Քարահունջի բանադրանք-անեծքը

Քարահունջի մասին ահա թե ինչ է գրում ՍԱՐԳԻՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՋԱԼԱԼՅԱՆՑԸ.
«Ճանապարհին տեսանք Քարահունչ անունով մի ավեր գյուղ,
որը բանադրված /անիծված/ էր Տաթևի առաջնորդների [կողմից]։ Աղերսեցին ինձ արձակել [բանադրանքը], և ես, տեղի տալով, արձակում և օրհնություն տվեցի [այդ] գյուղին։ Այնտեղ կար սրբատաշ քարով կառուցված մի եկեղեցի»։ 
ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ Ի ՄԵԾՆ ՀԱՅԱՍՏԱՆ, Մաս Ա, Բ, Ե., 2016թ., էջ 493 /Գրաբարից աշխարհաբար թարգմանությունը և ծանոթագրությունները` ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ/
Ըստ բանավոր տեղեկությունների՝ Տաթևի եկեղեցու կողմից է բանադրանքը /անեծք/  եղել, որ տևել է մի քանի դար: Այն այնքան ուժեղ է եղել, որ մի երկար ժամանակ Քարահունջ գյուղում հնարավոր չի եղել տուն կառուցել, իսկ շատ տներ հողի տակ են անցել: Գյուղի տղաները մահանում էին երիտասարդ հասակում, իսկ մանուկներին օրորոցագողն էր տանում:
Հայտնի չէ նաև բանադրանքի պատճառը: Կարծիք կա, որ քարահունջեցիները գողացել են Տաթև գնացող ջուրը, իսկ մի այլ կարծիքի համաձայն՝ Տաթևի երբեմնի կողոպուտին մասնակցել են նաև այս գյուղի տղամարդիկ: Բանադրանքը քարահունջեցիներին դարձի է բերել, նրանց իմաստնացրել ու շատ բարի դարձրել: Այս գյուղի մարդիկ բանադրանքից դուրս գալու ելքը տեսել են բարություն անելու, մատաղ կտրելու, հյուրընկալելու մեջ: Հավանաբար դրա հետևանքով է, որ այսօր տարածաշրջանում քարահունջեցիները հայտնի են որպես պարզ, բայց խելացի ու բարի մարդիկ:
Եթե կան տեղեկություններ այս պատմության մասին, խնդրում ենք թողնել հաղորդագրություն:
Քարահունջի նկարներ կարելի է տեսնել այս կայքում:

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Գորիսի տարածաշրջանի տոհմանունների ձևավորման շերտերը

Հոդվածն ամբողջությամբ կարելի է կարդալ՝ այս հղումով՝ ИСТОЧНИК УДК: 811.19(091) Մ․ Քումունց, Գորիսի բարբառի տոհմանունները,…

Examination of Several Dialectal Units Related to the Field Of Agriculture Assumed to be of Indo-European Origin

Հոդվածի ամբողջական հղումը՝ https://journals.bilpubgroup.com/index.php/fls/article/view/9112 (According to Syunik and Artsakh Dialects) Abstract   The Syunik-Artsakh (Nagorno…

Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի և 25RG-6B137 «Գորիսի տարածաշրջանի բանահյուսությունը, բարբառը, տեղանունները, տոհմանունները»…

Հայկական ամենահին քաղցրավենիքներից․ թըրթէրուտ

Title of the Document: Armenian Oldest Delicacies: T’rt’erut The document explores the ancient culinary heritage…