Հատված «Լեռներից այն կողմ» գրքից (Ա․ Ղազարյան)

Հեղինակ՝ Անի Ղազարյան

«­Բարև, սի­րե­լի՛ս, ինչ­պե՞ս ես։ Ու­զում եմ, որ լավ լի­նես՝ այ­սօր ու միշտ։ Ե­թե հի­մա կար­դում ես սա, նշա­նա­կում է, որ ես չկամ։ Չ­գի­տեմ՝ քա­նի օր է ան­ցել իմ մահ­վա­նից, բայց վստահ եմ, որ ­Սա­հա­կը շուտ է հաս­կա­ցել, թե ինչ պետք է ա­նի տվածս ծրա­րի հետ։ Ինչ­ևէ։ Ու­զում եմ խո­սել քեզ հետ, զրու­ցել, ա­սել այն, ինչ չեմ կա­րո­ղա­նում բարձ­րա­ձայ­նել լար­վա­ծութ­յանս ու վա­խե­րիս պատ­ճա­ռով։ ­Հի­մա ա­ռա­վել քան հան­գիստ եմ, խա­ղաղ, դրա հա­մար էլ ո­րո­շել եմ հի­մա գրել։ ­Գի­տե՞ս, այս­տեղ ևս ­մայ­րա­մու­տը շատ գե­ղե­ցիկ է, ինչ­պես մեզ մոտ։ ­Բայց այս­տեղ ա­նեզր թվա­ցող հե­ռու­ներն ու հո­րի­զո­նը չեն բախ­վում, ինչ-որ մի տեղ նրանց կա­պը կտրվում է։ ­Միշտ ա­սում ենք, որ ա­մեն մայ­րա­մուտ ու­նի լու­սա­բաց, բայց կար­ծում եմ, որ այս պա­հին այս­տեղ լու­սա­բացն այդ­պես էլ չի գա­լու։ Չ­նա­յած դրան՝ շատ գե­ղե­ցիկ տե­սա­րան է։ ­Կու­զեի՝ այս­տեղ լի­նեիր՝ կող­քիս, միա­սին նստեինք ու ի­րար ձեռք բռնած ժա­մե­րով նա­յեինք այս պատ­կե­րին։ Վս­տահ եմ՝ շատ կհա­վա­նեիր։

­Վա՛րդ, ու­զում եմ քեզ մի բան ա­սել։ Ես քեզ սի­րում եմ, ու դա քեզ հա­մար նո­րութ­յուն չէ, բայց դու չգի­տես, որ ես քեզ սի­րել եմ միշտ՝ դեռ մա­նուկ հա­սա­կից։ ­Պար­զա­պես դու դա չէիր նկա­տում, իսկ ես քեզ կորց­նել չէի ու­զում։ Երբ հաս­կա­ցա, որ այլևս ան­զոր եմ քեզ հա­մար ըն­կեր լի­նել, ո­րո­շե­ցի վերջ տալ այդ ա­մե­նին, այն­պես ա­նել, որ հիաս­թափ­վես ինձ­նից։ Ու դա ինձ մոտ ստաց­վեց։ ­Հա՛, հենց ես էի հո­վա­նա­վո­րը, որ մենք մի տա­րի շա­րու­նակ չշփվե­ցինք։ ­Նե­րի՛ր ինձ, գի­տեմ՝ հի­մար եմ ե­ղել, ինչ­պե՞ս կա­րող էի այս կի­սատ կյան­քիցս ևս ­մի տա­րի կորց­նել՝ քեզ հետ չշփվե­լով։ Կ­յան­քիս տևո­ղութ­յան միակ տա­րին էր, որ ա­ռանց քեզ էր անց­նում։ ­Բայց դա ինձ չէր խան­գա­րում ա­մեն օր հեռ­վից հետ­ևել ու տես­նել քեզ, տես­նել, թե ինչ­պես ես մի տար­վա մեջ մե­ծա­նում, հա­սու­նա­նում ու փոխ­վում։ ­Բա­նակ գնա­լուս մա­սին ան­գամ չա­սա­ցի՝ մտա­ծե­լով, որ քեզ հա­մար այդ­պես ա­վե­լի հան­գիստ կլի­նի։ ­Նաև հո­գա­ցել էի, որ մեր ընդ­հա­նուր ծա­նոթ­նե­րից էլ ո­չինչ չի­մա­նաս։ Եվս մեկ ան­գամ նե­րի՛ր, խնդրում եմ։ Ա­շո­տի հետ կա­տար­վա­ծից հե­տո հաս­կա­ցա, որ ինչ էլ լի­նի, չպի­տի կորց­նեմ քեզ, որ պի­տի վե­րագտ­նեմ ու վե­րա­դարձ­նեմ քեզ։ Ար­ձա­կուրդ գա­լուս օ­րը ­Նա­րեից ի­մա­ցա, որ նո­րից ճամ­բա­րի եք գնա­լու։ Ո­րո­շե­ցի հնա­րա­վո­րութ­յու­նը ձեռ­քիցս բաց չթող­նել, չնա­յած ա­ռա­ջին օրն այն­պի­սի հա­յաց­քով էիր նա­յում, որ կար­ծում էի՝ ա­մեն ինչ կո­րած է։ ­Բայց դեպ­քերն իմ ու­զա­ծի պես էին ըն­թա­նում։ Հատ­կա­պես ­Մե­րիի գնա­լը ինձ օգ­նեց նո­րից մտեր­մա­նալ քեզ հետ։

Ամ­բողջ ըն­թաց­քում միայն քեզ տես­նելն ու քեզ հետ շփվելն էր ինձ օգ­նում սթափ մնալ, թե չէ վա­ղուց կխե­լա­գար­վեի այս ա­մե­նից։ Ա­շո­տից հե­տո ես ինձ նե­րել չէի կա­րո­ղա­նում, ա­նընդ­հատ մե­ղադ­րում էի ինքս ինձ նրա մահ­վան մեջ։ Ա­սում էիր, որ իր մոր որ­դին իմ պատ­ճա­ռով չէ զոհ­վել, այլ ինձ հա­մար։ ­Բայց իր մայրն ա­մեն­ևին էլ այդ կար­ծի­քին չէր։ ­Քեզ հետ խո­սե­լուց հե­տո հա­մար­ձա­կութ­յուն հա­վա­քե­ցի ու ո­րո­շե­ցի այ­ցե­լել նրա մայ­րի­կին։ ­Կար­ծում եմ՝ չար­ժեր։

­Նա ինձ մե­ղադ­րեց իր ան­զա­վակ մնա­լու մեջ և խնդ­րեց պար­զա­պես հե­ռա­նալ։ ­Չեմ կա­րող ա­սել, որ ա­նար­դար վե­րա­բեր­մունք էր իմ հան­դեպ, ո­րով­հետև մաշ­կիս վրա զգում էի նրա ցավն ու տան­ջան­քը։ Դ­րա­նից հե­տոն ա­վե­լի սար­սա­փե­լի էր։ Երբ շրջա­փակ­ման մեջ էինք հայտն­վել, կյան­քը մի պահ կանգ էր ա­ռել բո­լո­րիս հա­մար։ Մ­տա­ծում էինք՝ ա­վե­լի լավ է մեռ­նենք, քան գե­րի ընկ­նենք կամ մնանք այդ­տեղ։ ­Մեզ­նից մեկն ինք­նաս­պան ե­ղավ՝ չդի­մա­նա­լով այդ ա­մե­նին։ Ան­տա­նե­լի էր նա­յե­լը, թե ինչ­պես են ըն­կեր­ներդ մեկ առ մեկ զոհ­վում աչ­քե­րիդ ա­ռաջ։ Ն­րանք, ով­քեր ինք­նաս­պան չե­ղան, սպան­վե­ցին թուր­քի փամ­փուշ­տից։ Չ­գի­տեմ էլ՝ բախտս ինչ­պես էր ինձ հետ մնա­ցել, որ չզոհ­վե­ցի։ Չը­նա­յած դժվա­րա­նում եմ բախ­տա­վո­րութ­յուն հա­մա­րել դա։ Ա­վե­լի լավ կլի­ներ՝ ես էլ նրանց հետ զոհ­վեի, քան շա­րու­նակ տանջ­վեի։ ­Զոհ­ված ըն­կեր­նե­րիս հա­յացք­նե­րը մինչ օրս հան­գիստ չեն տա­լիս ինձ, ­Վա՛րդ։ Ն­րանք այն­քա՜ն լիա­հույս էին, այն­քան էին հա­վա­տում, որ ա­ղոթ­քը կփրկի ի­րենց։ Ին­չո՞ւ չփրկեց… ­Չեմ հաս­կա­նում։ ­Բա­ցատ­րել ան­կա­րող եմ, թե ինչ եմ զգում։ ­Վա՛րդ, ես ի­րոք չեմ կա­րո­ղա­նում ապ­րել այս­քա­նից հե­տո։ ­Պա­տե­րազ­մը կոր­ծա­նեց ինձ։ Ես շնչում ու ար­տաշն­չում եմ, ա­ռա­վոտ­յան արթ­նա­նում ու անց­նում եմ իմ օ­րա­կար­գին, հե­տո գի­շե­րը նո­րից պառ­կում եմ քնե­լու։ ­Բայց ես չեմ ապ­րում, ­Վարդ, հաս­կա­նո՞ւմ ես։ ­Ծանր է ապ­րել ըն­կեր­նե­րիդ ար­յան հաշ­վին, ա­ռաջ նա­յել ու շա­րու­նա­կել կյանքդ այն­պես, ա­սես ո­չինչ չի էլ ե­ղել։ Չգր­ված օ­րենք­ներ կան էս կյան­քում, որ չեն թող­նում ապ­րել։ Մենք կորց­րինք Ար­ցա­խը, կորց­րինք վերջ­նա­կա­նա­պես, բայց դրա­նից զատ մենք փշրվե­ցինք հա­զար ու մի բե­կոր­նե­րի, ընկճ­վե­ցինք ու կոտր­վե­ցինք, սկսե­ցինք պայ­քա­րել հա­նուն մեկս մյու­սի կյան­քի, հա­նուն վաղ­վա օր­վա։ ­Մենք կորց­րինք մեր եղ­բայր­նե­րին, ըն­կեր­նե­րին ու հայ­րե­րին, ու ոչ մի մխի­թա­րանք, ա­պա­գա­յի հան­դեպ հույս կամ հա­վատ չի կա­րող նրանց ետ բե­րել, չի կա­րող ա­մո­քել որ­դե­կո­րույս մայ­րե­րի ցավն ու վիշ­տը։ ­Պա­տե­րազ­մի ճի­րան­նե­րում կա­ռու­ցե­ցինք նոր ու ա­վե­լի սի­րուն պատ­մութ­յուն­ներ, ո­րոնք հա­մեմ­ված են դառ­նութ­յան ու ցա­վի սեր­մե­րով։ ­Տա­րի­ներ անց նա­խա­գահ­նե­րը կկանգ­նեն այդ հո­ղի վրա ու ի­րար ձեռք կսեղ­մեն ա­ռանց մի վայրկ­յան մտա­ծե­լու, որ այդ հողն ա­մուր է, ո­րով­հետև նրա տակ հանգ­չում են մեր տղա­նե­րի սուրբ մար­մին­նե­րը…

Այս ա­մե­նից հե­տո մենք կանք, շա­րու­նա­կում ենք պայ­քա­րել հա­նուն մեր ապ­րե­լու ի­րա­վուն­քի, հա­նուն մեր գո­յութ­յան։ ­Սա­կայն ես ինձ կտրում եմ այդ «մենք»-ից, ո­րով­հետև ես վա­ղուց դա­դա­րել եմ լի­նել…

­Տա­րի­ներն ու օ­րե­րը, հա­կա­ռակ մայ­րա­մուտ­նե­րի, լու­սա­բաց չու­նեն։ Դ­րանք այն օ­րերն են, ո­րոնց հա­մար դու երբ­ևէ լա­ցել կամ ան­հանգս­տա­ցել ես, սրտիդ թրթի­ռով ես ըն­դու­նել ու ճա­նա­պար­հել։ Դ­րանք այն օ­րերն են, ո­րոնց հան­դեպ կա­րո­տով ես լցվել ու մեկ-մեկ էլ զղջա­ցել, որ ապ­րել ես այդ պա­հե­րը, ո­րով­հետև կա­րոտն ու ան­սահ­ման սե­րը ներսդ քան­դում են այր­վե­լու աս­տի­ճան դա­ժան։ ­Դու իմ քսան տա­րի­նե­րի կյան­քի միակ վառ ու լու­սա­վոր, կա­րո­տով լի ու սպա­սում­նա­լից օ­րերն ես, ­Վա՛րդ։ Ես եր­ջա­նիկ եմ, որ ապ­րել եմ քեզ հետ կյան­քիս ա­մե­նա­հի­շար­ժան պա­հե­րը։ Ես եր­ջա­նիկ եմ, որ դու իմ միակ ու ան­փո­փոխ հի­շո­ղութ­յունն ես։ Բայց ես չկա­րո­ղա­ցա այն­քան ու­ժեղ լի­նել, որ ապ­րեմ հա­նուն քեզ, հա­նուն իմ մեծ ու ան­սահ­ման սի­րո։ Թերևս ես գե­րա­դա­սե­ցի մեռ­նել հա­նուն այդ սի­րո, որ­պես­զի այն կա­րո­ղա­նա հե­տա­գա­յում ծաղ­կել ու ապ­րել։ ­Չեմ կա­րող քեզ ա­սել, որ կյան­քը շա­րու­նակ­վում է, որ հեշ­տութ­յամբ ա­ռաջ նա­յես, ո­րով­հետև գի­տեմ, թե ինչ մեծ ցավ եմ քեզ պատ­ճա­ռում, գի­տեմ, որ ան­համ­բեր սպա­սում էիր իմ վե­րա­դար­ձին, որ պի­տի միա­սին գնա­յինք ­Տաթ­ևի վանք, գի­տեմ, որ քո միայ­նութ­յու­նը լցնո­ղը ես էի, բայց դա­վա­ճա­նե­ցի քեզ։ ­Նե­րի՛ր ինձ, ե­թե կա­րող ես, խնդրում եմ քեզ։ Ե­թե ես շա­րու­նա­կեմ շնչել, ես կսպա­նեմ մեր սե­րը, կսպա­նեմ քո մեջ ապ­րե­լու հույսն ու ցան­կութ­յու­նը, ինչն իմ ու­ժե­րից վեր է։ Ապ­րի՛ր մեր եր­կու­սի փո­խա­րեն, ­Վա՛րդ, ե­թե կա­րող ես։ Ես քե­զա­նից ո­չինչ խնդրե­լու, ա­ռա­վել ևս ­պա­հան­ջե­լու ի­րա­վունք չու­նեմ, բայց ու­զում եմ, որ օ­րե­րից մի օր գտնես քո եր­ջան­կութ­յու­նը, խա­ղաղ­վես ու ա­ռաջ նա­յես։ ­Խոս­տա­նում եմ ա­մեն օր հետ­ևել ու պա­հա­պան լի­նել քեզ երկն­քից, ա­նել այն, ին­չը ուժ չգտա ա­նե­լու երկ­րում՝ այս ա­նի­րավ ու ա­նար­դար աշ­խար­հում։

Ե­թե զգաս իմ կա­րի­քը, պար­զա­պես հի­շիր, որ ես քո սրտում եմ, ապ­րում եմ քո հո­գում՝ թերևս այս աշ­խար­հում ե­ղած ա­մե­նա­խա­ղաղ ու ազ­նիվ տե­ղում։

Երբ կա­րո­տես ինձ, գնա ­Տաթև, մոմ վա­ռիր իմ ու քո փո­խա­րեն, ապ­րիր մեր եր­կու­սի փո­խա­րեն…

­Նե­րի՛ր, որ քո ու­սե­րին ծան­րաց­րի մեր սե­րը պա­հե­լու ու ապ­րեց­նե­լու դժվար բե­ռը…

­Սի­րում եմ քեզ իմ կյան­քից ու աշ­խար­հից ա­ռա­վել…

­Նե­րի՛ր»:

Իմ կա­րոտ, իմ սեր, իմ ­Վարդ

­Քեզ ան­սահ­ման սի­րող՝ ­Տիգ­րան…

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Նվիրում եմ դաշնամուր (գրական ակնարկ)

Հեղինակ՝ Գ․ Դարբնենց Որքան էլ աշխարհը խելակորույս զարգանում, երկու բան մնում է անփոփոխ․ պատերազմները չեն…

Կ․ Ղազարյան․ Անվերնագիր

Ես շատ խղճացի Մեռնող պատրանքի հազիվ առկայծող շողանքը վերջին, Կրկին ատեցի Ախորժանքները կյանքի ժեխ ու…

Սյունյաց լեռնաշխարհի բնական  ու մարդկային գեղեցկությունների մեծ երգիչը

2025թ. հունիսի 6-ին «Գուսան Աշոտը՝ Սայաթ-Նովայի ժառանգորդը» խորագրով Գորիսում կայացած գիտաժողովում  Սյունյաց Գողթանի ոգին կենդանացրած…

Аксель БАКУНЦ молодой современный беллетрист Армении

Гаспарян Мартик Юрикович, член Научного совета РАН, Президиума и академик-секретарь Отделения Эконометрики, квалиметрии и проблем…