Ծղուկ, Այլախ, Աղահեճ, Հաբանդ, Բաղք, Քաշունիք, Ձորք, Կովսական գավառների XIII դ. քարտեզը՝ ծանուցումներով

[oxilab_flip_box id=”3″]

ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ՝

ԾՂՈՒԿ, ԱՅԼԱԽ, ԱՂԱՀԵՃ, ՀԱԲԱՆԴ, ԲԱՂՔ, ՔԱՇՈՒՆԻՔ, ՁՈՐՔ, ԿՈՎՍԱԿԱՆ ԳԱՎԱՌՆԵՐԻ XIII դ. ՔԱՐՏԵԶՆԵՐԻ

Քարտեզներում մյուս գավառներից բացի պատկերված են նաև XIII դարի Սյունյաց աշխարհի Ծղուկ և Այլախ գավառների տեղորոշված բնակավայրերը, բերդերը և վանքերը այն անուններով, որոնցով որ վերջիններս հիշատակվել են հիշյալ ժամանակաշրջանում: Բնակավայրերը, որոնք առաջին անգամ հիշատակվել են Տաթևի նոր հարկացուցակում (Քեոթուկ) քարտեզում չեն պատկերվել: Քարտեզները կազմելիս օգտվել ենք Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքից[1], ինչպես նաև վերջինիս կից Աշոտ Աբրահամյանի ծանուցումներից (աղյուսակներում՝ ծան.), Մորուս Հասրաթյանի «Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ» գրքից[2], Սամվել Կարապետյանի[3], Գրիգոր Գրիգորյանի[4], Ա. Ղարագյոզյանի ուսումնասիրություններից, Շչորս Դավթյանի «Սիսիանի բնակավայրերի պատմությունը» գրքից[5],Ս. Հախվերդյանի, Մ. Քումունցի, Զ. Ըռքոյանի ուսումնասիրություններից,Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանից[6], ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների տեղեկատվական շտեմարանում առկա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկից[7], որտեղ որպես հուշարձաններ հստակորեն նշված են նաև գյուղատեղիներ համապատասխան պահպանված անվանումներով և այլն: Այն անվանումների մասով որոնք կիրառվում են նաև մեր օրերում, կամ որպես պաշտոնական անվանումներ, կամ՝ ուղակի ժողովրդի շրջանում, նշել ենք «Պահպանվել է մեր օրերում»:

Աղյուսակներում առկա են նաև տեղանուններ, որոնք հիշատակվել են սակայն դեռ չեն տեղորոշվել կամ որոնց տեղորոշման վերաբերյալ դեռ տեղեկություններ չունենք:

[1]Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան 1968, էջ 405-549:

[2] Հասրաթյան Մ., Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, Երևան 1985, էջ 117-155:

[3] Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան 1999:

[4] Գրիգորյան Գ. Մ., Պատմական Սյունիքի մի շարք գյուղերի տեղադրության հարցի շուրջ, ՊԲՀ, 1966, N4:

[5] Դավթյան Շ., Սիսիանի բնակավայրերի պատմությունը, Երևան 1997, էջ 21-89:

[6] Հակոբյան Թ. Խ. Մելիք-Բախշյան Ս. Տ. Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, Երևան 1986:

[7] Հաստատվել է ՀՀ կառավարության որոշում N2322-Ն, 29 դեկտեմբեր 2005:

Ծանուցումներ քարտեզներին

 

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Դրվագներ ուշ միջնադարյան Մեղրու հոգևոր կյանքից

Հոգևոր կյանքի հաջորդ բուռն վերելքի ժամանակաշրջանը Մեղրիում կարելի է համարել XVII-XVIII դդ.՝ Մովսես Խոտանանցի (կամ՝…

Բացօթյա թանգարաններում՝ հազարամյակների պատմական հնավայրերում

«Մեր եկեղեցիները, մեր ավերակները մեզ համար նվիրական են և մեր ամբողջ անցյալի գեղեցիկ կոթողը, որու…

Письмо президенту Республики Азербайджан господину И. Г. Алиеву

Письмо президенту Республики Азербайджан господину И. Г. Алиеву: краткий историко-правовой, научно-публицистический очерк-размышления или краткая справка…

Կուրաթ թագավորի ձորակում

Մեր երկիրը շատ հարուստ է պատմահնագիտական հուշարձաններով․ ցանկացած վայրում հնարավոր է գտնել, տեսնել խաչքար, տապանաքար…