Վանեցիները Քարաշենում

 

[su_custom_gallery source=”media: 9661,9660,9659,9658,9657,9656″ limit=”13″ link=”lightbox” target=”blank” width=”240″ height=”240″ title=”never”]Տարիներ[1] առաջ՝ թուրքեր՝ Արևմտյան Հայաստանում կազմակերպած կոտորածների օրերին, Վանից շատերն են փախչում: Մի ընտանիքից երեք եղբայրներ նույնպես փախչում են, ճանապարհին նրանցից երկուսին սպանում են, կրտսերը կարողանում է փրկվել: Վերջինս լսում է, որ Արցախում խաղաղ է և կարելի է այնտեղ ապրել: Վզին կապում է երկու օրվա հաց ու ճանապարհ ընկնում: Քարաշենի հանդով անցնելիս շները հարձակվում են երիտասարդի վրա, բայց նա չի վախենում ու չի նահանջում: Դրանք քարաշենցի  Կյուքեր ամու շներն են լինում, որ հայտնի էին իրենց գազազածությամբ: Կյուքի ամին, որ ոչխարների մոտ է լինում, հեռվից տեսնում է, որ մի երիտասարդ չվախեցավ իր շներից: Մոտ է գալիս ու հարցնում, թե ով է նա, որ չվախեցավ շներից: Երիտասարդը, որի անունը Մովսես էր, ասում է իր ով լինելը: Կյուքի ամին նրան կանչում է իր վրանը, հաց տալիս ու առաջարկում, որ գիշերը մնա իր մոտ, հանգստանա, հետո ճանապարհ ընկնի: Երեկոյան հարցուփորձ է անում, իմանում այդ երիտասարդի պատմությունը: Տեսնելով, որ խելքը գլխին երիտասարդ է, անվախ, ու իր շներն էլ այլևս թշնամացած չեն երիտասարդի նկատմամբ, առաջարկում է, որ ամուսնանա իր միակ աղջկա հետ, ու միասին ապրեն: Այդպես էլ լինում է: Մովսեսը ամուսնանում է Կյուքեր ամու աղջկա հետ, ու այսպես Քարաշենում հաստատվում են վանեցիները ու շատանում:

[1] Ասացող՝ Մովսեսյան Գրիշա, 90 տարեկան:

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Գորիսի տարածաշրջանի տոհմանունների ձևավորման շերտերը

Հոդվածն ամբողջությամբ կարելի է կարդալ՝ այս հղումով՝ ИСТОЧНИК УДК: 811.19(091) Մ․ Քումունց, Գորիսի բարբառի տոհմանունները,…

Examination of Several Dialectal Units Related to the Field Of Agriculture Assumed to be of Indo-European Origin

Հոդվածի ամբողջական հղումը՝ https://journals.bilpubgroup.com/index.php/fls/article/view/9112 (According to Syunik and Artsakh Dialects) Abstract   The Syunik-Artsakh (Nagorno…

Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի և 25RG-6B137 «Գորիսի տարածաշրջանի բանահյուսությունը, բարբառը, տեղանունները, տոհմանունները»…

Հայկական ամենահին քաղցրավենիքներից․ թըրթէրուտ

Title of the Document: Armenian Oldest Delicacies: T’rt’erut The document explores the ancient culinary heritage…