Մ. Նալբանդյանի հասարակական-իրավաքաղաքական հայացքները

ՄիքայելՆալբանդյանի ծննդյան 190-ամյակի առթիվ (1829-1866)

Համաշխարհային,  ինչպես և մեր,  պատմությունը միշտ այսպես՝ այսօրվա պես,  խամրած ու գորշ չի եղել.  Այդ պատմությունը նաև լուսավոր էջեր,  մարդկության առաջադիմության համար պայքարի անձնազոհ մարտիկներ ու լուսավոր գլուխներ է տվել: Դրանցից էր և բոցաշունչ հեղափոխական-դեմոկրատ,  բանաստեղծ Միքայել Նալբանդյանը,  որի ծննդյան  190-ամյակը լրանում է այս տարվա հոկտեմբերի  26-ին  (ն.տ.  նոյեմբերի  7-ին): Նալբանդյանը  (Միքայել Ղազարի Նալբանդյան)  ծնվել է  1829թ.  հոկտեմբերի  26-ին,  ն.տ.  նոյեմբերի  7-ին՝ Նոր Նախիջևանում,  որտեղ էլ ստացել է նախնական կրթությունը,  այնուհետև ավարտել Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը: Հայոց լեզու է դասավանդել Լազարյան Ճեմարանում,  ակտիվորեն աշխատակցել հայն շանավոր պարբերականին՝ Ստեփանոս Նազարյանի գլխավորած «Հուսիսափայլե-ին.  Համագործակցել Ա.Ի. Գերցենի,  Մ.Ի. Բակունինի,  Ն.Պ. Օգարևի,  Ի.Ս. Տուրգենևիհետ՝ ցարական ինքնակալական կարգերի,  մասնավորապես ճորտատիրական իրավունքի վերացման համար վերջիններիս մղած պայքարում: Հայտնի է նաև Նալբանդյանի ազատագրական գործունեությունը՝ ջանքերը օսմանյան բռնակալության դեմ հայ ժողովրդի պայքարի գործում.  նաև սերտ համագործակցությունը արևմտահայ առաջադեմ մտածողների՝ Հարություն Սվաճյանի,  Մամուրյանի և մյուս.  հետ: Իր ազատասիրական-հեղափոխական գործունեության համար Նալբանդյանը  1862թ.  հուլիսի  14-ին ձերբակալվում է ցարական կառավարության կողմից,  արգելափակվում Պետրոպավլովյան բերդի Ալեքսեևյան Ռավելինի  8-րդ խցում,  ապա սենատի  1864թ.  դատավճռով թոքերի ծանր հիվանդ վիճակում աքսորվում Սարատովի մարզի Կամիշին քաղաքը,  որտեղ էլ մահանում է  1866թ.  մարտի  31-ին:

(Նալբանդյանի  կյանքի  և  գործունեության  մասին  մանրամասն  տե՛ս`  մասնավորապես՝  Ա.  Հովհաննիսյան,  Նալբանդյանը  և  նրա  ժամանակը,  Գիրք  առաջին  և  երկրորդ,  Հայպետ  հրատ., Երևան,  1955-1956,  Ա.Մ. Ինճիկյան,  Միքայել  Նալբանդյանի  կյանքի  և  գործունեության  տարեգրությունը,  ՀՍՍՀ  ԳԱ  հրատ.,  Երևան,  1954,  Մ.Մ.Թելունց, Միքայել  Նալբանդյան,  Հասարակական-իրավաքաղաքական  հայացքները):

Նալբանդյանի գործունեությունը,  նրա գաղափարները,  հասարակական-իրավաքաղաքական հայացքները սերտորեն կապված են ժամանակի համաշխարհային և հայ առաջադեմ մտքի,  սոցիալական առաջադեմ շարժումների հետ:

Շարունակությունը կարդալ ստորև՝

Միքայել Նալբանդյան


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

ՀՀ Սահմանադրության նախագիծ. Մալիկ Թելունց

Մալիկ Թելունց See author's posts Ընթերցված է՝ 3 Discover more from ՍՀՀԿ Subscribe to get…

Read More

Վաղատուր-Բայանդուր գյուղը գոյապայքարի տարիներին

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից”։ Գրքի մյուս հատվածը կարելի է տեսնել՝ Գրատպությունը…

Read More

Ջրահեղձը

Հատված Գ․ Սմբատյանի “Տարվա հինգ եղանակները” անտիպ գրքից Մոլորակի միակ գյուղը, որի միջով երկու գետ…

Read More

Լույս է տեսել Գ․ Սմբատյանի “Ստեմել” գիրքը

Ս­յու­նի­քի հա­րա­զատ զա­վակ Ս­տե­մե­լը՝ Ս­տե­փան Մե­լիք-­Փար­սա­դան­յա­նը, ցա­վոք ան­ծա­նոթ է մեր հան­րութ­յա­նը: Թեև հազ­վա­դեպ, սա­կայն տաս­նամ­յակ­ներ…

Read More