա­վե­տա­րա­նը ար­տագր­վե­լուց հինգ տա­րի հե­տո՝ 1640 թվա­կա­նին, Ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կոս Փի­լի­պոս Ա Աղ­բա­կե­ցու[1] մի­ջո­ցով տար­վել է Տիգ­րա­նա­կերտ (­Հա­միդ, Դիար­բե­քիր)՝ նշա­նա­վոր Սբ. Կի­րա­կոս ե­կե­ղե­ցի[2]: Հե­տա­գա­յում այն հայտն­վել է Էջ­միած­նի գրա­տան հին հա­վա­քա­ծո­ւում, ո­րի հետ 1921 թվա­կա­նին հանձն­վել է Մա­տե­նա­դա­րա­նին:

Այս ա­վե­տա­րա­նի պատ­վի­րա­տուն, ինչ­պես և Խո­տա­նա­նի 1629 թվա­կա­նի ձե­ռա­գիր սաղ­մո­սի­նը, կրկին Տան­ձա­փա­րա­խի նշա­նա­վոր Ա­րիս­տա­կես վար­դա­պետն է, ով այս­տեղ ան­վան­վում է «րա­բուն»՝ ու­սուց­չա­պետ, և­ ով, ինչ­պես եր­ևում է հե­տա­գա­յի հի­շա­տա­կա­րա­նից, մա­հա­ցել է 1635-1640թթ․ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում՝ «…քան­զի մինչ­դեռ ի մարմ­նի էր վար­դա­պետն Ա­ւիս­տա­կէս»:

­Տիգ­րա­նա­կեր­տում այս ա­վե­տա­րա­նը տրա­մադր­վում է Ե­ղիա­զար Համ­թե­ցուն՝ ժա­մա­նա­կի նշա­նա­վոր ծաղ­կող­նե­րից մե­կին, ով մահ­տե­սի խո­ջա Ե­րե­միա­յի հո­վա­նա­վո­րութ­յամբ նկա­րա­զար­դում է Խո­տա­նան­ցի գրիչ Հով­հան­նե­սի կող­մից նա­խա­պես դա­տարկ թողն­ված է­ջե­րը, շրջա­նակ­նե­րը, ինչ­պես նաև գու­նա­զար­դում ու ոս­կե­պա­տում է Հով­հան­նե­սի կող­մից ա­նա­վարտ թո­ղած մի քա­նի նկար­ներ: Ն­կար­նե­րում ա­ռա­տո­րեն կի­րառ­ված ոս­կու քա­նա­կից կա­րե­լի է եզ­րա­կաց­նել ոչ միայն նկա­րա­զարդ­ման վրա ծախս­ված մի­ջոց­նե­րի, այլև խո­ջա Ե­րե­միա­յի մեծ կա­րո­ղութ­յուն­նե­րի մա­սին:

­Ման­րան­կա­րիչ Ե­ղիա­զա­րը ծա­գու­մով Տիգ­րա­նա­կեր­տից էր՝ Տեր Մի­նա­սի և Պաղ­չա­յի որ­դին: Հի­շա­տակ­վում է նաև որ­պես գրիչ: Ա­շա­կեր­տել է գրիչ և ման­րան­կա­րիչ Մի­նաս Համ­թե­ցուն: 1640 թվա­կա­նին Տիգ­րա­նա­կեր­տում նկա­րա­զար­դել է եր­կու ձե­ռա­գիր: Վա­յե­լել է լայն ճա­նա­չում: 1646 թվա­կա­նին Ե­ղիա­զա­րը ե­ղել է Կ. Պոլ­սում, որ­տեղ նույն թվա­կա­նին ըն­դօ­րի­նա­կել է եր­կու ա­վե­տա­րան: 1651 թվա­կա­նին Ե­ղիա­զա­րը նո­րից իր հայ­րե­նի­քում էր՝ որ­տեղ նկա­րա­զար­դեց ևս մի ա­վե­տա­րան: Այս պա­հին Մա­տե­նա­դա­րա­նում պահ­պան­վում են նրա ծաղ­կած ե­րեք ձե­ռագ­րե­րը (187, 274, 290)՝ ըն­դօ­րի­նակ­ված 1635-1651թթ․: Ե­ղիա­զա­րի եղ­բայ­րը՝ Հով­հան­նե­սը, նույն­պես գրիչ էր ում հետ միա­սին ըն­դօ­րի­նա­կել են ձե­ռագ­րեր[3]:

 Հի­րա­վի, ու­շադ­րութ­յան ար­ժա­նի գործ է: Այն աչ­քի է ընկ­նում գե­ղար­վես­տա­կան հար­դա­րան­քի բազ­մա­զա­նութ­յամբ, բա­վա­կան ար­տա­հայ­տիչ և ճոխ գու­նապ­նա­կով, ոս­կու շռայլ գոր­ծա­ծութ­յամբ: Ն­րա հա­րուստ գույ­նե­րի շար­քում գե­րակշ­ռում են կա­պույ­տի ե­րանգ­նե­րը, ո­րոնք շատ տպա­վո­րիչ են ոս­կու հետ հա­մադր­վե­լիս:

­Խո­րան­նե­րը բա­վա­կան հա­գե­ցած են ինչ­պես զար­դա­նախ­շե­րով, այն­պես էլ կեն­դա­նի­նե­րի պատ­կեր­նե­րով, և չ­նա­յած այս­տեղ գույ­նե­րը ա­վե­լի մեղմ են, քան տե­րու­նա­կան նկար­նե­րում, մո­տիվ­նե­րի բազ­մա­զա­նութ­յու­նը դրանց տա­լիս է բա­վա­կան փա­ռա­հեղ տեսք: Ն­կար­չի հա­րուստ եր­ևա­կա­յութ­յու­նը և զար­դա­նկար­չա­կան վար­պե­տութ­յու­նը խո­րան­նե­րին տվել են մեծ շար­ժու­նա­կութ­յուն և ճո­խութ­յուն, ո­րով նա տար­բեր­վում է մեր կող­մից ու­սում­նա­սի­րած շատ այլ ա­վե­տա­րան­նե­րի ծանր ու կո­թո­ղա­յին խո­րան­նե­րից:

Խո­րան­նե­րի սյու­նե­րը բա­րակ են, թող­նում են դե­կո­րա­տիվ տպա­վո­րութ­յուն և զար­դար­ված են երկ­րա­չա­փա­կան նախ­շե­րով կամ միև­նույն գույ­նի տար­բեր ե­րանգ­նե­րով: Ս­յու­նե­րի դե­կո­րա­տիվ բնույթ կրող խա­րիսխ­ներն ու խո­յակ­նե­րը ի­րեն­ցից ներ­կա­յաց­նում են ա­վե­տա­րա­նիչ­նե­րի խորհր­դա­նիշ-կեն­դա­նի­նե­րից՝ առ­յուծ, ցուլ, ար­ծիվ, կազմ­ված հո­րին­վածք­ներ կամ զար­դա­նախ­շա­յին գու­նա­վոր կոմ­պո­զի­ցիա­ներ: Կա­ռուց­ված­քով նույ­նաբ­նույթ, սա­կայն ծած­կույ­թով չկրկնվող են խո­րան­նե­րի գլխա­զար­դե­րը՝ կազմ­ված բու­սա­կան պա­րու­րա­զար­դե­րից և­ երկ­րա­չա­փա­կան զար­դա­նախ­շե­րից: Գլ­խա­զար­դե­րի ներ­քին կա­մար­նե­րը սո­վո­րա­կան ուր­վագ­ծով են՝ ծածկ­ված զար­դան­կար­նե­րով, կամ ե­ռա­խորշ կա­մա­րի տես­քով են՝ յու­րա­քանչ­յուր խոր­շում պատ­կեր­ված կեն­դա­նի­նե­րով՝ նա­պաս­տակ, եղ­նիկ, ըն­ձառ­յուծ, առ­յուծ, ո­րոնք էլ ա­վե­լի են մե­ծաց­նում խո­րան­նե­րի զար­դան­կա­րա­յին նշա­նա­կութ­յու­նը: Պատ­կեր­ված կեն­դա­նի­նե­րը աչ­քի են ընկ­նում ճիշտ հա­մա­մաս­նութ­յուն­նե­րով, թեթև շար­ժում­նե­րով և նուրբ գույ­նե­րով:

Չ­նա­յած պատ­կեր­նե­րը ո­րո­շա­կի ո­ճա­վո­րում ու­նեն, սա­կայն թռչուն­նե­րի և բույ­սե­րի տե­սակ­նե­րը գրե­թե միշտ ճա­նա­չե­լի են: Ա­ռանձ­նա­հա­տուկ նրբա­գե­ղութ­յամբ են պատ­կեր­ված խո­րան­նե­րի սյու­նե­րի կող­քի ծա­ռե­րը՝ ար­մա­վե­նի­ներ, նռնե­նի­ներ, թզե­նի­ներ և­ է­լի այլ տե­սա­կի ծա­ռեր, ո­րոնք նկար­չի եր­ևա­կա­յա­կան կամ գի­տակց­ված կա­տար­ման արդ­յուն­քում ար­դեն անհ­նար են դար­ձել հստա­կո­րեն բա­ցա­հայ­տել: Ման­րան­կա­րիչ Ե­ղիա­զա­րի ար­հես­տա­վար­ժութ­յու­նը եր­ևում է հատ­կա­պես խո­րան­նե­րի բու­սա­կա­նութ­յու­նը և գլ­խա­զար­դե­րը զար­դա­րող թռչուն­նե­րի պատ­կեր­նե­րից՝ աք­լոր­ներ, ագ­ռավ­ներ, ա­ղավ­նի­ներ, կա­քավ­ներ, ճա­յեր, բվեր, սի­րա­մար­գեր, ար­ծիվ­ներ և­ է­լի շատ ու շատ չբա­ցա­հայտ­ված տե­սակ­ներ: Գլ­խա­զար­դե­րի վրա պատ­կեր­ված են հա­կընդ­դեմ զույգ հավ­քեր, ո­րոնք տե­ղադր­ված են խա­չի եր­կու կող­մում․ կա՛մ աղբ­յու­րից ջուր են խմում, կա՛մ կտուց­նե­րում ձուկ են պա­հում, իսկ խո­րան­նե­րից մե­կում պատ­կեր­ված են պա­րա­նոց­նե­րով ի­րար փա­թաթ­ված ա­րա­գիլ­ներ: Հիմն­վե­լով քրիս­տո­նեա­կան նշա­նա­բա­նութ­յա­նը նվիր­ված աշ­խա­տութ­յուն­նե­րի, ինչ­պես նաև Ս. Տեր-­Ներ­սես­յա­նի[4] և Վ. Ղա­զար­յա­նի[5] ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի վրա՝ այս­տեղ տե­ղին է բե­րել մեկ­նութ­յուն­նե­րում առ­կա պատ­կեր­նե­րի բա­ցատ­րութ­յուն­նե­րի մի քա­նի օ­րի­նակ․ աղբ­յու­րի մոտ պատ­կեր­ված թռչուն­նե­րը խորհր­դա­նշում են ա­վե­տա­րա­նիչ­նե­րին, ո­րոնք Սուրբ հո­գու աղբ­յու­րից հա­գեց­նում են ի­րենց հոգ­ևոր ծա­րա­վը: Փա­թաթ­վող պա­րա­նոց­նե­րով թռչուն­նե­րը՝ Հին և Նոր կտա­կա­րան­նե­րի միաս­նութ­յունն են: Նռ­նե­նի­նե­րի մա­սին աս­վում է, որ նրանց պտուղ­նե­րի քաղց­րութ­յու­նը թաքն­ված է կեղ­ևի տակ, ինչ­պես մար­գա­րե­նե­րի ի­մաս­տութ­յու­նը՝ ա­ռակ­նե­րի մեջ: Ար­մա­վե­նի­նե­րի ճյու­ղե­րը վեր են ձգվում՝ խորհր­դան­շե­լով «ճշմար­տու­թիւ­նը ո­րը կբուս­նի երկ­րից, ար­դա­րու­թիւ­նը, ո­րը վայր կնա­յի երկն­քից» (­Սաղմ. ՁԵ, 11): Ձուկ որ­սա­ցող թռչուն­նե­րը խորհըր­դան­շում են ա­ռաք­յալ­նե­րին՝ մարդ­կա­յին հո­գի­նե­րի ձկնորս­նե­րին: Ա­քա­ղաղ­նե­րը խորհր­դան­շում են Հա­րութ­յու­նը, ո­րին մար­դիկ պետք է ար­ժա­նա­նան սուրբ խա­չի զո­րութ­յամբ[6]:

Խո­տա­նան-­Տիգ­րա­նա­կեր­տի ա­վե­տա­րա­նը աչ­քի է ընկ­նում սյու­ժե­տա­յին ման­րան­կար­նե­րի զգա­լի քա­նա­կով. դրանք տաս­նութն են: Վեր­ջին­ներս հիմ­նա­կա­նում տե­ղա­վոր­ված են գրված­քի է­ջե­րում՝ զբա­ղեց­նե­լով է­ջի կե­սը կամ մեկ եր­րորդ մա­սը, սա­կայն դրանց փոքր չա­փը չի նսե­մաց­նում ո՛չ նկար­նե­րի ար­տա­կարգ ճո­խութ­յու­նը, ո՛չ դրանց կա­տար­ման բարձր վար­պե­տութ­յու­նը: Դրանք աս­վա­ծաշնչ­յան կոնկ­րետ դրվագ­ներ են՝ կոնկ­րետ ան­ձան­ցով: Պատ­կեր­ված ան­ձինք աչ­քի են ընկ­նում ար­ևել­յան կամ հայ­կա­կան դի­մագ­ծե­րով, ծի­րա­նա­գույն և­ ոս­կե­գույն լու­սապ­սակ­նե­րով՝ մուգ կա­պույտ կամ դե­ղին երկըն­քի ֆո­նին: Ա­ռանձ­նա­պես ու­շագ­րավ գծե­րից մե­կը կա­պույտ ու ոս­կի ֆո­նի գե­րակշ­ռութ­յամբ խոր և հ­յու­թեղ գույ­նե­րի ընտ­րութ­յունն է: Ընդ­հան­րա­պես սյու­ժե­տա­յին ման­րան­կար­նե­րի գույ­նե­րի բազ­մա­զա­նութ­յու­նը և լավ պահ­պան­վա­ծութ­յու­նը ապ­շեց­նում է: Ինչ­պես կեց­վածք­նե­րի ու շար­ժում­նե­րի պատ­կե­րու­մը, այն­պես էլ զգեստ­նե­րի ծալ­քե­րը ի­րենց կա­տա­րու­մով հա­վաս­տում են ծաղ­կո­ղի նկար­չա­կան ձիր­քը: Ն­կա­րի­չը մեծ վար­պե­տութ­յամբ է պատ­կե­րել այդ ծալ­քե­րը՝ հմտո­րեն զու­գոր­դե­լով նույն գույ­նի տար­բեր ե­րանգ­նե­րը:

Ա­ռանձ­նա­հա­տուկ կո­թո­ղա­յին տեսք ու­նեն չորս ա­վե­տա­րա­նիչ­նե­րի պատ­կեր­նե­րը, ո­րոնց շքե­ղութ­յու­նը ընդգծ­վում է երկ­րա­չա­փա­կան զար­դա­նախ­շով և հո­րին­ված­քով կրկնա­կի շրջա­նակ­ներն ու ամ­բող­ջա­կան ոս­կե ֆո­նը: Ամ­բող­ջա­կան հո­րին­վածք­նե­րի ա­ռանց­քը կազ­մում են ա­վե­տա­րա­նիչ­նե­րի կեր­պար­նե­րը: Վեր­ջին­ներս պատ­կեր­ված են բա­վա­կան խո­շո­րա­մար­մին, ին­չով նկա­րի­չը կար­ծես թե ցան­կա­ցել է ընդգ­ծել դրանց կեր­պար­նե­րի վե­հութ­յու­նը: Շատ ար­տա­հայ­տիչ են դեմ­քե­րը՝ շար­ժուն մեծ աչ­քե­րով, ո­րոնք ար­տա­հայ­տում են նրանց ազ­գա­յին դի­մա­գի­ծը: Ման­րան­կա­րի գե­ղար­վես­տա­կան կերտ­ված­քի մեջ մեծ դեր ու­նեն ա­վե­տա­րա­նիչ­նե­րի հան­դեր­ձանք­նե­րի ծա­լա­զար­դե­րը: Ե­ղիա­զար Համ­թե­ցին մեծ սի­րով ու վար­պե­տութ­յամբ է պատ­կե­րել ա­վե­տա­րա­նիչ­նե­րի հա­գուստ­նե­րի լայն ու ա­զատ թափ­վող ծալ­քե­րը:

Մե­ծա­շուք տեսք ու­նեն նաև չորս ա­վե­տա­րան­նե­րի սկզբի ան­վա­նա­թեր­թե­րը: Ան­վա­նա­թեր­թի գլխա­զար­դե­րի հո­րին­վածք­ներն աչ­քի են ընկ­նում հա­րուստ զար­դա­րան­քով և­ ար­տա­հայ­տիչ գու­նա­յին ե­րանգ­նե­րով՝ ամ­փոփ­ված հիմ­նա­կա­նում մուգ կա­պույտ կամ ոս­կե ֆո­նով: Զար­դա­նախ­շե­րը հիմ­նա­կա­նում բու­սա­կան պա­րու­րա­զար­դեր են, ո­րոնք զու­գորդ­վում են կեն­դա­նի­նե­րի ու բույ­սե­րի մո­տիվ­նե­րով: Ս­րան­ցում նույն­պես, ինչ­պես և­ այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նի այլ ձե­ռա­գիր ա­վե­տա­րան­նե­րի ան­վա­նա­թեր­թե­րում, տեքս­տը սկսվում է ա­վե­տա­րա­նիչ­նե­րին խորհր­դան­շող կեն­դա­նա­կան զար­դագ­րե­րով, իսկ ա­ռա­ջին տո­ղե­րը գրված են եր­կա­թա­գիր տա­ռա­տե­սա­կով, ին­չը նպաս­տում է դրանց ո­ճա­կան ո­րո­շա­կի կո­թո­ղայ­նութ­յա­նը:


[1]           Փիլիպոս Ա Աղբակեցի․ Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ 1633-1655թթ․, հաջորդել է Մովսես Խո­տանանցի կաթողիկոսին՝ վերջինիս կտակի համաձայն:

[2]           Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի, հայկական եկեղեցի Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում։ Ս. Կիրակոս եկեղեցու անունն առաջին անգամ հանդիպում ենք 1610-1615թթ․ Սիմեոն Լեհացու «Ճանապարհորդություն» աշխատության մեջ։ Այն բանից հետո, երբ 1515թ. կամ 1518թ. ենթադրաբար Ֆաթիհ Փաշա մզկիթի հարևանությամբ գտնվող Ս. Թե­ոդորոս եկեղեցին վերածվեց մզկիթի, եկեղեցուն պատկանող գերեզմանոցում կառուցվեց Ս. Կիրակոս եկեղեցին։ 7 խորան ունեցող եկեղեցու կառուցման կոնկրետ տա­րեթիվը հայտնի չէ։ Հայ ժողովրդին սպասարկող Ս. Կիրակոս եկեղեցին քրիստոնյա աշխարհի ա­մե­նամեծ տաճարներից մեկն է։ 1950-1960-ական թվականներին այստեղ հա­զարի հասնող հայերը իրենց կրոնական արարողությունները կատարում էին կանգուն մը­նացած խորանում։ Վերջին տարիներին այն վերանորոգվել է և գործում է:

[3]           Գէորգեան Ա․, Հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն, IX-XIX դդ., Մ. Մաշտոցի ա­նու­ան հին ձեռագրերի ինստիտուտ, Գահիրէ, 1998, էջ 172:

[4]           Տեր-Ներսեսյան Ս., Հայ արվեստը միջնադարում, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1975:

[5]           Ղազարյան Վ., Խորանների մեկնություններ, Սարգիս Խաչենց «ԱՅԲԵՆԳԻՄ» հրատ., Ե­րևան, 1995:

[6]           Կորխմազյան Է., Բարձր հայքի մանրանկարչությունը, ԺԱ.-ԺԴ. դդ., Մատենադարան, Ե­րևան, 2015, էջ 26: 


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Նոր բացահայտումներ Կապան հնավայրում

«Այն (Սյունիքի թագավորությունը) ուներ իրեն ենթակա քառասուներեք բերդ, որոնցից տասներկուսն անվանի էին, քառասունութ վանք, հազար…

Read More

Բուհ-քոլեջ համագործակցության շրջանակում

Բուհ-քոլեջ համագործակցության շրջանակում Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյանը…

Read More
Tatev-36

Գրիգոր Տաթևացին (1346-1409) և Տաթևի համալսարանը

Սկիզբը  Արտակ Գզոյան Հովհաննես Որոտնեցու մահվանից հետո Տաթևի համալսարանի րաբունապետ դարձավ նրա տաղանդավոր աշակերտ և…

Read More

Տաթևի համալսարանը․ Ա․ Գզոյան

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Հայ մշակույթի, մասնավորապես` միջնադարի հայ դպրության ու գիտության, զարգացման ասպարեզում հսկայական նշանակություն է ունեցել…

Read More