Categories: Զանազան

Արձագանք Ավրորա մրցանակաբաշխությանը

Image result for սուրեն վարդանյանՌուբեն Վարդանյան,Նուբար Աֆեյան, Վարդան Գրեգորյան եռյակի նախաձեռնած ծրագիրն ավելին, շատ ավելին է, քան մրցանակաբաշխություն ասածը: Սա մեր ազգային ամենախոշոր բրենդներից է`ուղղված աշխարհին: Նաև, սա է այն ճանապարհը, որ մեզ կհասցնի դարերով երազած այն հանգրվանին: Սա հաղթանակների ճանապարհն է: Սա խեղճության, թույլի, ուզողի, վերջապես պարտվածի հոգեբանություն-խառնվածքի հաղթահարման ուղին է, որից դուրս գալու համար դարեր շարունակ գլուխ էին կոտրում մեր ազգի նվիրյալները: Այս ծրագրով մենք տալիս ենք: Երիցս սխալ են նրանք, ովքեր ասում են. -Մենք ի՞նչ ունենք, որ տարեկան մեկ միլիոն դոլար` դեռ մի քիչ էլ ավելի, ուրիշի տանք: Սա կարճամիտ դատողություն է, ճահճի մեջ վերջնականապես թաղվելու մերժելի արահետ: Տալը, ուրիշին օգնելը հպարտություն է, հզորություն, գնահատվելու հնարավորություն: Ավրորան պետք է դիտել միմիայն այս տեսանկյունից, այնպես, ինչպես հրաշալի եռյակն է տեսնում: Դա ուրիշների համար չէ, այն, նախ և առաջ, և հազարապատիկ ավելի մեզ, ապա դիմացինի համար է: Նա մեզ տանում է դեպի հաղթանակներ, դեպի բարձր արժանապատվություն, դեպի կողքինիդ հետ ունեցածդ շռայլորեն կիսելու պատվաբեր ճանաչում: Ուրիշ կերպ չի կարող լինել: Այս ճանապարհի սկիզբն առատ ունենալուց չի սկսվում, ընդհակառակը: Մինչև քչից կարիքավորին, խեղճին բաժին չհանես, հարուստ ավարից նրան ոչինչ չես տա: Այսպես է ասում նաև ժողովրդական ասածվածքը. ,,Չաղ հավը ձու չի ածում”: Ավրորայով հայտնելով մեր խորին շնորհակալությունը`այն դժնդակ օրերին և ժամանակներում մեր նկատմամբ աշխարհի ցուցաբերած օգնության ու օժանդակության համար, փորձ ենք անում լուծել հայ ժողովրդի համար մի շատ կարևոր, կենսական, հոգեբանական խնդիր: Տալը, նվիրելը, օգնելը, օժանդակելը`մարդասիրաբար, և նման մյուս դրսե վորումները դրական զգացողություններ են առաջացնում մարդու մեջ, ուրիշից ուզելը, վերցնելը, խնդրելը`անգամ ամենահարազատից, իր մեջ նվաստացում է պարունակում: Իսկ դա անդունդի ուղինէ, հատկապես, եթե այն տևական է լինում: Մենք պետք է աշխատենք ավելի շատ տալ և գնալով պակասեցնենք ուզելը, որպեսզի մի երջանիկ օր միայն շռայլորեն բաշխողը լինենք`իհարկե մեր երկրի ու նրա բնակչության չափանիշներով: Միան թե հասնենք: Դա կլինի մեր ժողովրդի աստեղային,երջանիկ երազանքի իրականացման պահ: Սրանով չեմ ասում, որ մենք թոթափենք նվաստացումը, ուրիշները հայտընվեն այնտեղ: Ոչ և հազար անգամ ոչ: Նախ, միտքս այն է, որ մեր երկիրը, ժողովուրդը այնքան ժրաջան,արդյունավետ գործի, որ մեր ունեցածը բազմապատկվի և կողքիններիս` կարիքա վորներին օր օրի ավելի շատ բան ունենանք տալու: Աշխարհում դառնությունները, սովը, կարիքը մեղմելու ճանապարհը սա է: Մյուս կողմից, եթե ասենք, որ աշխարհի բոլոր երկրները, ժողովուրդները կարճ ժամանակում թող հաղթահարեն և դուրս գան զարգացման լայն ուղի, ուտոպիա կլինի: Երբ նայում ենք աշխարհում ներկայումս ընթացող զարգացումներին, դրանց մեջ հետընթացը ավելի շատ է: Հզորները, որոնք ամեն կերպ ձգտում են և ի ցույց են դնում,որ աշխարհը իրենք են կառավարում,վերջնական արդյունքում միայն տեսնում են իրենց բարգավաճումը, իրենց ,,երազանքի” իրականացումը: Թե աշխարհի այլ անկյուններում ինչ է կատարվում, դա նրանց բոլորովին չի հետաքրքրում: Ոչ վաղ անցյալում Լիբիայում նյութական ապահովությունը համեմատվում էր սկանդինավյան բարգավաճ երկրների հետ մի բան էլ ավելին էր, հինավուրց Եգիպտոսը ծաղկուն ու ապահով էր, Սիրիան ոչ միայն չէր վերցնում,այլ ուրիշներին էր տալիս և այլն: Հիմա այս և դրանց հարևան բազմաթիվ երկրների բնակչության մի զգալի մասը այն վիճակում են, ինչ մենք էինք հարյուր և ավելի տարիներ առաջ: Նրանք օգնության խիստ կարիք են զգում, ո՞վ է ասել, որ այն թեթևացնելու մեջ անհրաժեշտ մեր բաժինը չունենք: Պակիստանին հարող Միամիայի տարածքում, Իրաքի լեռներում աշխխարհի ուժեղների, միջազգային, անունով ,,հզոր”, կազմակերպությունների աչքի առաջ հարյուր հազարներով սպանություններ, բացահայտ եղեռն է իրականացվում, խմբակային դիակիզումներ են արվում: Այս դժբախտների մազապուրծ բեկորներին պետք է օգնե՞նք թե ոչ: Ցավալի է, բայց գնալով այդպիսիների թիվը աշխարհում շատանում է: Չէ՛,Ավրորան հսկա մարդասիրական նախագիծ է, հզոր: Արդեն ունենք երկու հողթող` Մարգարիտա Բարանկիցեն և սուդանցի Թոմ Քաթինան: Վերջին օրերին մի հրապարակման մեջ կարդացի, որ Ավրորայով Բարանկիցեն արդեն օգնություն է արել ավելի քան 300 կարիքավորի: Որ այսպես գնա /իհարկե կասկած չկա/, պատկերացնու՞մ եք, ինչպիսի չափեր է ընդգրկելու մարդասիրական այդ ծրագիրը: Տեսե՛ք, աշխարհի բոլոր ծագերից,արդեն համաշխարհային քանի ճանաչված դեմքեր`գիտության,արվեստի գործիչներ,հասարակական-քաղաքական դեմքեր, բարերարներ են միանում այս հրաշալի մրցանակաբաշխությանը`իրենց նպաստը բերելով նրա էլ ավելի բարձր ու խորը ծավալմանը: Ընդամենը մոտ երեք տարի, և միլիոնավոր մարդիք պարզ տեսնում են աշխարհի դեմքին Ավրորայի անջնջելի հետքը: Ինչևէ, մեզ նման սահմանափակ տարածքի և հնարավորությունների երկիրն էլ շատ բան կարող է անել:Կարևորը բարի կամքն ու ցանկությունն է: Չմոռանանք, Ավրորան նախագիծ է,որ մեզ համար տեղ կբացի հզորների,հաղթողների, շռայլ բաշխողների շարքերում,և որ ամենակարևորն է, մոռացության գիրկը կուղարկի մեր մեջի ուզողին ու նվաստացողին,անընդհատ ուրիշից սպասողին,խնդրողին,խեղճին: Սա մեր հաղթանակի նախագիծն է: Թող երիցս օրհնվի Ռուբեն Վարդանյաններ, Նուբար Աֆեյաններ և Վարդան Գրեգորյաններ ծնող Հայոց սրբազան արգանդը:

Սուրեն Վարդանյան 02.02.2018թ.


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Аксель БАКУНЦ молодой современный беллетрист Армении

Гаспарян Мартик Юрикович, член Научного совета РАН, Президиума и академик-секретарь Отделения Эконометрики, квалиметрии и проблем…

Read More

Docu Arménie — Version Franco — Arménienne

ՍՀՀԿ See author's posts Ընթերցված է՝ 64 Discover more from ՍՀՀԿ Subscribe to get the…

Read More

Լինել թե չլինել…

Լուրը, որ իրենց համագյուղացու որդին վերադարձել էր գերությունից, արդեն տարածվել էր ողջ գյուղում: Առավոտյան հայրը…

Read More

«ՈՍԿԵԴԱՐԱՆ» բջջային հավելվածի շնորհանդես

Սեպտեմբերի 17-ին Երևանում՝ Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանում, որտեղ անցյալ տարվանից ժամանակավոր գործում է Հովհաննես Թումանյանի…

Read More