Նոր գիրք․ “Հայոց Քաշաթաղը”

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչությունը լույս է ընծայել Զոհրապ Ըռքոյանի «Հայկական Քաշաթաղ․ Ազահեճք-Քաշաթաղի գավառի պատմամշակութային հուշարձանները» վերնագրով ուսումնասիրությունը։
Աշխատությունում նկարագրվում և ներկայացվում են Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի պատմական և մշակութային հուշարձանները: Ներկայացված ալբոմ-մենագրությունն ամփոփում է հեղինակի՝ Քաշաթաղի շրջանի պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրության մի քանի տասնամյակների աշխատանքը, որի ընթացքում հեղինակին հաջողվել է հավաստել և լուսանկարել հարյուրավոր հուշարձաններ: Աշխատությունում ներկայացված են եկեղեցիներ, ամրոցներ, կամուրջներ, խաչքարեր, տապանաքարեր, վիմագիր արձանագրություններ: Յուրաքանչյուր հուշարձանի համատեքստում ներկայացված են տասնյակ լուսանկարներ և հատակագծեր:
Հաշվի առնելով, որ նկարագրվող հուշարձաններն այսօր գտնվում են հայկական կողմի վերահսկողությունից դուրս, սույն աշխատանքն ունի սկզբնաղբյուրային նշանակություն:[su_custom_gallery source=”media: 17335,17334,17332″ limit=”13″ link=”attachment” target=”blank” width=”200″ height=”200″ title=”never”]

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Լույս է տեսել Գ․ Սմբատյանի “Ստեմել” գիրքը

Ս­յու­նի­քի հա­րա­զատ զա­վակ Ս­տե­մե­լը՝ Ս­տե­փան Մե­լիք-­Փար­սա­դան­յա­նը, ցա­վոք ան­ծա­նոթ է մեր հան­րութ­յա­նը: Թեև հազ­վա­դեպ, սա­կայն տաս­նամ­յակ­ներ…

Դրվագներ ուշ միջնադարյան Մեղրու հոգևոր կյանքից

Հոգևոր կյանքի հաջորդ բուռն վերելքի ժամանակաշրջանը Մեղրիում կարելի է համարել XVII-XVIII դդ.՝ Մովսես Խոտանանցի (կամ՝…

Բացօթյա թանգարաններում՝ հազարամյակների պատմական հնավայրերում

«Մեր եկեղեցիները, մեր ավերակները մեզ համար նվիրական են և մեր ամբողջ անցյալի գեղեցիկ կոթողը, որու…

Письмо президенту Республики Азербайджан господину И. Г. Алиеву

Письмо президенту Республики Азербайджан господину И. Г. Алиеву: краткий историко-правовой, научно-публицистический очерк-размышления или краткая справка…