Լեռներից այն կողմ․ Անի Ղազարյան

Սույն թվականի ապրիլի 1֊ին տեղի ունեցավ Գորիսի պետական համալսարանի Հայոց լեզու և գրականություն բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Ղազարյանի “Լեռներից այնկողմ” գրքի շնորհանդեսը։ Նրա անդրանիկ վիպակը ներկայացնում է 2023 թվականի իրադարձությունները՝ համադրելով դրանք փոքրիկ, սակայն հուզիչ սիրային ողբերգական պատմության հետ։ Միջոցառումը համախմբել էր գրականության սիրահարներին, ուսանողներին և դասախոսներին, հյուրերին։ Շնորհանդեսն անցավ ջերմ մթնոլորտում՝ արժանանալով մեծ հետաքրքրության։ Հհեղինակը խոսեց գրքի ստեղծման մասին՝ ներկայացնելով այն ներշնչանքներն ու իրադարձությունները։ Միջոցառմանը հնչեցին բազմաթիվ գովեստի խոսքեր, մասնակիցները բարձր գնահատեցին ստեղծագործության թեմատիկ ընդգրկվածությունը, խոսքի արտահայտչականությունը և անկեղծությունը։ Գիրքը արդեն հասցրել է արժանանալ ընթերցողների սիրուն ու գնահատանքին, իսկ մասնագետներն ընդգծեցին այն որպես խոստումնալից ստեղծագործություն, որը խոսում է երիտասարդ հեղինակի տաղանդի և խոստումնալից ապագայի մասին։ Շնորհավորում ենք Անի Ղազարյանին և մաղթում նոր ստեղծագործական ձեռքբերումներ։

Կատին Դավթյան, ԳՊՀ հայոց լեզու և գրականություն բաժնի 2-րդ կուրս

Էջագլխի նկարը տրամադրեց Մ․ Մխիթարյանը

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Հատված «Լեռներից այն կողմ» գրքից (Ա․ Ղազարյան)

«­Բարև, սի­րե­լի՛ս, ինչ­պե՞ս ես։ Ու­զում եմ, որ լավ լի­նես՝ այ­սօր ու միշտ։ Ե­թե հի­մա կար­դում…

Նվիրում եմ դաշնամուր (գրական ակնարկ)

Հեղինակ՝ Գ․ Դարբնենց Որքան էլ աշխարհը խելակորույս զարգանում, երկու բան մնում է անփոփոխ․ պատերազմները չեն…

Կ․ Ղազարյան․ Անվերնագիր

Ես շատ խղճացի Մեռնող պատրանքի հազիվ առկայծող շողանքը վերջին, Կրկին ատեցի Ախորժանքները կյանքի ժեխ ու…

Սյունյաց լեռնաշխարհի բնական  ու մարդկային գեղեցկությունների մեծ երգիչը

2025թ. հունիսի 6-ին «Գուսան Աշոտը՝ Սայաթ-Նովայի ժառանգորդը» խորագրով Գորիսում կայացած գիտաժողովում  Սյունյաց Գողթանի ոգին կենդանացրած…