Խծաբերդ անվան ծագումը

Տող բերդաքաղաքի թիկունքին՝ Դիզակի գավառի հռչակավոր Գտիչ վանքում, վարդապետ Առաքել Կոստանդյանցը  1850-80-ական թվականներին բազմաթիվ ձեռագրեր է թողել: Նա միաժամանակ նշում է, որ վանքի մի գրչագրության մեջ ուշագրավ տեղեկություններ են արձանագրված Ագարի գավառի Եկեղեցաձոր եկեղեցու և Օձաբերդ ավանի մասին, որոնք «մոտ և կից են Հայաստանին, մի ձորակի՝ դեպի հարավային կողմն ընկած, Դիզափայտ լեռան ստորոտում, Դիզակ նահանգում, որ հնում Հաբանդ էին անվանում, որովհետև մտնում էին Փոքր Սյունիքի մեջ: Բայց բնակության տեղը միանգամայն լեռնային էր, օդը՝ պարզ, մաքուր և բուրումնավետ, ջուրը՝ սառնափայլ և առողջարար, դաշտերը՝ ծաղկազարդ և խոտավետ»[1]:

Այդ լեռնային տեղը Օձաբերդ ավանն է՝ հետագայի Խծաբերդը[2]:

Եկեղեցաձորը այդ տարածքի ամենանշանավոր եկեղեցին էր՝ 1600 բնակչությամբ, և հարկատու էր Գտիչ վանքին, որը կառուցել էին այդ եկեղեցու եպիսկոպոսներ Վրթանեսն ու Սարգիսը: Իսկ Ագարի (Հագարի) գավառի իշխան՝ եկեղեցաձորցի Վարդանը, որ ունևոր էր և հարգված, կնոջ՝ Եղիսաբեթի հետ մտահոգ էր. երեխա չունեին: Նա Ամարաս վանքի մոտ այգի էր հիմնադրել և կաթողիկոս Գրիգորիսի գերեզմանին մատաղներ էր անում, որ կինը ծնունդ ունենա: Կինը տղա որդի է ունենում, կոչում են Գրիգոր: Սակայն հրեշտակը նրանց երազում հայտնում է, որ այդ տղան մահանալու է օձահարությունից: Վարդանը Օձի բերդ է կառուցում՝ 40 ոտնաչափ բարձր, 10 ոտնաչափ լայնքով, որդուն փրկելու համար: Պատմությունը երկար է, հակիրճ. Ամարասի այգուց կողովի մեջ օձ է մտնում, հետո էլ՝ Գրիգորի տեղաշորի տակ, որը սակայն չի խայթում, քանի որ Գրիգորը երկսայրի սրով օձին սպանած է լինում:

Այս պատմությունը կարևոր է Խծաբերդ անվան բացահայտման համար: Շահեն Մկրտչյանը նշում է, թե Խծաբերդ-ը ծագել է Եկեղեցաձոր-ից: Մեզ համար դա անընդունելի է, սխալ է. ի՞նչ կապ կա հատկապես ձոր և բերդ արմատների միջև:

Ճիշտը հետևյալն է, որ հաստատում ենք լեզվաբանական և հնչյունաբանական՝ գիտական, վերլուծությամբ. Ղարաբաղի բարբառում օձօխց է, հետևապես Օձաբերդ-ը բարբառում Օխցաբերդ է, իսկ բարբառներում գործում են հնչյունների անկման, հավելման, հնչակցության օրենքներ: Ուստի համոզված ենք հաստատապես օ ձայնավորի անկման և ց>ծ փոփոխության հնչյունական իրողությունների, ինչպես նաև Օձաբերդ-ից Խծաբերդ-ին անցնելու հարցում[3]:

Իսկ բնակչության մասին Առաքելը գրում է. «…մենակյացներ և անօրենների սրից փախած առանձին մարդիկ են բնակվել: Այժմ ևս այնտեղ բնակվում են Ղարադաղից եկած օտար գաղթականների 20 գերդաստան» (էջ 123): Ճիշտ է նշված, Խծաբերդը հիմնադրել են Պարսկաստանի Ղարադաղից եկած գերդաստանները: Դա հստակ երևում է հենց խծաբերդցիների խոսակցությունից, որ կտեսնենք «Խծաբերդի խոսվածքը» շարադրանքից:

[1] Տե՛ս Առաքել Կոստանդյանց, Պատմություն Արցախի (Աշխատասիրությամբ Էդուարդ Մկրտչյանի, Երևան, 2019, 123):

[2] Տե՛ս Եկեղեցաձոր – Խծաբերդ (Խծաբերդ անուան ծագման մեկնաբանութիւն) («Գանձասար». Հալեպի Ազգային առաջնորդ. պաշտօնաթերթ, մայիս Ա, 2001, 11 էջաչափ):

[3] Տե՛ս Եկեղեցաձոր – Խծաբերդ (Խծաբերդ անուան ծագման մեկնաբանութիւն) («Գանձասար». Հալեպի Ազգային առաջնորդ. պաշտօնաթերթ, մայիս Ա, 2001, 11 էջաչափ):

Տեսնել նաև՝

https://youtu.be/AgFpkffNgik


Discover more from ՍՀՀԿ

Subscribe to get the latest posts sent to your email.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Ֆրանսերենի դասընթացներ․ սովորի’ր լեզուն արդյունավետ և գիտական մոտեցմամբ

Ֆրանսերենը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ և մշակութային հարուստ լեզուներից մեկը։ Այն ոչ միայն հաղորդակցման միջոց…

Read More

Comprehension of Historical PhBWs and Contemporary PhCFs in Armenian: Linguistic Analysis, Generational Differences, and Pedagogical Implications

Հեղինակ՝ Mher S. Kumunts et al.Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16,…

Read More

Semantic and Stylistic Variations of Synonyms and Conceptually Related Terms in Syunik Artsakh Dialect

Հեղինակ՝ Mher S. Kumunts Տարեթիվ՝ 2026Աղբյուր՝ Theory and Practice in Language Studies, Vol. 16, No.…

Read More

Indo-European Origins of Syunik-ArtsakhAgricultural Terms

Հեղինակ՝ Mher Kumunts, Inga Margaryan, Sona Miqayelyan, Valentin Khachatryan, Gayane Gevorgyan, Hasmik Khachatryan, Susanna Grigoryan,…

Read More