Միջազգային գիտաժողով. «Հայոց լեզուն անաղարտ պահենք»

Հայոց լեզուն անաղարտ պահելը, բոլոր հայերի համար մեկ գրական լեզու ունենալը, դասական ուղղագրությանն անցնելը և լեզվական այլ խնդիրներ մշտապես արդի են, և տարբեր ոլորտի մասնագետներ են անդրադառնում դրան: Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի Արևմտահայերենի, Հայագիտական գիտահետազոտական Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կեդրոնի և Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ և օժանդակությամբ մայիսի 27-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով: «Հայոց լեզուն անաղարտ պահենք» խորագիրը կրող այս գիտաժողովին Մայրենիին վերաբերող ելույթներով հանդես եկան մոտ 20 բանախոսներ: Ներկա էին կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ, գրողներ, դասախոսներ, լրագրողներ: Բացման խոսքով հանդես եկավ և գիտաժողովի կայացումը ողջունեց Արցախի գրողների միության նախագահ, Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը: «Հաճելի է ողջունել բոլորիդ Մատենադարանում, որտեղ մատյաններ են արարվել, և այս Սուրբ օջախում անցկացնել գիտաժողով՝ խորհրդանշական է:

[images_grid auto_slide=”no” auto_duration=”1″ cols=”three” lightbox=”yes” source=”media: 10175,10173,10172,10171,10170,10176″][/images_grid]

Գանձասարը մեր երկրի կյանքում մեծ դեր է ունեցել և ունի», -ասաց Վ. Հակոբյանը և շնորհակալություն հայտնեց ներկաներին և հատկապես հրապարակագիր, բանաստեղծ Հակոբ Այնթապլեանին, ում նախաձեռնությամբ նման բազում միջոցառումներ են տեղի ունենում, որոնցից է այսօրվա գիտաժողովը: Վ. Հակոբյանն անդրադարձավ նաև լեզվի կարևորությանը, որն ազգի պահպանման ամենակարևոր բաղադրիչն է: Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի, նաև մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարների ուղերձներն ընթերցեցին փոխնախարարներ Միքայել Համբարձումյանը և Մելանյա Բալայանը, ովքեր նույնպես կարևորեցին մայրենի լեզվի դերը, որի շնորհիվ է մեր ժողովուրդը դարեր շարունակ ապրել և հասել 21-րդ դար: Բանաստեղծ, հրապարակագիր, բառարանագետ, սրտաբան Յակոբ Անթապլեանը հանդես եկավ «Հայաստան-Սփյուռքի միասնականութիւնն ու Հայերէն լեզուի հարցերը» հոդվածի ներկայացմամբ: Կարևորելով մի շարք հարցեր՝ Յ. Այնթապլեանը նշեց՝ բոլոր դպրոցներում դասավանդվի արևմտահայերեն, գրաբար: Մայրենին գտնվի պետության հոգատարության տակ: «Մեկ ազգ, մեկ լեզու, մեկ հայրենիք, մեկ ուղղագրություն», — սա հիմնականում կարևորեց Յ. Այնթապլեանը: ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն ընթերցեց «Հայաստանի Հանրապետության պետական լեզվական քաղաքականության հիմնական ուղղությունները» հոդվածը: Անդրադարձ կատարեց 19-20-րդ դարերում հայոց լեզվի խնդիրներին, երբ ցարական իշխանության օրոք, խորհրդային տարիներին առավել տիրապետող էր ռուսերենը: Խոսեց լեզվի վերաբերյալ ընդունած օրենքների և որոշումների մասին: ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Դևրիկյանի ելույթի թեման էր «Արցախյան բարբառը և հայ գրականությունը»: Բանախոսը կարևորեց այն, որ գեղարվեստական գրականության մեջ Արցախի բարբառը կիրառել են մի շարք գրողներ(հատկապես երկոսությունների ժամանակ գեղարվեստական երկի հերոսները հանդես են եկել բարբառով): Մաշտոցի անվան մատենադարանի ձեռագրագիտության և «Մայր ցուցակի» բաժնի վարիչ, գլխավոր ավանդապահ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանը ներկայացրեց «Անդրադառնանք մեր դասական լեզվին» նյութը: Խոսելով 1921 թվականին ընդունված Հայոց լեզվի բարեփոխումների ռեֆորմին, հետագա ընթացքին՝ բանախոսը դա համարեց արհեստական և խոչընդոտ Հայոց լեզվի զարգացմանը: Թարգմանչական արվեստի մասին խոսեց Գրիգոր նարեկացի համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Մկրտչյանը: «Հայերենի քերականության ձևայնացումը տիպաբանական մոտեցմամբ. UD տառադարանների փորձը» ներկայացրեց ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ, ԲԳԹ, դոցենտ Մարատ Յավրումյանը: Գորիսի պետական համալսարանի դասախոս, ԲԳԹ, դոցենտ Մհեր Քումունցը ներկայացավ «Բարբառային և գրական բառերի համադրումը Ա. Բակունցի արձակում» հոդվածով: Եղան մի շարք այլ ելույթներ ևս, որոնց հիմնական նպատակը Մայրենիի պահպանումն էր, Արևմտահայերենի և Արևելահայերենի հասկանալի դարձնելը բոլոր հայերի համար: Ներկաները հարցեր ուղղեցին բանախոսներին, արեցին առաջարկություններ: Ընդմիջման ընթացքում գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, մոմեր վառեցին, ծանոթացան տաճարի պատմությանը: Գիտաժողովն ամփոփեց ԵՊՀ դասախոս, ԲԳ դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը: Վերջում Գիտաժողովի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ: Վ. Հակոբյանը բանախոսներին հանձնեց գիտաժողովի մասնակցության հավաստագիր:

Զոհրաբ Ըռքոյան

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

«Շուշի» տեղանուան ստուգաբանութիւնը

  Վարդանյան Արտակ․ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, բանասիրական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող…

Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները․ Լ․ Հովհաննիսյան

Գրախոսություն․ Մ․ Քումունց Աղբյուր՝ Լավրենտի Հովհաննիսյան, Ղարաբաղի (Արցախի) բարբառի հնաբանությունները, Երեվան, «Արմավ», 2024, 70 էջ։…

Vowel harmony in the Armenian dialect of Goris

Bert Vaux and Ariwan Addy Suhairi, Cambridge University In this article we outline the harmony…

Գորիսի տարածաշրջանի տոհմանունների ձևավորման շերտերը

Հոդվածն ամբողջությամբ կարելի է կարդալ՝ այս հղումով՝ ИСТОЧНИК УДК: 811.19(091) Մ․ Քումունց, Գորիսի բարբառի տոհմանունները,…