Գորիս տեղանվան ստուգաբանությունը

Կյորէս-Գորիս տեղանվան մեջ պահպանված է հնդեվրոպական բնիկ ձևը` *g´հou̯oro-` ձոր>գոր/կ/յ/որ /*g´հou-ro/: Այն, կարծում ենք, նախապես ունեցել է հասարակ անվան նշանակություն և մատնանշել է ոչ թե բնակավայր, այլ աշխարհագրական տարածք` ձոր: Հնարավոր է, որ ուրարտական շրջանում կամ դրանից հետո միայն հնդեվրոպական ծագմամբ *g´հou̯oro-ձոր բառը ստացած լինի տեղանվան նշանակություն` Գուր-իա /KURGuria/: Այդ է վկայում նաև այն հանգամանքը, որ Գորիսը ուղղակիորեն գտնվում է ձորում, որ մեծ առումով ընդգրկվում է Զանգեզուրի ձորազանգվածում, իսկ փոքր առումով` փոքր ձորերից մեկում, ինպես Ծակեծոր, Ձագեձոր, Հալիձոր և այլն: *G´հou̯oro- արմատից են ծագում ոչ միայն Գորիսը, այլև Կորուն /բնակավայր Գորիսի շրջանում/, Կուրիսը /բնակավայր Մեղրիի շրջանում/: Կարծում ենք, որ հուն. χρος, սանս. darä/darï, պրսկ. دره /darä/, հայ. ձոր բառերը ունեն նույնական ծագում` հնդեվրոպերենում՝ *g՛հou̯/o/ro-:

Այսպիսով՝ Գորիս տեղանվան գոր արմատը նշանակում է ձոր, իսկ վերջադիր իս-ը  առաջացել է հայերենի -այք վերջավորությունից՝ —այք=այ>է, ք>ս, է>ի=իս: Գոր-իս՝ «ձորեր»՝ Գորայք>Կորէս>Գորիս/Կյորես: Գորիս տեղանունը առաջին անգամ հիշատակվում է ուրարտական արքա Ռուսա I (մ.թ.ա. 735-713 թթ.)  արձանագրության մեջ՝ 9-րդ տողում՝ «… Գուրիայան երկիրը …»: Ռուսա I- ը մ.թ.ա. 715 թ.-ին է ձեռնարկել արշավանք  դեպի  Գեղարքունյաց ծովի արևելյան հատված  և նվաճել 23 երկրներ, որոնցից մեկը եղել է Գորիսը՝ Գուրիայան:

Ամբողջական հոդվածը «ԳՈՐԻՍ» ՏԵՂԱՆՎԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ


Արձանագրությունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև ընկած «Օձաբերդ» հնավայրում: Բարձրությունը 1 մետր է, լայնությունը՝ գրեթե 1,5 մետր: Սեպագիր արձանագրությունը 1862 թվականին հայտնաբերել է Մեսրոբ Արքեպիսկոպոս Սմբատյանցը: Սեպագրի ուսումնասիրությամբ զբաղվեցին Գ․Մելիքիշվիլին, Գ․ Ղափանցյանը, Հ. Կարագյոզյանը և ուրիշներ: Ստորև ներկայացվում է սեպագիր արձանագրության վերծանումը ըստ Հ․ Կարագյոզյանի՝ 1/Խալդյան զորությամբ Ռուսա 2/Սարդուրորդին ասում ՝-Ես այս երկրները 3/մեկ արշավանքում նվաճեցի, /ծառա դարձրի՝ 4/Ադախու երկիրը, Վելիքուխե երկիրը, Լուերուխե երկիրը, 5/Արկուկեան երկիրը-չորս արքայի՝ այս կողմից ծովային գավառում, 6/Գուրկուշիլե երկիրը Տուտուայան երկիրը, Քարուիշայան երկիրը 7/ Գիշուայան երկիրը, Աքուայան երկիրը, Ծամա երկիրը, 8/ Երկիլայան երկիրը, Ելայան երկիրը, Երելթուայան երկիրը, 9/ Այդամանիու երկիրը, Գուրիայան երկիրը, Բերզիրա երկիևը, 10, Պիրուայան երկիրը, Շիլայան երկիրը, Վիդուայան երկիևը 11/ Ատեզայան երկիրը, Երիյան երկիրը, Ազամերունե երկիրը, 12/ տասնինն արքայի այս կողմից ծովային գավառում՝ լեռնաշղթայի 13/ստորոտում: Ընդամենը քսաներեք արքայի առաջին տարում նվաճեցի: 14/Մարդ, կին դեպի Բիայնիլի քշեցի: Հաջորդ տարի եկա, 15/ կառուցեցի այս ամրոցները: 16/Երբ որ երկրներն այս երկրիս վրա ավելացրի, 17/ Թեյշեբայի համար ամրոց հոյակապ կառուցեցի, դրեցի անունը 18/ «Թեյշեբայի քաղաք»՝ Բիայնիլի երկրի զորությունը թշնամիների մեջ ամրապնդելու համար: 19/ Ռուսան ասում է- Ով այս արձանագրությունը ոչնչացնի, 20/ փչացնի․․․․․․․․ով․․․․․․․․․․․․․․ 21․․․․․․․․․․թող-ոչնչացնեն նրան Շիվինին ր 22աստվածները ․․․․․․․․․․․․․ 23․․․․․․․․․․․․․մահվան ուղարկեն:

 


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Վաղատուր-Բայանդուր գյուղը գոյապայքարի տարիներին

Հատված Ա․ Սիմոնյանի “Սյունիքի 1917-1921թթ․ գրապայքարի հուշամատյան գրքից”։ Գրքի մյուս հատվածը կարելի է տեսնել՝ Գրատպությունը…

Read More

Comprehension of Historical PhBWs and Contemporary PhCFs in Armenian: Linguistic Analysis, Generational Differences, and Pedagogical Implications

Հեղինակ՝ Mher S. Kumunts et al.Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16,…

Read More

Semantic and Stylistic Variations of Synonyms and Conceptually Related Terms in Syunik Artsakh Dialect

Հեղինակ՝ Mher S. Kumunts Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16, No.…

Read More

Indo-European Origins of Syunik-ArtsakhAgricultural Terms

Հեղինակ՝ Mher Kumunts, Inga Margaryan, Sona Miqayelyan, Valentin Khachatryan, Gayane Gevorgyan, Hasmik Khachatryan, Susanna Grigoryan,…

Read More