Բուհ-քոլեջ համագործակցության շրջանակում

Բուհ-քոլեջ համագործակցության շրջանակում Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյանը Գորիսի բազմագործառութային քոլեջի և ԳՊՀ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտական կրթական ծրագրի ուսանողների համար հանդես եկավ դասախոսությամբ՝ «Ակսել Բակունց. խոսքի և բնության նվիրյալը» թեմայով:
Դասախոսության ընթացքում Ակսել Բակունցը ներկայացվեց որպես հայ գրականության անդաստանում հանդես եկող ամենազգայուն արձակագիրը, որի ստեղծագործությունների առանցքային խնդիրը մարդ-բնություն զուգահեռի միջոցով կենսափիլիսոփայական և գեղագիտական հարցերի արծարծումն է։
Անդրադառնալով Բակունցի գեղարվեստական աշխարհին՝ Լ. Ներսիսյանը ներկայացրեց բնաշխարհի և մարդու եռամիասնության գաղափարը՝ շեշտադրելով համատիեզերական գոյակցությունը, որտեղ մարդը, բնությունը և կենդանական աշխարհը միևնույն գոյի լծորդ արտահայտություններ են։ Դասախոսը կարևորեց նաև Բակունցի «անզարդ ոճի» պատգամը, որով մեծանուն գորիսեցին սերունդներին է ավանդում Սյունյաց լեռնաշխարհի երգը. «Ուզում եմ, որ այս անզարդ տողերը մնան այնքան, որքան կմնա մեր քարափը…»։ Քննարկվեց նաև իրական հայրենիքի ընկալումը, որի շրջանակում Բակունցը, արձագանքելով Թումանյանին, տեսնում է հայ մարդու ճակատի սև ամպերը, իսկ Տերյանի պես սիրում է հայրենիքն իր «բնական, անփայլ գեղեցկությամբ»։
Դասախոսության կարևոր հատվածներից մեկը նվիրված էր Բակունցի արձակի լեզվական միջոցներին։ Նշվեց, որ նրա արձակին բնորոշ են ոճական սինթեզը, բառերի ժլատ տնտեսումը և անխոս հասկացվածությունը։ Բակունցի հերոսները հաճախ ավելի շատ լռում են, քան խոսում, իսկ նրանց ներաշխարհը բացահայտվում է բնության, շարժումների և խորհրդանշական պատկերների միջոցով։
Ընդգծվեց, որ Բակունցի համար արվեստը ոչ միայն գեղեցկության արտացոլում է, այլև այն պահպանելու և հավերժացնելու միջոց։
Բանախոսությունն իրականացվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հաստատված “հետազոտական նախագիծ թիվ 25RG-6B137”-ի ծրագրի շրջանակներում:


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Ֆրանսերեն դաս 1

Ֆրանսերենի դասընթացներ․ սովորի’ր լեզուն արդյունավետ և գիտական մոտեցմամբ

Ֆրանսերենը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ և մշակութային հարուստ լեզուներից մեկը։ Այն ոչ միայն հաղորդակցման միջոց…

Read More

Indo-European Origins of Syunik-ArtsakhAgricultural Terms

Հեղինակ՝ Mher Kumunts, Inga Margaryan, Sona Miqayelyan, Valentin Khachatryan, Gayane Gevorgyan, Hasmik Khachatryan, Susanna Grigoryan,…

Read More

Productive Word-Formation Patterns in Modern Armenian: A Lexicographical Data Analysis

Ինգա Մարգարյան See author's posts Մհեր Քումունց See author's posts Լուսինե Ներսիսյան See author's posts…

Read More

Ջրահեղձը

Հատված Գ․ Սմբատյանի “Տարվա հինգ եղանակները” անտիպ գրքից Մոլորակի միակ գյուղը, որի միջով երկու գետ…

Read More