Մայրական գրկում․․․ Արթուր Պատվականյան

Մի հանգրվան կա՝

սպասումով լեցուն․․․

Մի տաք օթևան,

ուր փոթորկվում են

ափունք մանկության,

Եվ ուր կան հուշեր

խխնջախեցում․․․

Ուր նախանձ չկա,

նախատինք ու ցավ,

փուչ ու վատահաս

չարություն չկան,

նաև՝ դաժան սուտ ու դավ․․․

Մի կիսատ երազ կա՝

խունկով ծխարված,

Աշխարհքով չափվող՝

գունաթափ կարոտ․․․

Կան ծով համբերում,

Արծաթված մազեր․․․

Ու օվկիանոսներ հար երջանկության․․․

Սեր կա․․․

Աչքեր թացացած։

Հին Աստվածներ կան

ապուպապերիս տեսքով, հասակով․․․

Լուսին չդարձող բյուր Արևներ կան,

մագաղաթի բույր, աղոթք քրմերի՝

․․․ այ իրիքնակ,

․․․ այ յերե կապույտ․․․

Թոնրից հենց հանած

տաք լավաշի համ,

քիմքին դեմ առած՝

չցամաքող աղբյուրներ կան,

Վախվորած մոմի չհանգչող կրակ,

և մեղավորության չզսպվող երակ․․․

Մի մեծ լռություն կա՝

երբեք չթարգմանվող,

ու տիեզերական ափսոսանք անսքող․․․

Փոշոտ արահետ կա,

չհամրված հետքեր ոտնաթաթերի․․․

Եվ օրորոցային կա՝

հյուսված դուդուկով բարի․․․

հառա՜չ կա․․․ հառա՜չ

անհատակ․․․ խորքային․․․

հառաչ․․․

հառա՜չ․․․ երգեհոնային՝

-Ո՞ւր էիր, բալես, այսքան ժամանակ․․․

 

 

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Հատված «Լեռներից այն կողմ» գրքից (Ա․ Ղազարյան)

«­Բարև, սի­րե­լի՛ս, ինչ­պե՞ս ես։ Ու­զում եմ, որ լավ լի­նես՝ այ­սօր ու միշտ։ Ե­թե հի­մա կար­դում…

Նվիրում եմ դաշնամուր (գրական ակնարկ)

Հեղինակ՝ Գ․ Դարբնենց Որքան էլ աշխարհը խելակորույս զարգանում, երկու բան մնում է անփոփոխ․ պատերազմները չեն…

Կ․ Ղազարյան․ Անվերնագիր

Ես շատ խղճացի Մեռնող պատրանքի հազիվ առկայծող շողանքը վերջին, Կրկին ատեցի Ախորժանքները կյանքի ժեխ ու…

Սյունյաց լեռնաշխարհի բնական  ու մարդկային գեղեցկությունների մեծ երգիչը

2025թ. հունիսի 6-ին «Գուսան Աշոտը՝ Սայաթ-Նովայի ժառանգորդը» խորագրով Գորիսում կայացած գիտաժողովում  Սյունյաց Գողթանի ոգին կենդանացրած…