Դարձվածների իմաստային-ոճական արժեքը Ս․ Այվազյանի “Տուր ձեռքդ, կյանք” վիպակում

Հա­րա­զատ բնօր­րա­նի՝ ­Զան­գե­զու­րի կեն­սա­տու բնաշ­խար­հից են ծնունդ ա­ռել Ս. Այ­վազ­յա­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը: Ն­րա «­Տուր ձեռքդ, կյանք» վե­պը գե­ղար­վես­տա­կան ամ­փո­փումն է հե­ղի­նա­կի տե­սած ու ապ­րած կյան­քի, տխուր ու դառն ապ­րում­նե­րով առ­լե­ցուն ման­կութ­յան, մա­քուր ու լու­սա­վոր ե­րազ­նե­րով պա­րուր­ված պա­տա­նե­կութ­յան: Այ­վազ­յա­նի վար­պետ գրչի տակ կյան­քի դժվա­րին ճա­նա­պար­հի խա­չու­ղի­նե­րում բախ­վող սուր բնա­վո­րութ­յուն­ներն ի­րենց ապ­րում­նե­րով ու հույ­զե­րով հոր­ձանք-հոր­ձանք փո­խարկ­վում են գե­ղար­վես­տա­կան անկրկ­նե­լի պատ­կեր­նե­րի, ո­րոնք հե­ղի­նա­կը ներ­կա­յաց­նում է պարզ ու հաս­կա­նա­լի լեզ­վով, բայց միա­ժա­մա­նակ հա­րուստ բա­ռա­պա­շա­րով: Այդ բա­ռա­պա­շա­րի մի փոք­րիկ պա­տա­ռիկն են կազ­մում վե­պում գոր­ծած­ված դարձ­վածք­նե­րը, ո­րոնք թեև թվով այդ­քան էլ շատ չեն, բայց հան­դես գա­լով ո­ճա­կան ինք­նա­տիպ նրբի­մաստ­նե­րով՝ խոս­քը դարձ­նում են ա­վե­լի սեղմ ու դի­պուկ, կեն­դա­նի ու ազ­դե­ցիկ: Այ­վազ­յա­նը մեծ կար­ևո­րութ­յուն է տվել ժո­ղովըր­դա­կան կեն­դա­նի լեզ­վին: Իսկ մենք գի­տենք, որ դարձ­վածք­նե­րի հարս­տութ­յան կեն­սա­տու ա­կուն­քը ժո­ղովր­դա­կան խոսքն է, ժո­ղովր­դի կեն­դա­նի լե­զուն:

Ու­սում­նա­սի­րե­լով դարձ­վածք­նե­րի գոր­ծա­ծութ­յու­նը նշված վե­պում՝ տես­նում ենք, որ դրանք հա­րա­զա­տո­րեն ար­տա­ցո­լում են ժո­ղովր­դի լեզ­վամ­տա­ծո­ղութ­յան ինք­նա­տի­պութ­յու­նը, ընդգ­ծում են ազ­գա­յին սո­վո­րույթ­ներն ու բար­քե­րը, այ­սինքն «կար­ևոր են ոչ միայն իբրև լեզ­վա­կան շի­նան­յութ, այլև որ­պես մտքի ար­տա­հայտ­ման ազ­գա­յին ձևեր»:[1] ­Վե­պի դարձ­վածք­նե­րը նպաս­տում են լեզ­վի ճո­խութ­յանն ու գե­ղեց­կութ­յա­նը, սեղ­մութ­յանն ու պատ­կե­րա­վո­րութ­յա­նը: ­Սա­կայն, որ ա­մե­նա­կար­ևորն է, դրանց մի­ջո­ցով հե­ղի­նա­կը խտաց­նում է իր հե­րոս­նե­րի հո­գե­կան ապ­րում­նե­րը, աշ­խա­տա­վոր գյու­ղա­ցու կռիվն ա­նար­դա­րութ­յան դեմ, մարդ­կա­յին հա­կոտն­յա ճա­կա­տագ­րե­րի բա­խու­մը, կյան­քից դուրս շպրտված, բայց կյանքն ան­սահ­մա­նո­րեն սի­րող հայ մոր ու կնոջ ցա­վը:

­Ման­կան պարզ ու զու­լալ աչ­քե­րով աշ­խար­հին նա­յող հե­րո­սը՝ ին­քը հե­ղի­նա­կը՝ մա­նուկ հա­սա­կից որ­բա­ցած, հի­վանդ ու միայ­նակ մոր խնամ­քին մնա­ցած ­Շո­մի­կը, ա­մեն քայ­լա­փո­խի բախ­վում է կյան­քի ան­սանձ դառ­նութ­յուն­նե­րին, ա­նար­դա­րութ­յուն­նե­րին, բայց չի կոտր­վում, չի հու­սալք­վում, չի չա­րա­նում ու ձեռ­քը կրկին մեկ­նում է կյան­քին. «­Տո՛ւր ձեռքդ, կյա՛նք»: Ս­ևակ Ար­զու­ման­յա­նի խոս­քով՝ Այ­վազ­յա­նի հե­րո­սը «որ­բութ­յան, դառ­նութ­յան քա­րե­ղեն դի­մադ­րութ­յուն­ներ է հաղ­թա­հա­րել, բայց միշտ «հա­վա­տի կրա­կով է դի­մա­ցել կրակ­նե­րին»»[2]:

Ո՞ւմ հարց­նի որբ մա­նուկն իր դժբախ­տութ­յան պատ­ճա­ռը, ին­չո՞ւ ու­րիշ ե­րե­խա­նե­րի նման ին­քը նույն­պես չի կա­րող ու­սում ստա­նալ, իր հոր ձեռ­քից բռնած զբոս­նել կամ գնալ դպրոց… Ա­հա այս ին­չու­ներն են ծան­րա­ցած նրա սրտի վրա, ո­րոնք խա­թա­րում են հե­րո­սի ման­կութ­յան ջինջ ե­րա­զանք­նե­րը: «- Ին­չո՞ւ ես աչք ու ունքդ ի­րար տվել, հո­գի՛ս,- մայրս ա­փով հար­թում է հոն­քերս, իր հոն­քերն ի­րար է տա­լիս, նա­յում է աչ­քե­րիս: — ­Խո­սիր է, ի՞նչ է պա­տա­հել, ո՞վ է քեզ նե­ղաց­րել»: Որ­դին էլ մոր հար­ցին հար­ցով է պա­տաս­խա­նում. «-Ին­չո՞ւ է մե­ռել հայրս,- հարց­նում եմ: -­Քա­րա­ցավ աստ­ծու սիր­տը, տա­րավ…» (էջ 20): «Աչք ու ուն­քը ի­րար տված» որ­դու և «հոն­քերն ի­րար տված» (տխրած)[3] մոր պատ­կեր­նե­րը կեն­դա­նի կտա­վի պես գծա-գրվում են ըն­թեր­ցո­ղի աչ­քի առջև: ­Հո­մա­նիշ դարձ­վածք­նե­րի կի­րա­ռութ­յամբ գրո­ղը գե­ղար­վես­տո­րեն հա­սել է ապ­րու­մի հո­գե­բա­նա­կան նկա­րագ­րութ­յան: Իսկ սիր­տը քա­րա­նալ (ան­գութ, անխղճմ­տանք դառ­նալ) դարձ­ված­քի մեջ ամ­փոփ­վում են տա­ռապ­յալ մոր կսկիծն ու բո­ղո­քը. հե­ղի­նակն ինք­նան­պա­տակ չի գոր­ծա­ծել այս­տեղ նաև աստ­ված բա­ռը, ո­րով բո­ղո­քի ձայ­նը հենց աստ­ծուն է ուղղ­վում: Թվում է՝ ա­ռանց այս դարձ­վածք­նե­րի ըն­թեր­ցո­ղի հո­գուն չէին հաս­նի տա­ռապ­յալ մոր խոհն ու զգաց­մուն­քը, որ­դու նուրբ ու փխրուն հո­գու տա­ռա­պանքն ու ա­ղեր­սում­նե­րը: ­Մեկ այլ հատ­վա­ծում նո­րից տես­նում ենք մո­րը, ո­րը, ձեռ­քե­րը դե­պի եր­կինք մեկ­նած, մրմնջում է. «­Տուր մեզ ձեռքդ, տե՛ր, խեղճ ենք» (էջ14). ձեռ­քը տալ`օգ­նութ­յան հաս­նել, ձեռք մեկ­նել: Աստ­ծուց օգ­նութ­յուն խնդրող մո­րը հե­ղի­նա­կը պատ­կե­րա­վոր մի դարձ­ված­քի մի­ջո­ցով ա­վե­լի ու ա­վե­լի է վե­հաց­նում: Չ­նա­յած կյան­քը իր հեր­թա­կան հար­վածն է հասց­նում նրանց, բայց «ցա­վե­րով լցված էս աշ­խար­հում» միայ­նակ մայ­րը չի հանձնվում, չի հու­սալք­վում, հա­նուն իր զա­վակ­նե­րի պայ­քա­րում է և­ օգ­նութ­յուն խնդրում տի­րո­ջից: ­Վի­պա­կան մեկ ու­րիշ հյուս­ված­քում ներ­կա­յաց­ված է մոր և­ որ­դու բա­ժա­նու­մը. հու­զիչ մի տե­սա­րան, որ­տեղ մայ­րը որ­դուն ստիպ­ված բատ­րա­կութ­յան է ու­ղար­կում: Կսկիծն ու լա­ցը հո­գում խեղ­դած՝ ճա­նա­պար­հում է նրան ան­հայտ ուղ­ղութ­յամբ՝ հույ­սով, որ այն­տեղ որ­դին գո­նե սո­ված չի լի­նի. «Գնա՛, մա­տաղ, էն­տեղ և ­կուշտ հաց կու­տես (կշտա­նալ): ­Տես­նում ես, չենք կա­րո­ղա­նում ապ­րել» (էջ15): Որ­դու ներ­կա­յութ­յամբ ար­ցուն­քը խեղ­դած մոր ի­րա­կան ող­բեր­գութ­յու­նը սկսվում է հե­տո. նա ամ­բողջ օ­րը լա­լիս է և­ իր սփո­փան­քը գտնում ա­մուս­նու գե­րեզ­մա­նին, որ­տեղ սրտի դարդն է պատ­մում, ա­ղի ար­ցունք թա­փում որ­դու հա­մար: Ու­ժա­հատ մոր հո­գե­վի­ճակն ամ­փոփ­վում է խո­սուն մի դարձ­ված­քի մեջ. «­Մես­րո­պը հի­մա վի­զը ծռել է ու­րի­շի դռա­նը» (էջ 16): Ու­շադ­րութ­յուն դարձ­նենք ընդգծ­ված կա­պակ­ցութ­յա­նը. հե­ղի­նա­կը եր­կու դարձ­վածք­նե­րի յու­րօ­րի­նակ հա­մադ­րութ­յամբ կազ­մել է նոր դարձ­վածք: ­Հա­յե­րենն ու­նի վի­զը ծռել (մե­կի ա­ռաջ խեղ­ճա­նալ) և­ ու­րի­շի դռա­նը մնալ (ա­նօթ­ևան, ա­նօգ­նա­կան մնալ) դարձ­վածք­նե­րը: Առ­կա դարձ­վածք­նե­րի մաս­նա­կի փո­փո­խութ­յամբ հե­ղի­նա­կը ստեղ­ծել է զգաց­մուն­քա­յին ար­տա­հայտ­չա­կա­նութ­յամբ օժտ­ված նոր կա­պակ­ցութ­յուն՝ ի­մաս­տա­յին ընդ­լայն­մամբ՝ խեղճ ու ա­նօգ­նա­կան մնալ ու­րի­շի հույ­սին:

Ընդ­հան­րա­պես լեզ­վի ո­ճա­կան-ար­տա­հայտ­չա­կան կողմն ա­վե­լի բարձ­րար­ժեք է դառ­նում, երբ գրո­ղը դի­մում է ա­վե­լի խո­սուն դարձ­վածք­նե­րի (ի­դիոմ­նե­րի): ­Նա շատ հա­ճախ բա­ռակրկ­նութ­յու­նից ու միա­պա­ղա­ղութ­յու­նից խու­սա­փե­լու հա­մար գոր­ծա­ծում է այդ բա­ռին հո­մա­նիշ դարձ­ված­քը: Այս­պես, երբ մայ­րը խրա­տում է գո­ղութ­յան հա­մար ու­րի­շի տուն մտած որ­դուն, հե­ղի­նա­կը ան­վախ, ա­ներկ­յուղ բա­ռե­րի ի­մաս­տը փո­խա­րի­նում է գե­լի սիրտ կե­րած պատ­կե­րա­վոր դարձ­ված­քով. «-­Բա դուք ինչ­պե՞ս մտաք ու­րի­շի տու­նը, հո գե­լի սիրտ չե՞ք կե­րել»(էջ 44): Այս­տեղ հե­տաքր­քիր է նաև գել բա­ռի գոր­ծա­ծութ­յու­նը գրա­կան հա­յե­րե­նի գայլ բա­ռի փո­խա­րեն: Գ­րո­ղը խո­սում է իր հե­րոս­նե­րի լեզ­վով, իսկ նրա հե­րոս­նե­րը բար­բա­ռա­խոս գեղ­ջուկ­ներ են, և­ ո­չինչ չի փո­խում նրանց կեն­դա­նի լեզ­վում՝ դրա­նով ևս ­մեկ ան­գամ ընդգ­ծե­լով պարզ ու ան­պա­ճույճ գյու­ղա­կան մի­ջա­վայ­րը: ­Մեկ այլ գե­ղար­վես­տա­կան պատ­կե­րի մեջ խեղճ, ա­նօգ­նա­կան բա­ռերն ի­րենց տե­ղը զի­ջում են վի­զը ծուռ մնալ խո­սակ­ցա­կան դարձ­ված­քին: «-Իսկ թշնա­մու հա­մար ի՞նչ նշա­նա­կութ­յուն ու­նի, թե կկոր­չի ­Հախ­նա­զար­յան ­Հա­կո­բը, …ե­րե­խա­նե­րի վի­զը ծուռ կմնա» (էջ 53): ­Կամ վա­խե­նալ և չ­հաս­կա­նալ բա­ռե­րի ի­մաստ­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նա­բար փո­խա­րին­վել են ի­րենց հո­մա­նիշ սրտա­ճաք լի­նել և ­խելք­նե­րը չկտրել դարձ­վածք­նե­րով: «- Խ­նա­յի՛ր, խո­խե­քը սրտա­ճաք կլի­նեն, քոր­փա են, խելք­նե­րը չի կտրել» (էջ 41): ­Կամ. «Չ­գի­տեմ ին­չու, Ան­տո­նը ինձ ցույց է տա­լիս բռունց­քը (իր ու­ժով սպառ­նալ), աչ­քե­րը չռում է վրաս (զայ­րա­նալ, զար­մա­նալ) (էջ 38): Ու­սու­ցի­չը պինդ քա­շում է Ան­տո­նի ա­կան­ջից, իսկ նա աչ­քը չի ճպում » (թար­թել), (ոչ մի հուզ­մունք աչ­քե­րից չնկատ­վել) (էջ 38):

­Վե­պի հե­րոս­նե­րը սո­վո­րա­կան աշ­խա­տա­վոր մար­դիկ են՝ չար կամ բա­րի, ա­մաչ­կոտ կամ հա­մար­ձակ, դա­ժան կամ մար­դա­սեր, ո­րոնց խոս­քը խիստ բնա­կան է, ու, ինչ­պես տես­նում ենք օ­րի­նակ­նե­րից, միշտ ու­ղեկց­վում է ժո­ղովր­դա­կան կեն­դա­նի լեզ­վից քա­ղած դարձ­վածք­նե­րով:

 Ինչ­պես ար­դեն նշե­ցինք, դարձ­վածք­նե­րի մի­ջո­ցով ա­վե­լի ցայ­տուն են դրսևոր­վում ժո­ղովր­դա­կան մտա­ծո­ղութ­յունն ու ազ­գա­յին բնա­վո­րութ­յու­նը, նրանց կեն­սա­կեր­պում դա­րե­րով ար­մա­տա­ցած ա­դաթ­ներն ու սո­վո­րույթ­նե­րը: Ա­հա վի­պա­կան մի պատ­կեր, որ­տեղ եր­ևում է ­Շո­մի­կի մոր սնո­տիա­պաշ­տութ­յու­նը. գյու­ղում բժիշկ չլի­նե­լու պատ­ճա­ռով նա կան­չում է գրբաց ­Թա­գու­հուն` հի­վանդ որ­դուն բժշկե­լու, ով ե­րե­խա­յի հի­վան­դութ­յան պատ­ճա­ռը վախն է հա­մա­րում և­ ա­սում, որ պետք է «վա­խը քա­ղի» (էջ 21):

Ի դեպ, նշված դարձ­ված­քի բա­ցատ­րութ­յու­նը դարձ­վա­ծա­բա­նա­կան բա­ռա­րան­նե­րում չհան­դի­պեց. նույն ի­մաս­տով ա­վե­լի շատ տա­րած­ված են վա­խը բռնել, վա­խը չա­փել դարձ­վածք­նե­րը: ­Բայց ա­հա Մ.Ա­բեղ­յա­նը ­Վա­հագ­նի վի­շա­պա­քաղ մակ­դի­րը բա­ցատ­րե­լիս ման­րա­մասն ներ­կա­յաց­նում է քա­ղել բա­յի ի­մաս­տը՝ նշե­լով նաև վա­խը վեր քա­ղել կա­պակ­ցութ­յու­նը. «­Քա­ղել ­Հայկ. լեզ­վի նոր բառգր­քի մեջ բա­ցատ­րած է ի­մի­ջիայ­լոց. «ժո­ղո­վել՝ խլել հա­նել»… Այս ի­մաս­տով «քաղ» բա­ռը գործ է ած­վում և ­ժո­ղովր­դի մեջ, ո­րից և ­բա­ղադր­յալ բա­յը՝ քա­ղը տալ, կամ քաղ­հա­նել, որ է ցան­քի մի­ջից վնա­սա­կար խո­տե­րը կտրել, հա­նել, ժո­ղո­վել… Այս ի­մաս­տի վրա պետք է ա­վե­լաց­նել և ­ժո­ղովր­դի մեջ գոր­ծա­ծա­կան վեր քա­ղել ձևը, որ նշա­նա­կում է հա­նել, վե­րաց­նել, վերց­նել և ­գործ է ած­վում նաև հմա­յութ­յան մեջ, օ­րի­նակ «վա­խը վեր քա­ղել»: Ըստ Ա­բեղ­յա­նի՝ այս բա­յի նշված ի­մաս­տը նոր չէ մեր լեզ­վում. այն «կա ար­դեն և ­միայն «քա­ղել» բա­յի մեջ… Արդ վի­շա­պա­քաղ բա­ռա­ցի նշա­նա­կում է վի­շապ հա­նող, վի­շապ վեր քա­ղող կամ ցա­ծից վերց­նե­լով ժո­ղո­վող, այլև վի­շապ քաղ­հա­նող, այ­սինքն, ինչ­պես քաղ­հան­քի ժա­մա­նակ, վնա­սա­կար վի­շապ­նե­րը հա­նող, վերց­նող»[4]: Այս­տե­ղից էլ՝ վա­խը քա­ղել բա­ռա­ցի նշա­նա­կում է վա­խը՝ որ­պես վնա­սա­կար եր­ևույթ, հա­նել, ժո­ղո­վել, իսկ ար­դեն դարձ­վա­ծա­յին ար­ժե­քով՝ վա­խե­նա­լուց հի­վան­դա­ցա­ծին սնո­տի մի­ջոց­նե­րով բժշկել: ­Նույն սնո­տիա­պաշ­տա­կան հա­վատ­քը դրսևոր­վում է վի­պա­կան պատ­կե­րի շա­րու­նա­կութ­յան մեջ՝ մեկ այլ դարձ­ված­քի գոր­ծա­ծութ­յամբ. իր գոր­ծը «պատ­վով» կա­տա­րե­լուց հե­տո գրբաց ­Թա­գու­հին խորհր­դա­վոր կեր­պով ա­սում է. «Աս­տո­ւած չա­րը խա­փա­նի» (էջ 21), որ նշա­նա­կում է Աստ­ված զերծ պա­հի, ա­զա­տի փոր­ձան­քից: ­Խոս­քի ար­տա­հայտ­չա­կա­նութ­յան, ի­մաս­տա­յին խտաց­ման վառ օ­րի­նակ­ներ են աչ­քը բաց (կեն­դա­նի, չմե­ռած), սիր­տը կոտ­րած (վշտա­ցած, հու­սա­հատ­ված) դարձ­վածք­նե­րը: Կ­յան­քի դժվա­րութ­յուն­նե­րի տակ կքած ­Խա­սա բի­բու մե­ծա­գույն ե­րա­զան­քը որբ թո­ռա­նը գրա­ճա­նաչ տես­նելն է: Ն­րա «մշու­շա­պատ աչ­քերն» ու «թոն­րի կրա­կով թրծված կնճիռ­նե­րը» լուռ վկա­ներն են այն դառն ու դժվար կյան­քի, ո­րի առջև, սա­կայն, ծնկի չի ե­կել «որ­բա­սա­տար» տա­տը, ո­րով­հետև կյան­քում դեռ մե­ծա­գույն նպա­տակ ու­նի, և «…քա­նի աչքս բաց էր, ա­սի տես­նեի իմ որբ, սիր­տը կոտ­րած ­Բաբ­կենս էլ տի­րա­ցել է էդ լույ­սի շո­ղին, նոր մեռ­նեի: Իմ սիր­տը կոտր­ված ­Բաբ­կենս: … Եվ լաց են լի­նում մայրս ու ­Խա­սա բի­բին ի­րենց սիր­տը կոտր­ված որ­բուկ­նե­րի հա­մար» (էջ 49): ­Մի փոք­րիկ նկա­րագ­րութ­յան մեջ միև­նույն դարձ­ված­քը գոր­ծած­վում է ե­րեք ան­գամ, ո­րը ինք­նան­պա­տակ չէ. դարձ­ված­քի կրկնութ­յան մի­ջո­ցով նկա­րագր­վող ի­րա­վի­ճա­կի տպա­վո­րութ­յու­նը կրկնա­կի ազ­դե­ցիկ է դառ­նում. սրա­նով ևս մեկ ան­գամ հե­ղի­նակն ընդգ­ծում է իր որբ հե­րոս­նե­րի՝ ­Շո­մի­կի ու Բաբ­կե­նի ծանր ու դժվա­րին ճա­կա­տա­գի­րը:

      Առ­հա­սա­րակ միև­նույն դարձ­ված­քի կրկնութ­յա­նը կամ հո­մա­նիշ դարձ­վածք­նե­րի գոր­ծա­ծութ­յանն է դի­մում գրո­ղը հե­րոս­նե­րի հո­գե­բա­նա­կան ա­նե­լա­նե­լի ի­րա­վի­ճակ­նե­րը պատ­կե­րե­լիս: Ա­հա սար­սա­փած ­Շո­մի­կը. «Ան­տո­նը որ ձեռք է բարձ­րաց­նում, իմ ծնկնե­րը թու­լա­նում են, դա­սա­րա­նում ա­մեն ինչ խառն­վում է ի­րար, մթնում են աչ­քերս» (էջ 46): Ծնկ­նե­րը թու­լա­նալ, ի­րար խառն­վել, աչ­քե­րը մթնել (վա­խե­նալ, հուզ­մուն­քից (վա­խից) ի­րեն կորց­նել, վա­խից տե­սո­ղութ­յու­նը թու­լա­նալ) հո­մա­նիշ դարձ­վածք­նե­րով հե­ղի­նա­կը խտաց­ված խոս­քի մեջ կրկին ամ­փո­փում է մեծ ա­սե­լիք: Այս­տեղ հե­տաքր­քրա­կան է նաև այն, որ դաձ­վածք­նե­րով են ձևա­վոր­վել ամ­բող­ջա­կան նա­խա­դա­սութ­յուն­նե­րը: Այս հատ­կա­նի­շը, ի դեպ, բնո­րոշ է բա­յա­կան դարձ­վածք­նե­րին, ո­րոնք «կա­րող են «ի­րեն­ցով լցնել» ամ­բողջ նա­խա­դա­սութ­յու­նը»[5]:

­Սիրտ մրմռաց­նող, հո­գի տակ­նուվ­րա ա­նող պատ­կեր­նե­րով հա­րուստ է վե­պը, ո­րոնք ա­վե­լի ջերմ ու ան­մի­ջա­կան են դառ­նում կրկին դարձ­վածք­նե­րի առ­կա­յութ­յամբ: ­Քե­ռու տանն ա­պա­վի­նած Շո­մի­կին ձմռան մի ցուրտ գի­շեր դուրս են ա­նում տնից, և ­խեղճ մա­նու­կը, ցրտից դո­ղա­լով, քայ­լում է խա­վա­րում՝ ան­հայտ ուղ­ղութ­յամբ: Իր հե­րո­սի թշվառ ու ա­նօգ­նա­կան վի­ճա­կը հե­ղի­նակն ամ­փո­փում է նվա­զա­բե­րութ­յան հեն­քով ա­ռա­ջա­ցած մի դարձ­ված­քում. «Գնում եմ ան­հույս, ա­հից ու ցրտից կծկված, դար­ձած մի բուռ ու լաց եմ լի­նում» (էջ 60): ­Մի բուռ (փոք­րա­մար­մին) ան­վա­նա­կան դարձ­ված­քը, խոս­քի բո­վան­դա­կութ­յամբ պայ­մա­նա­վոր­ված, բնագ­րա­յին գոր­ծա­ծութ­յան մեջ ձեռք է բե­րել նաև խեղճ ու ա­նօգ­նա­կան ի­մաս­տը (մի բուռ +դառ­նալ): Որբ ­Շո­մի­կի միակ ու ան­փո­խա­րի­նե­լի պաշտ­պա­նը մայրն է, ո­րի կեր­պա­րը էա­կան դեր է խա­ղում վի­պա­կան ողջ հյուս­ված­քում (այս մա­սին վկա­յում են վե­րը նշված օ­րի­նակ­նե­րը): Ա­հա նա՝ աշ­խար­հով մեկ ե­ղած, ան­չափ ու­րա­խա­ցած մայ­րը, երբ ի­մա­նում է, որ իր որ­դին վեր­ջա­պես պի­տի դպրոց գնա: ­Մոր սերն ու ան­սահ­ման նվի­րու­մը որ­դուն հե­ղի­նա­կը ար­տա­հայ­տում է դի­պուկ մի դարձ­ված­քով. «Գ­նանք, աչ­քի լույս: Կ­յան­քը ձեռ­քը մեկ­նել է մեզ, կապ­րենք…» (էջ 135): Ո­ճա­կան յու­րա­հա­տուկ ար­ժեք ու­նեն աչ­քի լույս, ձեռ­քը մեկ­նել դարձ­վածք­նե­րը՝ հետև­յալ ի­մաս­տա­յին կող­մե­րով. աչ­քի լույս՝ շատ սի­րե­լի, պաշ­տե­լի անձ, ձեռ­քը մեկ­նել՝ օգ­նել, սա­տա­րել: ­Նույն միտ­քը ար­տա­հայտ­վում է քե­ռի ­Մո­սու խոս­քում մեկ այլ դարձ­ված­քով. «­Բաց­վել է կյան­քի դու­ռը ձեր նման որ­բուկ­նե­րի ա­ռաջ…» (էջ 135): Ընդգծ­ված կա­պակ­ցութ­յու­նը հան­դի­պում է ա­ռանց հո­դի, սա­կայն, մեր կար­ծի­քով, այ­վազ­յա­նա­կան խոս­քում (չնա­յած որ գոր­ծած­վել է հո­դով) հան­դես է ե­կել դարձ­վա­ծա­յին ար­ժե­քով. դուռ(ը) բաց­վել, բա­նալ, բաց ա­նել՝ ելք, հնա­րա­վո­րութ­յուն ստեղ­ծել, օգ­նել, փրկել (նե­ղութ­յու­նից դուրս գա­լու):

­Վի­պա­կան մեկ այլ հյուս­ված­քում դարձ­ված­քի գոր­ծա­ծութ­յամբ հե­ղի­նա­կը վեր է հա­նում այն ա­նա­սե­լի տա­ռա­պանքն ու զրկանք­նե­րը, որ կրել է միայ­նակ մայ­րը՝ «դեռ չթևա­վոր­ված ճու­տերն պա­հե­լով­՝աչ­քե­րի մեջ կո­րած մի հույս»: «­Մայրս գլխի է ընկ­նում, բա­ցատ­րում է, որ ին­քը ար­յուն-քրտինք չի թա­փել (դառն աշ­խա­տել, չար­չար­վել), ան­հեր ե­րե­խա պա­հել, որ տա օ­տա­րին» (էջ 31): Ինք­նա­տիպ է նաև աղ ու կրա­կը թա­փել դարձ­ված­քը, ո­րը գոր­ծած­ված է սո­վո­րա­կան լաց լի­նել հա­րադ­րութ­յան փո­խա­րեն: «-­Վար­դա­նուշ,- գո­մում թնդում է Ա­ռա­քե­լի ձայ­նը,— աղ ու կրակդ մի՛ թա­փի մեզ վրա, պետք չէ, թող մնա» (էջ 15): Ընդգծ­ված օ­րի­նա­կը, կա­րե­լի է ա­սել, հա­ճա­խա­դեպ գոր­ծա­ծութ­յուն չու­նի, սա­կայն առ­կա է ժո­ղովր­դա­խո­սակ­ցա­կան լեզ­վում և ­հե­ղի­նա­կա­յին գոր­ծա­ծութ­յան մեջ լրա­ցու­ցիչ նրբի­մաս­տով է առ­կա­յա­ցել. ար­տաս­վել ի­մաս­տին հա­վել­վել է նաև բո­ղո­քել, ընդվ­զել ի­մաս­տը:

­Վե­պում հա­ճախ հան­դի­պում են նաև աչք, սիրտ, գլուխ, լե­զու, խելք բա­ղադ­րիչ­նե­րով ընդ­հա­նուր տա­րա­ծում գտած դարձ­վածք­ներ, ո­րոնք կրկին յու­րա­հա­տուկ նրբե­րանգ­նե­րով են գոր­ծած­վում գյու­ղա­կան կո­րած ու մո­ռաց­ված, ա­ներ­ևույթ աշ­խար­հում բնակ­վող շի­նա­կան­նե­րի խոսք ու զրույ­ցում: ­Բե­րենք բնագ­րա­յին օ­րի­նակ­ներ. «Այն օ­րից, երբ իմ աչ­քի ա­ռաջ սպա­նե­ցին քե­ռի Ա­լեք­սա­նին, այդ օր­վա­նից ­Յա­պո­նը ինձ­նից չի հե­ռա­նում» (էջ 20): «-­Լե­զուդ շատ ես եր­կա­րաց­րել, Ա­վան, կկտրեմ…» (էջ78) : «…­Բամ­բա­սո­ղի լեզ­վի տակ հո փուշ չկա» (էջ 245): «-­Քե­ռի ­Մո­սին հար­ձակ­վում է ,- ետ վերց­րու խոսքդ: -Լա՛վ, հո­րեղ­բայրս խել­քը թռցրել է, ձե՞զ ինչ է պա­տա­հել: ­Խելքդ գլուխդ հա­վա­քիր, հո­րեղ­բայր…» (էջ 78): «­Հե­տո էլ ինքս ինձ­նով հպար­տա­նում եմ, որ թե­կուզ գո­ղութ­յամբ, բայց կա­րո­ղա­նում եմ Ե­ղեգ­նա­ձո­րում պա­հել իմ գլու­խը և ­մորս վրա բեռ չդառ­նալ» (էջ 88): «-­Հի­մա դու իմ ձեռ­քից չես պրծնի, ինձ Ե­գոր կա­սես…» (էջ 88): «Աչ­քերն են վառ­վում մի տխուր կրա­կով» (էջ 17): «…Ի­հար­կե մեր սիր­տը պի­տի ցա­վի մեր ե­րե­խա­յի հա­մար, որ սրտո­վը ա­մու­սին չու­նե­ցավ, դժբախ­տա­ցավ» (էջ 245):

Աչ­քի ա­ռաջ (մե­կի ներ­կա­յութ­յամբ, բա­ցա­հայտ), լե­զուն եր­կա­րաց­նել (խո­սե­լու չափ ու սահ­մա­նից դուրս գալ, հո­խոր­տալ), լեզ­վի տակ փուշ չլի­նել (ա­նար­գել խո­սել), խել­քը թռցնել (խել­քից, բա­նա­կա­նութ­յու­նից զրկվել, հի­մա­րա­նալ), խել­քը գլու­խը հա­վա­քել (սթափ­վել, ուշ­քի գալ, ի­րեն հա­վա­քել), գլու­խը պա­հել (մի կերպ ապ­րել, գո­յութ­յու­նը պա­հել), ձեռ­քից պրծնել (ա­զատ­վել), աչ­քե­րը վառ­վել (մեծ հուզ­մուն­քից աչ­քե­րը փայ­լել, ներ­քին ապ­րում­ներն ար­տա­հայտ­վել աչ­քե­րի փայ­լով), սիր­տը ցա­վել (վշտա­նալ, տխրել) և ն­ման դարձ­վածք­նե­րով ոչ միայն տի­պա­կա­նաց­վում են վի­պա­կան կեր­պար­նե­րը, այլև ընդգծ­վում է նրանց սո­ցիա­լա­կան հո­գե­բա­նութ­յու­նը:

Այ­վազ­յա­նի վե­պում գոր­ծած­ված դարձ­վածք­նե­րի քննութ­յու­նը վկա­յում է, որ դարձ­վածք­նե­րի հարս­տութ­յան ու հա­րատ­ևութ­յան հոր­դա­հոս աղբ­յու­րը ժո­ղովր­դա­խո­սակ­ցա­կան լե­զուն է, ո­րին ան­խար­դա­խո­րեն հա­վա­տա­րիմ է մնա­ցել մեծ գրո­ղը: ­Դարձ­վածք­նե­րի ըն­ձե­ռած ան­սահ­ման հնա­րա­վո­րութ­յուն­նե­րից օգտ­վե­լով՝ գրո­ղը սեղմ ու դի­պուկ խոս­քի մեջ կա­րո­ղա­ցել է խտաց­նել իր մեծ ա­սե­լի­քը:  Ս. ­Մել­քոն­յանն է նկա­տում. «­Դարձ­վածք­նե­րը խտաց­ված խոս­քի ան­զու­գա­կան ար­տա­հայ­տութ­յուն են: ­Դարձ­վածք­նե­րի սեղմութ­յու­նը պայ­մա­նա­վո­րող հիմ­նա­կան հան­գա­ման­քը բա­ռը ընդ­հան­րաց­ման մեծ ու­ժով օգ­տա­գոր­ծելն է… ­Խոս­քի սեղ­մութ­յու­նը պայ­մա­նա­վոր­վում է ոչ միայն նրա­նով, որ սրանց մեջ ա­վե­լորդ ոչ մի բառ չկա, այլ որ շատ սո­վո­րա­կան, «հա­սա­րակ» բա­ռե­րը հան­դես են գա­լիս որ­պես խոր բո­վան­դա­կութ­յան կրող­ներ, որ­պես խորհր­դա­նիշ»[6]:

­Չա­փա­զանց­ված չի լի­նի, ե­թե ա­սենք, որ դարձ­վածք­նե­րի տե­ղին և ­ճիշտ գոր­ծա­ծութ­յամբ Ս.Այ­վազ­յա­նի խոսքն ար­դեն ինք­նա­տիպ է ու հա­րուստ ժո­ղովր­դայ­նութ­յամբ, որ հնչում է գյու­ղա­կան մա­քուր ու ա­նա­ղարտ բնաշ­խար­հից ծնունդ ա­ռած շի­նա­կա­նի շուր­թե­րից և ­նո­րից վե­րա­դառ­նում հե­ղի­նա­կի ա­կունք­նե­րին:

[1] Ս.Մելքոնյան, Ակնարկներ հայոց լեզվի ոճաբանության, Ե., 1984, էջ 200:

[2] Ս.Այվազյան, Ասուր, հե՜յ, Ասուր, Ե., 1985 , էջ 4:

[3] Դարձվածքների բացատրությունները կարելի է գտնել` Պ.Բեդիրյան, Հայերենի դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան, Երևան, 2011, Մ.Սուքիասյան, Ա.Գալստյան, Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, Երևան, 1975:

[4] Մ.Աբեղյան, Երկեր, հ. Ը, Ե., 1985, էջ 120:

[5] Պ. Բեդիրյան, Ժամանակակից հայերենի դարձվածաբանություն, Ե., 1973, էջ 184:

[6] Ս.Մելքոնյան, Ակնարկներ հայոց լեզվի ոճաբանության, Ե., 1984, էջ 193:

 

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

«Շուշի» տեղանուան ստուգաբանութիւնը

  Վարդանյան Արտակ․ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, բանասիրական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող…

Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները․ Լ․ Հովհաննիսյան

Գրախոսություն․ Մ․ Քումունց Աղբյուր՝ Լավրենտի Հովհաննիսյան, Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները, Երեվան, «Արմավ», 2024, 70 էջ։…

Vowel harmony in the Armenian dialect of Goris

Bert Vaux and Ariwan Addy Suhairi, Cambridge University In this article we outline the harmony…

Հատված «Լեռներից այն կողմ» գրքից (Ա․ Ղազարյան)

«­Բարև, սի­րե­լի՛ս, ինչ­պե՞ս ես։ Ու­զում եմ, որ լավ լի­նես՝ այ­սօր ու միշտ։ Ե­թե հի­մա կար­դում…