Կ․ Ղազարյան․ Անվերնագիր

Ես շատ խղճացի
Մեռնող պատրանքի հազիվ առկայծող շողանքը վերջին,
Կրկին ատեցի
Ախորժանքները կյանքի ժեխ ու ցոփ
բարքերի միջին,
Հավատս գրկած
Դուրս սպրդեցի ես ամբոխախեղդ այն մեծ դահլիճից,
Ուր ո՛չ ամոթխած
Հայացքներն անթարթ ուղղված են քիչ֊քիչ մերկացող բեմին…
Ախ, ես ատեցի,
Նորե՜ն ատեցի այդ զվարճանքի կերպարները խեղճ,
Հավատ խնդրեցի
Երկնի բարձրյալից,որ հեռու տանի հոգեվարքի մեծ
Հոգեցնցումից
Եվ երազեցի լու՜յս և ափերս կապույտ գրկեցին…
Ու մի նո՜ր անգամ,
Մի կրկին անգամ ատեցի բոլոր զեղումները մերկ,հավերժ նողկանքով
Ու մի նո՜ր անգամ
Ի դերև եկան բոլոր գույները բյուր գարշանքներով
Եվ ես ատեցի
Գույների ծովում լողացող բոլոր պչրանքները ստերջ
Եվ ուխտ կապեցի
Լույս փնտրել միայն, լույս լինել միայն կապույտում անվերջ…


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Բուհ-քոլեջ համագործակցության շրջանակում

Բուհ-քոլեջ համագործակցության շրջանակում Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյանը…

Read More

Ջրահեղձը

Հատված Գ․ Սմբատյանի “Տարվա հինգ եղանակները” անտիպ գրքից Մոլորակի միակ գյուղը, որի միջով երկու գետ…

Read More

Հատված «Լեռներից այն կողմ» գրքից (Ա․ Ղազարյան)

«­Բարև, սի­րե­լի՛ս, ինչ­պե՞ս ես։ Ու­զում եմ, որ լավ լի­նես՝ այ­սօր ու միշտ։ Ե­թե հի­մա կար­դում…

Read More

Նվիրում եմ դաշնամուր (գրական ակնարկ)

Հեղինակ՝ Գ․ ԴարբնենցՈրքան էլ աշխարհը խելակորույս զարգանում, երկու բան մնում է անփոփոխ․ պատերազմները չեն դադարում,…

Read More