Հրաչյա Աճառյանն ապրել է ճգնակյացի կյանքով․ իր 77 տարիներից 65-ը նվիրաբերել է գիտությանը:
Հ․ Աճառյանը աշխատել է մեծ կամքով՝ առավոտից մինչև ուշ գիշեր:
Իր կյանքի ընթացքում ստեղծել է 250-ից ավելի գիտական աշխատանքներ:
Նրա աշխատությունների ձեռագիր էջերի ընդհանուր թիվը հասնում է 32 հազարի:
Նա եղել է Փարիզի Լեզվաբանական ընկերության ամենաերիտասարդ անդամը և Սորբոնի համալսարանի շրջանավարտ:
Ընտրվել է Չեխոսլովակիայի Արևելյան գիտությունների ինստիտուտի թղթակից անդամ:
Իր բազմաթիվ գիտական աշխատությունների համար նա դարձել է հնգակի մրցանակակիր:
Ըստ Գևորգ Ջահուկյանի բնութագրման՝ Հ․ Աճառյանն աշխատում էր «մասնագիտական ամենաբարձր որակումով, ամենաբծախնդիր ճշգրտությամբ, վիրտուոզության հասնող նրբությամբ և պարզ ու հստակ շարադրելու մեծ վարպետությամբ»:
Աճառյանը կատարելապես տիրապետում էր 18 լեզուների:
Իր 10-հատորյա (5000 տպագիր էջ) «Հայոց լեզվի լիակատար քերականություն» կոթողային աշխատության մեջ նա հայերենը համեմատել է աշխարհի 562 լեզուների հետ:
«Հայոց լեզվի լիակատար քերականություն» աշխատության ստեղծումը Հ․ Աճառյանը ծրագրել էր դեռևս դպրոցական տարիներին:
Ավետիք Իսահակյանը նրա մասին գրել է. «Աճառյանի կատարածը մեծագույն սխրանք է. քանի դեռ երկրի երեսին ապրում է գեթ մեկ հայ, կհիշվի մեծատաղանդ լեզվաբան Հրաչյա Աճառյանը»:
«Հայոց լեզվի պատմություն» երկհատորյակում նա մանրամասնում է հայերենի փոխառությունները նախագրային շրջանից մինչև աշխարհաբարի ձևավորում:
Discover more from ՍՀՀԿ
Subscribe to get the latest posts sent to your email.
