Տանձատափյան մանրապատում․ “․․․մենք տարել-թաղել ենք, բայց որ եկել է, թող մնա․․․”

Վաղին՝ Վաղարշակ Ալեքսանյանը, մի քիչ շլփթավա, բարի, անշառ, արկածներով հարուստ, նաև թասիբով: Գլխին շատ օյիններ է եկել: Մեկի մասին: Գյուղը մի թուրք է գալիս, պարզվում է, որ նա Վաղու ծանոթն է: Տուն է գնում և պատվիրում կնոջը, որ երեկոյան հյուր ունեն, թուրքը պետք է գիշերը իրենց տանը մնա: Կինը կտրականապես մերժում է, թե նման բան չի կարող լինել, եթե թուրքը գա, ինքը տնից կհեռանա, թող այդպիսի բան չանի: Երեկոյան Վաղին,  երբ թուրքի հետ մոտենում էր տանը,  կինը՝ Ծաղիկը, տեսնելով հեռանում է այգու խորքը, տուն չի գալիս: Վաղին հյուրի հետ ընթրում է, զրուցում: Վերջինս, տեսնելով, որ տանտիրուհին չի երևում, հարցնում է, թե որտեղ է կինը: Վաղին ասում է, թե կինը մահացել է, տարել-թաղել են, հիմա մնացել է ամուրի: Թուրքը վաշ-վիշ է անում, թե ինչ վատ բան է կատարվել, ցավակցում նրան բազմիցս, հուսադրող խոսքեր ասում և այլն: Արդեն ուշ ժամի կինը, տեսնելով, որ մեկ է, թուրքը մնալու է իրենց մոտ, գալիս է տուն: Երբ նրան տեսնում է թուրքը, Վաղուն ասում է․

-Ա՛յ մարդ, բա ասում ես Ծաղիկը մահացել է, սա ինչ բան է:

Վաղին միանգամայն լուրջ պատասխանում է․

-Չէ՛, մենք տարել ենք ու թաղել, գերեզմանից է դուրս եկել ու հասել տուն: Թե ինչպես է եղել դա, ես էլ գլխի չեմ ընկնում, ջհանդամը, որ եկել է, թող մնա:


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Գորիս քաղաքի հիմնումը և զարգացումը

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից”։ Գրքի մյուս հատվածները կարելի է տեսնել՝ Գրատպությունը…

Read More

Փոխառությունների ոճական առանձնահատկությունները Խ․ Աբովյանի գեղարվեստական արձակում

Հեղինակ՝ Քումունց Մ․Տարեթիվ՝ 2005Աղբյուր՝ Նորք, 3Էջեր՝ 46–52📄 Ներբեռնել PDF Մհեր Քումունց See author's posts Ընթերցված…

Read More

Դարձվածքները Հ. Մաթևոսյանի գեղարվեստական արձակում

Հեղինակ՝ Մհեր Քումունց Տարեթիվ՝ 2005թ. Հրատարակություն՝ «Մաթևոսյանական արձագանքներ» գիտական նյութերի ժողովածու Էջեր՝ 143–152 Ամփոփում Հոդվածում…

Read More

Ջրահեղձը

Հատված Գ․ Սմբատյանի “Տարվա հինգ եղանակները” անտիպ գրքից Մոլորակի միակ գյուղը, որի միջով երկու գետ…

Read More