1․ 100 տարի առաջ, ինչպես այսօր (արխիվային նյութեր)

1.ՀՅԴ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՉԸ  ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՀԱՅ ԱՇԽԱՏԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ

28-ին հուլիսի, 1920թ․

Արշակ Շիրինյան

[su_pullquote align=”right” class=”body{background:red}

is this red? it should document.writeln(‘not’); be. indeed.

“]Շարքը ներկայացնում է Աշոտ Սիմոնյանը[/su_pullquote]

Զանգեզուրի ժողովուրդ, սթափվի՛ր և ոտքի՛ ել, քանի ուշ չէ: Վե՛րջ տուր այս խայտառակությանը և կամավոր ստրկությանը: Օրինակ վերցրեք հերոս ու հայրնասեր Ղափանից: Բավական է դավաճանեք ձեզ, ձեր զավակներին և ձեր հայրենակիցներին: Ուշքի՛ եկեք և տեսեք՝ ո՞ւմ խաբվեցիք և ինչո՞ւ խաբվեցիք, ի՞նչ ձեռք բերեցիք և ի՞նչ կորցրիք: Խաբվեցիք Ադրբեջանի օտարազգի վարձկաններին և կորցրիք ձեր ազատությունը: Եվ ովքե՞ր են ձեր այսօրվա «ազատարարները» և ո՞ւմ են հալածում: Դրանք երեք տարի առաջ ձեզ մենակ թողնողներն են  և հալածում են ձեր պաշտպաններին, ձեր իսկական ու մշտական բարեկամներին:

Եվ ո՞ւր էին քո այսօրվա փրկիչները մինչև այսօր, երբ դու երեք տարի շարունակ մեն մենակ քո չար բախտին թողնված մաքառում էիր տաճիկ փաշաների և թաթար խաների հայաջինջ հորդաների դեմ: Մի՞թե այդ նույն բոլշևիկյան ռուս զորքը չէր, որ թողեց ճակատը, թողեց քեզ մեն մենակ, անպաշտպան և գնաց: Իսկ այսօր, ուշացած հիմար կույսերի [Համեմատում՝ Մատթեոսի Ավետարան, 25, 1-12] նման ինչո՞ւ են եկել դրանք, երբ դու անթիվ զոհերի թանկ գնով արդեն ձեռք ես բերել քո ազատությունը:

Դրանք եկել են միայն քեզ ստրկացնելու համար: Եվ դու դրանց միայն պիտի ասես. «Մերկ էի՝ չհագցրիք, սոված էի՝ չկերակրեցիք, անպաշտպան էի՝ չմնացիք ոչ էլ ոչ էլ եկաք պաշտպանելու, անզեն էի՝ զենք չտվիք: Հիմա ես ինքնորոշվել, ինքս ինձ պաշտպանել և ազատ եմ, թողե՛ք, որ ինձ համար էլ ազատ ապրեմ իմ տանը, ի՞նչ  եք կորցրել այստեղ և ի՞նչ եք որոնում: Թողե՛ք գնացեք: Մենք, եթե դուք սոցիալիստներ և ռուսներ եք, ձեր դեմ երբեք չենք կռվել, դուք էլ մեզ հանգիստ թողեք»: [Համեմատում՝ Մատթեոսի Ավետարան,  25, 41-46: ]

Բայց նրանք պարզ ասում են, թե ովքեր են և ինչո՞ւ են եկել: Նրանք ասում են, որ ձեր մեկ միլիոն եղբայրների դահիճ Սուլթանի և փաշաների դաշնակիցներն են և Հայաստանի վրայով գնում են նրանց միանալու: Այն, ինչ որ չկարողացան անել Խանխոյսկիները և Սուլթանովները՝ այդ նույնը ուզում են գլուխ բերել Սուլթան Համիդովներն ու նրանց այլազգի վարձկաները:

Սթափվի՛ր ու ճանաչի՛ր քո թշնամուն և բարեկամին: Մի՞թե դու պետք է վերջին ժամին Հուդայի և եղբայրասպան Կայենի դերը կատարես: Մի՞թե դու պետք է ոտքի տակ տաս քո և քո հայրենակիցների ազատությունը: Մի՞թե դու պետք է դավաճանորեն խփես նոր ազատված Հայաստանի թիկունքից, որը վերջապես ազատվել և ձեռք է տալիս քեզ:

Հայաստանի քաջարի զորքն ու գյուղացիությունը արդեն տիրել են Օլթիին, վերցրել են Բեուք Վեդին, Շարուրը և նվաճելով Նախիջևանը, քեզ եղբայրական ձեռք են մեկնում: Մի՞թե դուք, որ երեք տարի անհամբեր այսօրվանն էիք սպասում, կթողնեք, որ այդ ձեռքը կախված մնա օդում:

Սթափվի՛ր, Զանգեզուրի հերոս ժողովուրդ, ոտքի՛ ել, կազմակերպվի՛ր, մենակ մի՛ թող ազատ Ղափանի և Հայաստանի եղբայրներիդ: Մ՛ի խաբվիր երեխաների ու վարձկանների դատարկ խոսքերին և պատրաստ եղիր օր առաջ մաքրելու քո վրայից այդ արատը:

Հայաստանն ազատ ու անկախ է. նրա թշնամիները ջախջախված են: Վերջնական փրկության ժամն է:

Ամո ՜թ վերջին ժամին դավաճանողին:

Կեցցե՜ միացյալ և անկախ Հայաստանը:

Կեցցե՜ նրա անբաժան մաս ազատ Զանգեզուրը:

28-ին հուլիսի, 1920թ.:

ՀՅԴ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԿՈՄԻՏԵ

[ՀԱԱ 1457, ց.1, գ.173, թ.423: ]

[Վահան Խորենու և Արշակ Շիրինյանի ողբերգական մահվանից 4 օր առաջ գրած, բայց չտարածված կոչը:]

Ընկերներ, կարդացեք, արտագրեցեք և տարածեցեք:


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Վաղատուր-Բայանդուր գյուղը գոյապայքարի տարիներին

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից”։ Գրքի մյուս հատվածը կարելի է տեսնել՝ Գրատպությունը…

Read More

Փոքր Հանդի մեծ պատմությունը

1920-ական թվականներին Հայաստանում հապշտապ ընդօրինակեցին Խորհրդային Ռուսաստանի չարագործությունը և փորձեցին հետ չընկնել ռուս բոլշևիկներից և…

Read More

Գրատպությունը Գորիսում. «Սասուն» տպարանի հիմնադրումը

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից” [6.] Գրատպությունը Գորիսում.  «Սասուն» տպարանի հիմնադրումը[1] 1903-1905թթ.…

Read More

Լույս է տեսել Գ․ Սմբատյանի “Ստեմել” գիրքը

Ս­յու­նի­քի հա­րա­զատ զա­վակ Ս­տե­մե­լը՝ Ս­տե­փան Մե­լիք-­Փար­սա­դան­յա­նը, ցա­վոք ան­ծա­նոթ է մեր հան­րութ­յա­նը: Թեև հազ­վա­դեպ, սա­կայն տաս­նամ­յակ­ներ…

Read More